Ինչո՞ւ է Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի աճին զուգահեռ թեստավորումը քչանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2024 | 23:31
Պաշտոնանկություններ կառավարությունում․ 2 նախարար, ուժային կառույցների ղեկավարներ ու ՊԵԿ նախագահն ազատման դիմում են ներկայացրել
17.11.2024 | 23:16
Բայդենը թույլատրել է Ուկրաինային օգտագործել ԱՄՆ-ից մատակարարված հեռահար հրթիռները․ AP
17.11.2024 | 22:46
Փաշինյանը մեկնում է Վատիկան, հանդիպելու է Հռոմի Պապին
17.11.2024 | 21:43
ԵՄ ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունն է
17.11.2024 | 21:00
Ի՞նչ գույն ունի գինին անապատում. ապաքաղաքական զրույց Ավագ Հարությունյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 19:53
Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով հաղթեց Լատվիայի թիմին
17.11.2024 | 18:22
Երևանում կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
17.11.2024 | 18:05
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 17:39
Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպմանը դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից
17.11.2024 | 16:37
Գործադիրը խորհրդարան է ներկայացրել փաթեթ՝ հիմքում դնելով բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը․ ԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 15:32
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը
17.11.2024 | 15:00
Չինաստանում ուսանողը քոլեջում հարձակում է գործել․ սպանվել է 8 մարդ
17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
17.11.2024 | 13:26
Ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը․ նախարարի շնորհավորանքը
Բոլորը

Վերջին շաբաթում Հայաստանում զգալիորեն նվազել է կորոնավիրուսի թեստավորման օրական ցուցանիշը։ Մայիսի 21-ի համեմատ՝ այն կրճատվել է գրեթե 2 անգամ։ Օրինակ՝ մայիսի 21-ին հանրապետությունում կատարվել է կորոնավիրուսի 1832 թեստավորում, ինչի արդյունքում հայտնաբերվել է 322 վարակակիր։ Մայիսի 22-ին թեստերի թիվը նվազել է՝ հասնելով 1426-ի, չնայած հայտնաբերված վարակակիրները, նախորդ օրվա համեմատ, 52-ով ավելացել էին։ Մայիսի 23-ին արված թեստերի օրական ցուցանիշը նվազել է՝ դառնալով 1317։ Մայիսի 24-ին, երբ Հայաստանում կորոնավիրուսի ռեկորդային՝ 452 դեպք էր հայտնաբերվել, իրականացվել էր 1197 թեստ, ինչը կրկին նախորդ օրերի ցուցանիշից քիչ էր։ Իսկ ահա մայիսի 25-ին թեստերի թիվն արդեն անգամ 1000-ի չի հասել։ Այդ օրը կատարվել է ընդամենը 960 թեստավորում․ 2 անգամ քիչ, քան մայիսի 21-ին։

Այս երևույթն արձանագրվել է այն բանից հետո, երբ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց․ Հայաստանում տարածված թեստամոլուցքն իրեն զայրացնում է։ «Թեստը պանացեա չի։ Թեստը պետք է արվի ըստ ցուցումի»,- ասել էր նա։

Ստացվում է՝ կորոնավիրուսի դեմ հայկական պայքարում ավելի նախընտրելի է, որ քաղաքացին սպասի՝ մինչև ախտանիշներ ի հայտ գան, այդ ընթացքում իր շրջապատում մի քանիսին վարակի, ինչից հետո վերջապես ստանա բժշկական ցուցում՝ կորոնավիրուսի թեստավորում անցնելու համար։

«Այսօրվա արված թեստը ոչ մի երաշխիք չի, որ դու վաղը չես վարակվելու։ Հետևաբար, թեստով պայմանավորել հակահամաճարակային միջոցառումները չի կարելի»,- նշել էր Արսեն Թորոսյանը։

Այսօրվա թեստն իսկապես երաշխիք չէ, որը վաղը չես վարակվի։ Սակայն այսօրվա թեստը երաշխիք է, որ այս պահին շրջապատիդ համար պոտենցիալ վարակակիր չես։ Վարակաբան Հասմիկ Ղազինյանը թեմայի առնչությամբ ասում է․ «Թեստավորումն այնքանով է կարևոր, որ եթե մարդը համարվում է վարակակիր, ինքը մեկուսանում է, և դա բերում է շրջապատի վարակելիության հավանականության նվազեցում՝ որքան հնարավոր է դա»։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ Հայաստանում կորոնավիրուսի առաջին ախտորոշումից՝ փետրվարի 3-ից ի վեր կատարվել է 52․554 թեստ։ Վարակաբան Հասմիկ Ղազինյանի կարծիքով՝ լավ կլիներ, եթե կորոնավիրուսի նման լայն տարածման պայմաններում բնակչության զանգվածային թեստավորում արվեր․ «Շատ լավ կլիներ, եթե մենք ունենայինք այդ հնարավորությունը՝ կատարելու զանգվածային թեստավորում։ Բայց չմոռանանք, որ 1 պացիենտին երբեմն արվում է մի քանի թեստավորում։ Այսինքն՝ թեստավորումը պատասխան է տալիս՝ տվյալ ժամի համար պացիենտը վարակված է, թե՝ ոչ։ Ինքը կարող է վարակվել որոշ ժամանակ անց կամ լինել ինկուբացիոն, նախասիմպտոմային շրջանում և լինեն տարբեր արդյունքներ»։

Բժշկուհին պետության կողմից արվող թեստավորումների քանակի նվազումը պայմանավորում է մասնավոր կլինիկաներում թեստերի հայտնվելով։

Այսպիսով, ինչո՞ւ են կորոնավիրուսի՝ արդեն 8000-ի հասնող դեպք գրանցած Հայաստանի առողջապահության ոլորտի պատասխանատուները թեստավորմանն այսքան թերահավատորեն մոտենում։ Մի՞թե այն իսկապես այդքան անօգուտ է։

Հասկանալու համար՝ ինչպես են կորոնավիրուսի թեստավորմանը վերաբերվում Հայաստանի սահմաններից դուրս, Factor tv-ին ուսումնասիրեց այն երկրների ցուցանիշները, որոնք Հայաստանին հավասար կամ, նույնիսկ, ավելի քիչ բնակչություն ունեն։ Մեր ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ այն երկրները, որտեղ թեստավորման մակարդակը բարձր է, կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերը Հայաստանից մի քանի անգամ քիչ են։

Օրինակ՝ Հայաստանից 2 անգամ պակաս բնակչություն ունեցող Էստոնիայում մինչ օրս կորոնավիրուսի 78 հազարից ավելի թեստավորում է կատարվել։ Հայտնաբերված դեպքերն այնտեղ 1834-ն են, այսինքն՝ Հայաստանից մոտ 4 անգամ պակաս։

Հայաստանին գրեթե հավասար բնակչություն ունեցող Լիտվայում մինչ օրս 275 հազարից ավելի թեստավորում են արել։ Այնտեղ գրանցված դեպքերը 1639-ն են․ 4․5 անգամ պակաս, քան մեզ մոտ է։

1․8 միլիոն բնակչություն ունեցող Լատվիայում թեստերի ցուցանիշը 101 հազարից ավելի է, իսկ հաստատված դեպքերը՝ 1053, այսինքն՝ Հայաստանից 7 անգամ պակաս։

Իսկ ահա Կիպրոսում, որտեղ բնակչությունն 1․2 միլիոն է, գրեթե 104 հազարի հասնող թեստավորումների արդյունքում ընդամենը 937 վարակակիր են հայտնաբերել։ Սա Հայաստանում գրանցված դեպքերից պակաս է գրեթե 8 անգամ։

«Շատ թեստավորում և քիչ վարակման դեպքեր» բանաձևն օգտագործած երկրների շարքում են նաև Մալթան, Սլովենիան, Իռլանդիան, Սինգապուրը, Քաթարը և Լյուքսեմբուրգը։ Եվ սա այն դեպքում, երբ նշված երկրների մի մասը նույնիսկ թեստերի տեղական արտադրություն չունի և դրանք ձեռք է բերում արտաքին աղբյուրներից։

Հետևաբար, ի՞նչն է Հայաստանին խանգարում բարձրացնել թեստավորման ցուցանիշը՝ հատկապես, երբ արդեն թեստերի տեղական արտադրության հույս կա։ Այն մոտ օրերս է մեկնարկելու․ Factor tv-ի հետ զրույցում նշեց Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը՝ ավելացնելով, որ այժմ դեռ փորձարկումների փուլում են։

Նշենք, որ կես միլիոն դոլարից ավելի պետական ֆինանսավոում ստացած ինստիտուտում նախատեսվում է արտադրել կորոնավիրուսի 100 հազար թեստ․ օրական 1000 և ավելի սահմանաչափով։ Թե ինչպես դա կազդի թեստավորման ցուցանիշների վրա, պարզ կդառնա առաջիկայում։ Հավելենք, որ 1 միլիոն բնակչի հաշվով կորոնավիրուսի վարակման դեպքերով Հայաստանը 35-րդ տեղում է։ 1 միլիոն բնակչի հաշվով գրանցվող մահերի թվով էլ 51-րդ տեղում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան