Մարզահամերգային համալիրում կորոնավիրուսով հիվանդներ կա՞ն․ պարզաբանում է ԱՆ խոսնակը

Լուրեր

09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Պուտինին ծննդյան օրվա առթիվ հրապարակային շնորհավորել են առնվազն 15 երկրների առաջնորդներ, այդ թվում՝ Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
Բոլորը

6 մահ և 452 հաստատված դեպք՝ 1 օրում․ սա, մարտի 1-ից ի վեր, Հայաստանի կորոնավիրուսային ռեկորդն է։ Ընդհանուր առմամբ՝ մինչ օրս հանրապետությունում վարակի 7․113 դեպք է գրանցվել, հիվանդներից միայն 3․145-ն է ապաքինվել։ 3842 քաղաքացի շարունակում է բուժում ստանալ։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, սակայն, դեռ երեկ՝ ռեկորդային 452 դեպքի նախօրեին, հայտարարեց, որ կորոնավիրուսային հիվանդության բուժման համար ծավալված 186 ռեանիմացիոն մահճակալից 154-ն արդեն զբաղված է, ազատ է ընդամենը 32 մահճակալ։ Սրան զուգահեռ, նախարարի հրապարակած տվյալներով, դեռ մայիսի 24-ի դրությամբ՝ հանրապետությունում գրանցվել է 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ։ Այդ դեպքում ինչպե՞ս է կազմակերպվում ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների բուժումը, եթե ազատ մահճակալ, գրեթե, չի մնացել։

Հարցի շուրջ պարզաբանում ստանալու համար Factor.am-ը դիմեց Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանին։ Նա մեզ փոխանցեց, որ այսօրվա դրությամբ՝ հանրապետության ռեանիմացիոն մահճակալները դեռ ամբողջությամբ զբաղված չեն և բավարարում են բուժում ստացող ծանր հիվանդներին։

Առողջապահության նախարարության խոսնակից հետաքրքրվեցիք նաև՝ արդյո՞ք Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կորոնավիրուսով հիվանդների համար առանձնացված մահճակալները դեռևս պետք չեն եկել։ Ալինա Նիկողոսյանը փոխանցեց, որ առայժմ մարզահամերգային համալիրում տեղադրված մահճակալները դատարկ են, այնտեղ կորոնավիրուսով հիվանդներ չկան։

Նելլի Մելքոնյան