Մանվել Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել Առողջապահության նախարարության դեմ

Լուրեր

10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
10.08.2026 | 20:23
Հանրային լսումներ՝ Կապանի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի վերաբերյալ
10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
Բոլորը

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը վարչական դատական հայց է ներկայացրել Առողջապահության նախարարության դեմ՝ Ֆրանսիայի Վալ Դ՛Օրի բժշկական կենտրոնում հետագա հետազոտություններն ու բուժումը ստանալու հարցը քննարկելու նպատակով բժշկական հանձնաժողով հրավիրելու և համապատասխան եզրակացություն տալու պարտավորեցնող պահանջով:

Հայցադիմումը մակագրվել է վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանին:

Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը Factor.am-ին ասաց, որ իրենք քաջ գիտակցում են, որ վարչական դատարանում նիստերը կարող են տարիներ տևել, և իրենք դատարան են դիմել ավելի շատ իրավունքի խախտումը արձանագրելու և ՄԻԵԴ դիմելու համար:

«Առողջապահության նախարարությունը իր գործառույթները չի իրականացնում, մի դեպքում ասում է, որ գործը դատարանում է գործառույթ չի իրականացնում, իսկ դատարանն էլ իրավամբ արձանագրեց, որ դա Առողջապահության նախարարության գործառույթն է, դրանից հետո գրություն ենք ուղարկել նախարարին, որպեսզի նա իր գործառույթներն իրականացնի։ Ինչ էինք այդ գրությամբ ցանկանում՝ ասում էինք, որ եղած փաստաթղթերը բավարար են՝ ուղարկեք արտերկիր բուժման, իսկ եթե բժշկական կոնսիլիում է պետք, կոնսիլիում արեք, որը չարվեց։ Դրանից հետո ևս մեկ գրություն ենք ուղարկել, որը Առողջապահության նախարարությունը ուղարկեց Արդարադատության նախարարություն, այնտեղից էլ կրկին իրավամբ արձանագրեցին, որ դա Առողջպահության նախարարության ֆունկցիան է։ Մենք էլ հիմա փորձում ենք նրանց անգործությունը վիճարկել վարչական դատարանում։ Լավ իմանալով, որ դա կարող է տարիներ տևել, մենք ընամենը խախտումն ենք ֆիքսում»,- ասաց նա։

Լիլիթ Շաբոյան