Հարցեր կան Գոգյանին ու փոխնախարարին. Սոֆյա Հովսեփյանը՝ ԲՈԿ ղեկավարի հրաժարականի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
22.05.2020 | 17:05Բարձրագույն որակավորման կոմիտեի նախկին ղեկավար Սմբատ Գոգյանին և ԿԳՄՍ փոխնախարարին երկուշաբթի հրավիրել ենք Ազգային ժողով՝ պարզելու՝ խնդիր եղել է, թե՞ ոչ։ Այդ մասին այսօր Factor.am-ին ասաց իշխող ուժի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ խոսելով օրերս հրաժարական ներկայացրած Գոգյանի մասին։
«Հարցեր կան Գոգյանին ու փոխնախարարին»,- մանրամասնեց պատգամավորը։
Իսկ թե Գոգյանի ու փոխնախարարի միջև աշխատանքային ձեւաչափից դուրս խոսակցություն տեղի է ունեցել, թե՝ ոչ, ինչի մասին մամուլում ավելի վաղ գրվել էր, Հովսեփյանն ասաց, որ տեղյակ չէ։
Պատգամավորն անդրադարձավ նաև իրավապահ համակարգի խնդիրներին ու բարեփոխումների անհրաժեշտությանը։
Մանրամասները՝ տեսանյութում:
Մերի Մարտիրոսյան