Իշխանությունը չկարողացավ ապահովել մասնակցային ժողովրդավարության տարրական էլեմենտները. Տիգրան Եգորյան

Լուրեր

13.10.2026 | 18:02
Ուկրաինան շարունակում է հետախուզական տեղեկություններ ստանալ ԱՄՆ-ից, սակայն Կիևի վրա հարձակման մասին նախազգուշացում չի եղել
13.10.2026 | 17:54
Ադրբեջանում հիջաբով աշակերտուհիներին և ուսուցիչներին շարունակում են դպրոց չթողնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 17:45
Էդվարդ Կարապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ
13.10.2026 | 17:40
Կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ Գյումրու երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
13.10.2026 | 17:34
Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհվեց
13.10.2026 | 17:26
Դատական նիստերից անհարգելի բացակայելու համար երկու դատախազ կարգապահական տույժի է ենթարկվել
13.10.2026 | 17:17
Բաքվում դպրոցի հրկիզման փորձի կասկածանքով 6 մարդ է ձերբակալվել
13.10.2026 | 17:08
Դժվա՞ր է ապրել Ձեր աշխատավարձով․ հարց Սուրեն Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 16:58
Փաշինյանն այցելել է «Մերիդիան»՝ ծանոթանալու COP17-ի նախապատրաստական աշխատանքներին
13.10.2026 | 16:50
Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիզելային գործարքը խոչընդոտելու՝ Եվրոպայի փորձերի մասին
13.10.2026 | 16:42
Ծաղկաձորում 18,7 մլն դրամ արժողությամբ հողամասը վաճառվել էր 9 մլն դրամով․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
13.10.2026 | 16:34
Ռուբեն Ռուբինյանը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացումը
13.10.2026 | 16:29
Պլանավորում ենք պարգևավճարը դարձնել աշխատավարձի մաս․ ՔՊ խմբակցության ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 16:27
Ալիևի կուսակցությունը խիստ բողոք է հայտնել Էրդողանի խորհրդականի և կուսակիցների՝ հիջաբի արգելքի դեմ հայտարարությունների կապակցությամբ
13.10.2026 | 16:16
Զինված ուժերում կանայք դեռևս քիչ են ներկայացված որոշումների կայացման մակարդակում․ ՄԻՊ
Բոլորը

Իշխանությունն այսօր չկարողացավ ապահովել մասնակցային ժողովրդավարության տարրական էլեմենտները: Վեթինգի թեմայով այսօր կազմակերպված քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց փաստաբան Տիգրան Եգորյանը:

Նրա խոսքով՝ վեթինգի անհրաժեշտության հարցով կոնկրետ բովանդակություն չի քննարկվում, և դրա վերաբերյալ ինչ-որ արձագանքներն են հնչեցվում, թե, իբր, վեթինգ չենք կարողանում անել, որովհետև հակասում է Սահմանադրության. «Եվ այդ վեթինգի՝ Սահմանադրությանը հակասելու տակ ինչ ասես՝ կարելի է մտածել»:

Ըստ Տիգրան Եգորյանի՝ երբ քննարկվում էր, որ սահմանադրական փոփոխությունները որոշակիորեն տևական ժամանակահատված ենթադրող գործընթաց են՝ հաշվի առնելով ժողովրդավարության բարձր չափանիշները, քննարկվում էր, թե ինչ միջոցներ կան, որոնք ավելի կարճ ժամանակաընթացքում հնարավոր կլինի որպես գործիք ձևակերպել և գործի դնել:

«Կարևորը դա ձևակերպելն ու գործի դնելն էր, որովհետև դրա ազդեցությունը շատ ավելի մեծ բարերար հետևանքներ բերելու պոտենցիալ ուներ: Եվ այս մեխանիզմները խարսխվում էին Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի լուծումների վրա: Այս լուծումների կապակցությամբ կային տարբեր մոտեցումներ և գործիքներ, որոնք կիրառելու պարագայում, ամբողջությամբ տեղավորվելով Սահմանադրության և դրանով սահմանված ընթացակարգերի մեջ, հնարավոր էր իրագործել այն կամ նրա մի մասը, ինչը անվանվում է վեթինգ և տարբեր մարդկանց կողմից տարբեր կերպ է ընկալվում»,- ասաց նա:

Եգորյանն ասաց՝ դատական իշխանության ուռուցքը տեղաբաշխված է եռաստիճան համակարգի տարբեր սեգմենտներում, և շատ հեշտ է այն տեղորոշել. ուղղակի ֆիլտրեր պետք է տեղադրվեին, իսկ դա պետք է իրագործեր Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ):

«Եվ այս պարագայում ԲԴԽ-ի նույնիսկ ամենաարատավորված կազմը չէր ունենալու այլընտրանք՝ չգնալու այս օրենքների պատշաճ կատարման ճանապարհով: Այդ այլընտրանքը կնշանակեր ինքնասպանություն, որովհետև նրանք պետք է արդեն ժողովրդի խոշորացույցի ներքո պաշտպանեին այն հանցագործներին, որոնք կերտել են այսօրվա, այսպես կոչված, արդարադատության համակարգը»,- ասաց նա:

Սակայն իշխանությունը, փաստաբանի խոսքով, որոշեց գնալ այլ ճանապարհով՝ բարեփոխել ԲԴԽ-ն. «Բայց, փաստորեն, ստացվեց, որ ԲԴԽ-ում նշանակումները որևէ արդյունք չտվեցին: Այսօրվա վերջին զարգացումներից պարզվում է, որ իրենք էլ չեն պատկերացնում, թե իրենք ինչով կարող են զբաղվել, ինչով՝ չէ: Ինչ-որ խուճապի մեջ անկանոն գործողությունների տպավորություն է»: