Արծրուն Հովհաննիսյանի արձագանքը ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանի՝ «ջրի բիզնեսը բանակում սղացնելու» մասին հայտարարությանը

Լուրեր

06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
Բոլորը

Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց ասուլիսում բանակում իրականացված բարեփոխումները փաստող կոնկրետ արդյունքներ էր ներկայացրել՝ թվային պատկերով։ Մասնավորապես՝ այս ընթացքում առաջնագծում տեղադրվել են 23 նոր մարտական դիրքեր, սահմանի ողջ երկայնքով տեղադրվել են 216 ժամանակակից տեսադիտարկման նոր սարքեր, էլեկտրական հոսանքով ապահովվել են 48 մարտական դիրքեր և հենակետ, մշտական ջրով՝ 235, տեղադրվել են արևային էներգիայով սնուցվող 330 վահանակներ, Զինված ուժերը համալրվել են 1343 նոր ավտոմոբիլային տեխնիկայով և 33 միավոր ինժեներական տեխնիկայով, ի հաշիվ ժամկետային զինծառայողների թվաքանակի, մարտական հերթապահությանն իրականացման պրոցեսում 4․1%-ով ավելացել է պայմանագրայինների թիվը։ Վարչապետ Փաշինյանը ներկայացրել էր, որ այս տարվա մայիսի 1-ից մարտական հերթապահություն իրականացնող դիրքերի 54%-ում իրականացվում է սննդի մատակարարման ծառայություն։ Նոր ծառայությունից օգտվում է ժամկետային զինծառայողների շուրջ 80%-ը, նախատեսվում է մինչև տարեվերջ նշված ծրագրում ներառել Զինված ուժերի բոլոր զորամասերը և մարտական դիրքերը:

Նիկոլ Փաշինյանի ներկայացրած այս փաստերին կոշտ էր հակադարձել ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը, որը նաև մի կարճ շրջան Պաշտպանության փոխնախարարի պաշտոնն է զբաղեցրել․ «Փաշինյանը կարող էր մի փոքր ազնվություն ունենար, և ասեր, որ իր թվարկած հարցերը մանրամասն նախատեսվել են դեռևս 2017թ․ ՊՆ և ԳՇ կողմից մշակված, ու 2018թ․ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հաստատված «ԶՈւ արդիականացման 2018-24թթ ծրագրով»։

Բայց ո՛չ։ Իր ոճին համապատասխան, քանի դեռ կան միամիտներ ու մոլորյալներ, ուրեմն կարելի է նաև սեփական անձին վերագրել ամեն ինչ»։ Իսկ հետո Արտակ Զաքարյանը գրել էր, թե մարտական հենակետերի ջրաֆիկացման ծրագիրն սկսվել է 2014 թվականին, արևային մարտկոցների ծրագիրը՝ 2016 թվականին, ինժեներական և ավտոմոբիլային տեխնիկայի թարմացումը՝ 2016-ին, փորձելով համոզել, որ Փաշինյանի ներկայացրած թվերը ոչ թե նրա կառավարման ձեռքբերումներն են, այլ՝ ՀՀԿ-ական իշխանության նախաձեռնությունները և ձեռքբերումներում պարտական ենք իրենց։

Factor.am-ի հետ զրույցում Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձավ հնչած պնդումներին։ Հիշեցնենք, Հովհաննիսյանը Զինված ուժերում ծառայության մեծ փորձ ունի՝ որպես մամուլի խոսնակ աշխատել է նախարարներ Սեյրան Օհանյանի, Վիգեն Սարգսյանի, Դավիթ Տոնոյանի օրոք։

«Վերջին երկու տարում բանակում բարեփոխումներն ուղղակի շատ ակնառու և ցցուն են, և դա ուղղակի հնարավոր չի չնկատել։ Բանակում բարելավման ծրագրերը, այո, միգուցե շատ վաղուց են սկսվել, բայց վերջին երկու տարում դրանք աննախադեպ ծավալներ են ստացել»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը, որ այժմ զբաղեցնում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի Հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետի պաշտոնը։

Արտակ Զաքարյանը, հղում անելով ՀՀԿ-ի ղեկավար Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին, քննադատության է ենթարկել նաև մարտական հերթապահության ընթացքում տափաշշի փոխարեն ջուրը սովորական շշով տալու նորույթին: «Նիկոլը համարյա դարձրեց օպերատիվ-մարտավարական նշանակության խնդիր՝ չգիտեմ, թե ում խորհրդով է արվել, բայց դրա համար ամբողջ աշխարհում կիրառում են հատուկ զինվորական տափաշիշ, որը պրակտիկ է բոլոր առումներով, կամ էլ ինչպես Միքայել Մինասյանն էր ասում, նման կերպ ինչ-որ մեկի ջրի բիզնեսը բանակում սղացնելու խնդիր է լուծվել»,- ասել էր Զաքարյանը։

Այս մասով Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ տափաշշերը շատ բանակներում վաղուց չեն կիրառվում, ավելին՝ ուսապարկերի մեջ ջրի տարաների տեխնոլոգիան վերջին տասը տարիներին առաջատար բանակներում շատ մոդայիկ է․ «Կամ էլ պլաստմասսայե կամ ապակե տարաներով ուսապարկում ջուր դնելը շատ ավելի թրենդային է։ Տափաշշերը կամաց-կամաց բանակներից դուրս են գալիս, չնայած կոնկրետ մարտական պայմաններում կարող են նաև տափաշշեր օգտագործվել»։

Ինչ մնում է Արտակ Զաքարյանի դիտարկմանը, թե «ինչպես Միքայել Մինասյանն էր ասում, նման կերպ ինչ-որ մեկի ջրի բիզնեսը բանակում սղացնելու խնդիր է լուծվել», Արծրուն Հովհաննիսյանը նկատեց․ «Ուղղակի ցավում եմ, որ մենք դեռ բանակի մասին խոսելիս շարունակում ենք երբեմն առաջնորդվել սրա բիզնես, նրա բիզնես և այլն։ Խորհուրդ եմ տալիս բանակի մասին խոսելիս էդպիսի բաներից զերծ մնանք»։

 

Ռոբերտ Անանյան