Հանրաքվեն ամենաճիշտ ճանապարհն է, բայց ունենք իրավիճակ, երբ առաջիկայում դա իրագործելն անհնար է. Վահագն Հովակիմյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
19.05.2020 | 17:54ՍԴ ճգնաժամը ԱԺ-ում լուծելը քննարկվող տարբերակներից մեկն է։ Այդ մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց իշխող ուժի պատգամավոր Վահագն Հովակիմյանը։
Նա շեշտեց, որ հանրաքվեն ամենաճիշտ ճանապարհն է՝ ՍԴ ճգնաժամը հանգուցալուծելու հարցում, բայց ունենք իրավիճակ, երբ առաջիկայում դա իրագործելն անհնար է։ Եվ եթե, ի վերջո, հարցը լուծում ստանա խորհրդարանում, հանրության մոտ վստահության խնդիր չի կարող առաջանալ, քանի որ ԱԺ-ն առաջնային մանդատ ունեցող մարմին է։ Պատգամավորի կարծիքով՝ ՍԴ ճգնաժամն ԱԺ-ում լուծելն էլի նորմալ տարբերակ է. նրա խոսքով՝ «հիվանդը կապաքինվի»։
Մանրամասները՝ տեսանյութում:
Մերի Մարտիրոսյան