Հանրային տրանսպորտի վերագործարկում, դիմակով ու ձեռնոցով ուղևորներ. ի՞նչ իրավիճակ է Գյումրիում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մայիսի 18-ից, պարետի որոշմամբ, Հայաստանում արտակարգ դրությամբ պայմանավորված մի շարք սահմանափակումներ թուլացվում են։ Այսօրվանից աշխատում է նաև հանրային տրանսպորտը։

Սահմանափակումների թուլացմանը զուգահեռ՝ կյանքը Գյումրիում վերադառնում է բնականոն հուն։ Քաղաքի կանգառները, սակայն, այնքան էլ մարդաշատ չեն՝ մեկ-երկու հոգու կարելի է հանդիպել։ Միկրոավտոբուսներում ու ավտոբուսներում էլ կանգնած ուղևորներ չկան, քանի որ թույլատրելի է միայն նստատեղերի քանակով ուղևորների առկայությունը։

Բոլորը՝ վարորդներն ու ուղևորները, դիմակներով ու ձեռնոցով են, «Մուտքը միայն ձեռնոցներով ու դիմակներով» գրառումն էլ փակցված է տրանսպորտային բոլոր միջոցներում: Դրանցում նաև առկա են ախտահանիչ լուծույթներ ու հատուկ տարա, որտեղ մարդիկ թողնում են ուղեվարձը։

Նշենք, որ կանգառներում իրավիճակին հետևող ոստիկանների չհանդիպեցինք, սակայն մարդիկ հիմնականում պահպանում են սոցիալական հեռավարությունը։

Ընդհանուր առմամբ, նախորդ օրերի պես՝ այսօր ևս Գյումրիի փողոցները մարդաշատ են։ Կրկին հերթեր են բանկերի ու բանկոմատների մոտ, ինչը պայմանավորված է պետության կողմից տրվող սոցիալական աջակցության գումարների ստացմամբ։ Նշենք նաև, որ այսօր դիմակով ու ձեռնոցով քաղաքացիների թիվը, նախորդ օրերի համեմատ, բավական մեծ է:

Էմմա Չոբանյան