Առանց բեմի, ինչպես առանց օդի. ի՞նչ է սպասվում օպերային թատրոնի արտիստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
Բոլորը

Արդեն երկու ամիս է՝ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝  Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստները ոչ միայն բեմ դուրս գալու, այլև փորձեր իրականացնելու հնարավորություն չունեն: Օպերային երգիչները, օրինակ, եզրափակվում են տներից օնլայն միացումներով, բալետի արտիստները՝ տնային վարժանքներով, դե իսկ կոլեկտիվ գործունեության մասին խոսք լինել չի կարող:  Պարետի հրապարակած արտակարգ դրության նոր կանոնները որոշ չափով  մեղմում են իրավիճակը: Ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում  գործունեությունը կսահմանափակվի  բացառապես փորձերի մասով, առավելագույնը 10 հոգու մասնակցությամբ՝ թատերախմբերի, նվագախմբերի և երգչախմբերի դեպքում, առավելագույնը 7 հոգու մասնակցությամբ՝ պարային խմբերի դեպքում: Այսինքն՝ արտիստները կկարողանան մասնակցել փորձերի, սակայն որևէ ֆորմատով  բեմ բարձրանալու հեռանկարը  դեռ սարերի ետևում է:

Բնական է, որ ստեղծված իրավիճակում մեծամասշտաբ համերգների, մեծ թվով հանդիսատեսի ներկայության մասին խոսք լինել չի կարող, սակայն  հնարավոր է գտնել ելքեր՝ արտիստներին՝ բեմից,  իսկ հանդիսատեսին՝ արվեստից  չկտրելու համար: Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Մագդա Մկրտչյանը  առաջարկում է, օրինակ, դահլիճում նկարահանել ելույթ՝ մեկ կատարողի մասնակցությամբ և հեռարձակել թատրոնի պաշտոնական էջում,  բացի այդ՝ կարող են կիրառվել համերգային ֆորմատների այլ տարբերակներ ևս: Նույն թատրոնի բալետի արտիստ Սերգեյ Սաֆարյանն էլ կողմ է  օնլայն համերգի  տարբերակին, կարծում է՝ արժե այդ ֆորմատով աշխատել:

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանը   այն համոզման է, որ արվեստը պետք է հարմարվի նոր իրողություններին և  հնարավորինս ճկուն լինի  ստեղծված իրավիճակում:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանի խոսքով՝ իրենք ուշադիր հետևում են օպերային թատրոնների բնականոն աշխատանքը վերականգնելուն ուղղված  եվրոպական երկրների փորձին, սակայն հասկանալի է, որ կտրուկ քայլերի դիմել հնարավոր չէ:

Փոխնախարարը շեշտեց՝  օպերային թատրոնում ամենախնդրահարույցը պարային խմբերի  աշխատանքն է, որը պահանջում է անմիջական շփում և կոնտակտ:

Արա Խզմալյանը տեղեկացրեց, որ  քննարկում են հանդիսատեսի ներկայությամբ ներկայացումներ կազմակերպելու տարբերակներ, օրինակ՝ 300 տեղանոց դահլիճում կարող է ներկա լինել 50-60 հոգի միայն՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը, անցնելով ջերմաչափման գործընթաց: Սակայն դրանք արդեն  հետագայում քննարկվելիք հարցեր են. առայժմ կարևորը արտիստների մարզական, մասնագիտական  հմտությունները փորձերի միջոցով վերականգնելն ու պահպանելն է:

Հավելենք, որ օրինակ, «Լա Սկալա» թատրոնի վարագույրը կբացվի սեպտեմբերին,  «Մետրոպոլիտեն օպերան» մինչև աշուն չեղյալ է հայտարարել  բոլոր ներկայացումները, իսկ,  «Կարնեգի Հոլլը»՝ մինչեւ հոկտեմբերի 7-ը:

Աննա Բաբաջանյան