Միքայել Մինասյանի խոհանոցային «բացահայտումներն» ու իշխանության լռությունը. ինչ սպասել առաջիկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի իշխանությունները շարունակում են չպատասխանել Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հնչեցրած մեղադրանքներին: Միքայել Մինասյանը, որին մեղադրում են փողերի լվացման, անշարժ գույքի սեփականաշնորհման և այլ անձանց միջնորդությամբ այս կամ այն բիզնեսներում «փայ մտնելու» համար, արդեն երրորդ տեսանյութն է հրապարակել, որտեղ հերթական սուր քննադատություններն է հնչեցնում իշխանության հասցեին:

Մինասյանի աղմկոտ հայտարարություններին զուգահեռ տարօրինակ կերպով լռում են իշխանությունները: Կառավարող ուժից պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ասում է՝ անհայտ խոհանոցից հնչող անհիմն մեղադրանքներին պատասխանելու ցանկություն չունեն: Միքայել Մինասյանը պնդել է, որ Փաշինյանը ՀՀ-ն ներքաշել է միջազգային մաֆիոզական համակարգի մեջ, որն ուղղակի խփում է ՀՀ-ի հեղինակությանը:

Սերժ Սարգսյանի փեսան ակնարկում է Հայաստանից Ռուսատան տեղափոխված 40 տոննա ծխախոտը, որն առգրավվել է: Ըստ իշխանության ընդդիմախոսի՝ անօրինական ծխախոտը արտահանվել է Փաշինյանների մասնակցությամբ:

Հրաչյա Հակոբյանը սա որակում է կեղծ տեղեկություն և քննարկում է Մինասյանին դատի տալու հարցը:

Քաղաքագետ Վիգեն Հակոբյանը Միքայել Մինասյանի կողմից նման տեսանյութեր հրապարակելը համարում է մուտք քաղաքականություն: Ըստ Հակոբյանի՝ Մինասյանն այն, ինչ անում էր միջնորդավորված, այժմ որոշել է անել բացահայտ: Սակայն քաղաքագետը տարակուսելի է համարում իշխանության լռությունը, ասում է, թե կասկածի տեղիք են տալիս:

Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ սխալ է, երբ իշխանությունները Մինասյանի մեղադրանքներին պատասխանելու փոխարեն հայտարարում են, թե նա նախկին կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչ է: Այսօրինակ պատասխանները քաղաքագետը որակում է փախուստ իրական պատասխանից: Նրա խոսքվ՝ այս հարցերը արդիական կդառնան և պատասխաններ կապահանջվեն այն ժամանակ, երբ իշխանության ռեյտինգը կընկնի:

Իսկ մինչ այդ, քաղաքագետը հիշում է, թե ինչպես էր ժամանակին Նիկոլ Փաշինյանը հայտարարում, որ այս կառավարությունը ամենաթափանցիկն է լինելու:

Իսկ ահա քաղաքագետ Հակոբ Բադալյանն էլ կարծում է, որ Միքայել Մինասյանն անհրաժեշտ լեգիտիմություն չունի, ուստի իր մեղադրանքները բացասական են անդրադառնում հենց իր անձի նկատմամբ:

Քաղաքագետը կարծում է, որ Մինասյանի այս պայքարը ավելի շատ ընդդիմադիր դաշտում դիրքերն ամրապնդելու համար են: Այս առումով նախկինների շրջանում կան լուրջ տարաձայնություններ:

Միքայել Մինասյանի ակտիվությունը չի բացառվում, որ պայմանավորված է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությամբ: Բադալյանի դիտարկմամբ՝ նախկինները խոր կապեր ունեն ռուսաստանյան շրջանակների հետ և Լավրովի հայտարարությունը դիտարկել են գործողությունների ազդակ:

Թե մերժված իշխանության առանցքային ներկայացուցիչ Միքայել Մինասյանի դիրքերն ինչպես կամրապնդվեն հայաստանյան ներքաղաքական կյանքում, և նա ինչ հաջողություններ կունենա ընդդիմության հավանական լիդերի կարգավիճակում՝ եզրակացնելը բարդ է:

Համենայնդեպս Մինասյանն առայժ աչքի է ընկել իր մեկ նորամուծությամբ. նա Հայաստանի և ժողովրդի խնդիրներից է խոսում անհայտ երկրից և երբեմն սոցիալապես անապահով քաղաքացիների քննարկումների կենտրոնում առավել հայտնվում է նրա շքեղ խոհանոցը, քան բարձրացված խնդիրները:

 

Նարեկ Կիրակոսյան