Տրետյակովյան պատկերասրահում կցուցադրվեն Մարտիրոս Սարյանի  ստեղծագործությունները

Լուրեր

02.04.2026 | 23:17
Պարսից ծոցի երկրները քննարկում են խողովակաշարերի կառուցման հարցը՝ Հորմուզի նեղուցով նավթ չմատակարարելու համար. FT
02.04.2026 | 23:03
Ադրբեջանն ուժեղացնում է ճնշումը քաղբանտարկյալների նկատմամբ
02.04.2026 | 22:52
Վարազդատ Լալայանն ու Ալեքսանդրա Գրիգորյանն առաջադրված են Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի 2025-ի լավագույն մարզիկների անվանակարգերում
02.04.2026 | 22:37
Իրանում մահապատժի է ենթարկվել հունվարյան բողոքի ցույցերին առնչություն ունեցած մի տղամարդ
02.04.2026 | 22:24
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.04.2026 | 22:10
Ավստրիան հայտարարել է, որ մերժել է ԱՄՆ-ին իր օդային  տարածքը օգտագործել 
02.04.2026 | 21:58
Թադևոս Ավետիսյանի` ԱԺ պատգամավորի լիազորությունները դադարել են
02.04.2026 | 21:42
Մակրոնը արձագանքել է Թրամփի կողմից Բրիջիթ Մակրոնին ուղղված վիրավորանքներին
02.04.2026 | 21:28
«Անկախ դիտորդ»-ի ուսումնասիրությունը․ Հանրայինի Առաջինի լրատվականի YouTube-ում գերակշռում է ՔՊ-ին առնչվող քարոզչությունը
02.04.2026 | 21:16
«Գազպրոմը» հայտարարել է, թե Ռուսաստանում «Թուրքական հոսք» գազատարի վրա ԱԹՍ-ի հարձակումը հետ է մղվել
02.04.2026 | 21:03
Հայաստանի գավաթ․ «Արարատ-Արմենիան»` կիսաեզրափակիչի վերջին մասնակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 21:00
ՌԴ-ն խաղադրույք չի անում որևէ ուժի վրա․ Պուտինի ուղերձն է՝ ով ՀՀ-ում իշխանության գա, աշխատելու են նրա հետ․ Անի Սամսոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:45
Արցախցիները «փախե՞լ են» պատերազմից ու հայրենիքից․ Փաշինյանի խոսույթն ու հակադարձումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:39
Ժպիտների հետևում՝ կոշտ պահանջներ․ Պուտին-Փաշինյան հանդիպման ետնաբեմը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:34
Հրդեհ Արին Բերդի փողոցում. «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ
Բոլորը

Հայաստան-Ռուսաստան դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի առիթով Ռուսաստանում նոյեմբերի 15-23-ը կանցկացվեն Հայաստանի մշակութային օրեր: Բազմաբովանդակ ցուցահանդեսներ, համերգային ծրագրեր և այլ միջոցառումներ կիրականացվեն Մոսկվայում, Ռուսաստանի այլ քաղաքներում, ՌԴ մարզերում:

Միջոցառումների պաշտոնական մեկնարկը կտրվի նոյեմբերի 15-ին Տրետյակովյան պատկերասրահում: Այնտեղ կբացվի Մարտիրոս Սարյանի  ստեղծագործությունների ցուցահանդեսը: Նույն օրը Մոսկվայի հայոց եկեղեցական համալիրի տարածքում   խաչքարերի ցուցահանդես կբացվի, այնուհետև կկայանա «Հովեր» երգչախմբի համերգը: Հայաստանի մշակույթի նախարարությունը ժամանակակից խաչքար կնվիրի եկեղեցուն:

Նոյեմբերի 17-24-ը Ռուսաստանի ժամանակակից պատմության պետական թանգարանում կբացվի Արա Հարությունյանի քանդակների և գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցադրվելու են այն գործերը, որոնք ներկայացված են Ռուսաստանի տարբեր թանգարաններում, մասնավոր  հավաքածուներում:

Նոյեմբերի 18-ին Պ. Ի. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի մեծ դահլիճում կկայանա համերգային ծրագիր Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և առաջատար օպերային երգիչներ Հասմիկ Թորոսյանի, Լիպարիտ Ավետիսյանի մասնակցությամբ:  Համերգը կղեկավարեն չորս դիրիժոր՝ Կոնստանտին Օրբելյանը, Սերգեյ Սմբատյանը, Էդուարդ Թոփչյանը և Վլադիմիր Սպիվակովը:

Նոյեմբերի 22-ին Նկարիչների կենտրոնական տանը տեղի կունենա «Հայաստանի տարրերը» համալիր միջոցառում: Կներկայացվեն հայկական կերպարվեստը, արծաթագործությունը, տարազները, կհնչեն դուդուկ և ջազ երաժշտություն:

Միջոցառումների փակման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգի պետական ակադեմիական կապելլայում: Եզրափակիչ համերգային ծրագրում հանդես կգան Վահագն Հայրապետյանի ջազային կվինտետը և «Հովեր» պետական կամերային երգչախումբը:

Մշակութային օրերի շրջանակում Ռուսաստանում հյուրախաղերով հանդես կգան Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը, Հայաստանի պարի պետական անսամբլը, Երևանի մնջախաղի պետական թատրոնը, Հայաստանի պետական ջազ նվագախումբը: