Ոստիկանները բնակարանային գողության փորձ են բացահայտել․ կան կալանավորվածներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ մայիսի 7-ին Ավան վարչական շրջանում բնակարանային գողության փորձ էր կատարվել: Ժամը 20.30-ի սահմաններում անհայտ անձինք հարմարեցված բանալու գործադրմամբ փորձել էին բացել Դուրյան թաղամասի բնակարաններից մեկի դուռը, բայց ինչ-ինչ հանգամանքներից ելնելով` գործը ավարտին հասցնել չէր հաջողվել, փախել էին:

«Ոստիկանությունում կատարվածի վերաբերյալ ո՛չ այդ, ո՛չ էլ հաջորդ օրը հաղորդում չստացվեց: Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզներն իրենք պարզեցին եղելությունը և համապատասխան միջոցառումներ ձեռնարկեցին: Բացահայտման համար առանցքային նշանակություն ունեցան օպերատիվ ճանապարհով ձեռք բերված տվյալները: Իրավապահների հետևողական աշխատանքի շնորհիվ բնակարանային գողության փորձը հաջորդ օրն իսկ բացահայտվեց: Տեղեկություններ ստացվեցին, որ նշված հանցագործությունը կատարել է բնակարանային գողության համար հետախուզման մեջ գտնվող Նոր Նորքի 43-ամյա մի բնակիչ` Նոր Արեշում բնակվող իր 34-ամյա ընկերոջ հետ: Մայիսի 8-ին կասկածվողները Տիտոգրադյան փողոցից, իրենց մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեցին ոստիկանության Նոր Նորքի բաժին: Բերման ենթարկվածների մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեցին հարմարեցված բանալիներ, փականները բացելու և կոտրելու համար նախատեսված գործիքներ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է նաև իրեղեն ապացույց հանդիսացող` բնակարաններից մեկից գողացված հեռուստացույցը:

Հանգամանքները պարզվում են: Բերման ենթարկված տղամարդիկ կալանավորվել են: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում:

`