Իսրայելի ՌՕՈՒ-ն կրկին ներխուժել է Լիբանանի օդային տարածք
Քաղաքականություն
10.05.2020 | 19:45Իսրայելի ՌՕՈՒ-ն կրկին ներխուժել է Լիբանանի օդային տարածք՝ թռիչքներ գործելով մի քանի շրջանների վրայով: Այս մասին հաղորդում է սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ իսրայելական ռազմական օդանավերն անցել են լիբանանյան Ան-Նաբաթիա, Իքլիմ Աթ-Թուֆահ, Ջեզզին, Ալ-Արքուբ, Մարջայուն և այլ շրջանների վրայով:
Նշվում է, որ իսրայելական զինուժը պարբերաբար ներխուժում է Լիբանանի օդային և ջրային տարածքներ՝ անտեսելով ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը: