90 տնտեսվարողի գործունեություն 24 ժամով կասեցվել է. ԱԱՏՄ

Լուրեր

18.12.2025 | 23:24
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
18.12.2025 | 23:09
Գիտությունն ավելի հաճախ պետք է կապվի արդյունաբերության հետ, որպեսզի արդյունավետությունը հնարավոր լինի չափել. Հակոբ Արշակյան
18.12.2025 | 22:49
Համբերությունը սպառվում է. Թուրքիան զգուշացրել է Սիրիայի քրդական ուժերին
18.12.2025 | 22:33
Եվրախորհրդարանի բանաձևը Բաքվի դեմ. ազատել ՀՀ-ի կապերի մեջ մեղադրվող Սամեդովին և Աբիլովին, բոլոր քաղբանտարկյալներին, դադարեցնել բռնաճնշումները
18.12.2025 | 22:20
Վթար Ներքին Դվին գյուղում․ կան տուժածներ
18.12.2025 | 22:09
Ստորագրվել է Հայաստան-Հունաստան երկկողմ պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը
18.12.2025 | 22:01
«Ավելի շատ նեղվածությունից այսպես եղավ»․ Տեր Վրթանեսին ստենտավորել են
18.12.2025 | 21:56
Մայր Աթոռի տարածքից ոչ ադեկվատ և սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ հեռացվել է. ՆԳՆ խոսնակ
18.12.2025 | 21:53
Ճապոնուհին ամուսնացել է ChatGPT-ով գեներացված անձի հետ. ՏԵՍՆԱՅՈՒԹ
18.12.2025 | 21:39
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.12.2025 | 21:24
Պաշտոնական այցերից ինչ նվերներով են վերադարձել ԱԺ նախագահը, ԱԳ նախարարն ու ԱԽ քարտուղարը
18.12.2025 | 21:10
Թուրքիան հերքում է անհայտ ԱԹՍ-ի խոցումից հետո ՀՕՊ-ի թուլության մասին պնդումները
18.12.2025 | 20:56
Ոստիկանները պիտի կարգ պահեին, բայց ամբողջությամբ թերացել են․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 20:43
Հրդեհ Հայկաձոր գյուղում. այրվել է մոտ 1800 հակ անասնակեր
18.12.2025 | 20:30
Պուտինի հանցագործ ռեժիմը սնվում է պատերազմից՝ նոր էսկալացիայի կգնա, որ պատերազմը չդադարի․ Վահե Գասպարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ պարետի թիվ 70 որոշմամբ՝ 24 ժամով գործունեության ժամանակավոր կասեցում է կիրառվել մարզերում եւ մայրաքաղաքում գործող 90 տնտեսվարողի հանդեպ, այդ թվում՝ դեղատներ, սուպերմակետների խոշոր ցանցերի մասնաճյուղեր, խմիչքի արտադրություններ, խանութներ, տեխնիկայի վաճառք։

Սահմանափակման ենթարկված տնտեսվարողների մոտ ՀՀ պարետի որոշմամբ հաստատված նորերի խախտումներ են արձանագրվել ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի տեսուչների լայնածավալ մշտադիտարկման արդյունքում։ Մշտադիտարկումների համար հիմք են ընդունվել նաեւ ՀՀ ԱԱՏՄ թեժ գծող, ֆեյսբուքյան էջով եւ առցանց ստացված զանգերն ու բողոքները։

Եվս երեք տասնյակի տնտեսվարողի գործունեություն կասեցվել էր նախօրեին։

ԱԱՏՄ ղեկավարի հանձնարարականով՝ տեսչական մարմնի ուժեղացված վերահսկողական աշխատանքների ընթացքում խստորեն դիտարկվում է կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով հաստատված անվտանգության նորմերի պահպանումը տնտեսվարողների կողմից։

Խախտումները ներկայացվել են պարետին։ Կասեցման որոշումը կայացվել է՝ ղեկավարվելով «ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության 2020 թ․ մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թ․ մայիսի 5-ի N 1308-Ա, N 1317-Ա, N 1325-Ա, 1330-Ա, N 1333-Ա, N 1346-Ա 2020 թ․ մայիսի 6-ի N 1351-Ա, N 1352-Ա, 2020 թ․ մայիսի 7-ի N 1358-Ա հրամանների հիման վրա 2020 թ․մայիսի 5-ին, 6-ին և 7-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները։

Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին է վերապահված ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։

Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին է վերապահված ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։