Գյումրիի ՀՈԱԿ-ների որոշ աշխատակիցների ուղարկում են  հարկադիր արձակուրդի՝ չվճարելով սահմանված աշխատավարձը

Լուրեր

08.12.2025 | 23:30
Իլոն Մասկը կոչ է անում «վերացնել» ԵՄ-ն. Եվրահանձնաժողովին արգելվել է X-ում գովազդներ տեղադրել՝ 120 միլիոն եվրո տուգանքից հետո
08.12.2025 | 23:14
Վերջնական որոշում չկա. Բայրամովը՝ Ադրբեջանի կողմից Գազա զորակազմ ուղարկելու մասին
08.12.2025 | 22:59
Անհրաժեշտ միջոցներ կձեռնարկենք Միքայել սրբազանի առողջության իրավունքը պաշտպանելու համար. Պաշտպանական թիմի հայտարարությունը
08.12.2025 | 22:54
Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանին որոշ փաստաթղթերի ծանոթանալու միջնորդություն է ներկայացրել
08.12.2025 | 22:43
Ջրային կոմիտեի նախագահը Թեհրանում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը ջրային անվտանգության հարցերում
08.12.2025 | 22:30
Չինաստանը մարդանման ռոբոտներ կտեղակայի Վիետնամի սահմանին պարեկության համար
08.12.2025 | 22:18
Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 1-7-ն իջել է 1 սմ-ով
08.12.2025 | 22:05
ԵՄ յոթ երկրներ պնդում են Կիևին փոխհատուցման վարկ տրամադրելու հարցում
08.12.2025 | 21:52
Վրաստանի իշխանությունները պատրաստվում են խստացնել հավաքների անցկացման կանոնները
08.12.2025 | 21:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.12.2025 | 21:27
Քոնոր Մաքգրեգորը ցանկանում է մենամարտել Իսլամ Մախաչևի հետ
08.12.2025 | 21:13
AxelMondrian-ը 2025թ. ընթացքում արժանացել է երեք միջազգային հեղինակավոր մրցանակների՝ բրենդինգի, հանրային կապերի (PR) և կոմերցիոն ֆիլմերի արտադրության ոլորտներում
08.12.2025 | 21:00
Վստահ եմ՝ 10-ից բացի մյուս եպիսկոպոսները ևս Կտրիճ Ներսիսյանի դեմ են, շուտով տեսանելի կլինի․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.12.2025 | 20:54
Ադրբեջանը հետաքրքրված է հրետանային համակարգերով. Սլովակիայի նախագահը հայտարարել է Բաքվի հետ պաշտպանության ոլորտում համագործակցության մասին
08.12.2025 | 20:45
Հաջորդ կանգառը՝ Մայր Աթո՞ռ․ ուր կհասնի իշխանություն-եկեղեցու վերնախավ դիմակայությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գյումրիում գործող գրեթե բոլոր ՀՈԱԿ-ների աշխատակիցներին հարկադիր արձակուրդի են ուղարկում։ Այս մասին Factor.am-ին ահազանգած աշխատակիցները հայտնեցին, որ իրենց  ստիպում են դիմում գրել ու գնալ ամենամյա արձակուրդի՝ չվճարելով ամբողջ աշխատավարձը։

Այս խնդրին նախօրեին  անդրադարձել էր  Գյումրիի ավագանու անդամ, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ  Լևոն Բարսեղյանը՝ իր ֆեյսբուքյան էջում կատարած գրառմամբ: «Նոր հաղորդեցին, որ Գյումրու ՀՈԱԿ երաժշտական դպրոցներից մեկում (հավանաբար բոլորում) տնօրենը աշխատակազմին բանավոր ասել է՝ հարկադիր արձակուրդ եք գնալու 2/3 աշխատավարձով: Ով համարձակվել հարցրել է՝ ի՞նչ հիմքով, ասել է՝ ավագանին է որոշել»,- գրել էր Լևոն Բարսեղյանը։

Մեզ հետ զրույցում Լևոն Բարսեղյանն ասաց, որ   հանդիպումներ է ունեցել ՀՈԱԿ-ների տնօրենների հետ, որոնք հերքել են, թե աշխատողներին ասել են, որ ավագանին նման որոշում է կայացրել։

«Բոլոր տեղերում հրաժարվում են, թե իբր ավագանու անունն են տվել,  տնօրեններն ասում են՝ մենք նման բան չենք ասել։ Աշխատողներն ինձ երեկ երեկոյան մի երեք ժամ ասում էին, որ ասել են, որ դա ավագանու որոշում է 2/3 աշխատավարձով արձակուրդ ուղարկելը։ Հետո խոսեցի քաղաքապետարանի ֆինբաժնի պետի հետ, բացատրվեց, որ որևէ գրավոր հանձնարարական իրենք չեն տվել ՀՈԱԿ-ներին»,- ասաց Լևոն Բարսեղյանը։ Նա նշեց, որ ՀՈԱԿ-ների աշխատողների հարցը հակաճգնաժամային կամ կարանտինային ռեժիմի մասով կարգավորված չէ։

«Ցավոք,  մարդիկ հարկադիր պարապուրդի են մատնվում և իրենց բանավոր հանձնարարականներով ասում են՝դիմում գրեք, գնացեք տուն։  Եվ շատ տեղերում մարդիկ  դիմումները գրել, գնացել են արձակուրդ»,- ասաց Բարսեղյանը։

Մեր զրուցակիցը նաև հայտնեց, որ համայնքային բյուջեից գումար է հատկացվել բուժաշխատողների  տեղափոխումների ապահովման համար։

«Այսօր նաև իմացա, որ որոշ բուժանձնակազմի տեղափոխման համար պարետատնից հանձնարարական է եղել Գյումրու համայնքապետին ու չի բացառվում նաև ուրիշ համայնքապետերի, որ համայնքի բյուջեի հաշվին հոգացվեն բուժաշխատողների՝ տարբեր համայնքներից գնալ- գալու ծախսերը։  Պարզեցի, որ Գյումրի համայնքը  8․մլն 400․000 դրամ հատկացրել է   պետական բժշկական ծառայության աշխատակիցների տեղափոխման համար»,- ասաց Լևոն Բարսեղյանը։

Ստեղծված իրավիճակում  ՀՈԱԿ-ների աշխատակիցների աշխատավարձերի վճարումը, նաև նման ծախսերը մեծ բեռ են դառնում համայնքային՝ առանց այն էլ փոքր բյուջեների համար։ Այս պարագայում ելքերից մեկը, ըստ մեր զրուցակցի, այն է, որ ՏԻՄ-երի կամ ՀՈԱԿ-ների աշխատակիցների պարապուրդում մնալու վնասները պետությունը փոխհատուցի։

«Ես մտածում եմ սուբվենցիոն հատկացման ուղերձի նախագիծ  կազմել, ավագանուն առաջարկել՝ ուղերձով դիմել կառավարությանը։  ՀՈԱԿ-ների, դպրոցների՝ արվեստի, երաժշտական, սպորտի,  աշխատակիցների հարկադիր պարապուրդը փոխհատուցվի ոչ թե համայնքային բյուջեից, այլ պետական բյուջեից, որովհետև համայնքային բյուջեն չի կարող այդպիսի ահռելի ծախսեր փակել։ Սա հակակարանտինային ճաքերից է, որը պիտի լցվի։ Այս բացը ոչ մի ծրագրով դեռ չի լրացվել։ Այս ոլորտի աշխատողներին էլ ինչ-որ մի կերպ պետք է  օգնել»,- ասաց Լևոն Բարսեղյանը։ Նա նաև ընդգծեց,  որ հարցի լուծման ուղիներից մեկն էլ գործատուի ու աշխատակցի միջև բանակցությունն է ու ինչ-որ փոխհատուցման դիմաց համաձայնության գալը,  այլ ոչ թե՝ պարտադրանքը։

«Իշխանությունը մեղավոր չի,   որ այսպես է եղել, արտակարգ դրություն է, սա մի կողմն է,  մյուս կողմից էլ աշխատողը մեղավոր չի, որ իրեն իշխանությունն ասում է ՝գնա տուն։ Այդ մարդուն ապրելու փող է պետք։ Կարող են բանակցել, ասել ՝ 2/3-ով համաձայն ենք, տանը նստում ենք, չենք աշխատում։  Մի բան է բանակցել և համաձայության գալ՝ հարգելով և՛ աշխատողին, և՛ գործատուին, այլ բան է, ասենք, կեղծ կերպով ասել՝ վերևից հրաման կա, կամ ավագանին որոշել է՝ պիտի գնաք տուն , կամ նստեք, դիմում գրեք, թե չէ լավ չի լինի։ Մարդիկ էլ վախեցած  գրում են»,- ասաց Լևոն Բարսեղյանը։

Խնդրի վերաբերյալ Գյումրիի քաղաքապետի մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանն էլ մեզ փոխանցեց, որ ՀՈԱԿ-ների աշխատակիցներին ոչ ոք պարտադրանքով արձակուրդի չի ուղարկում, ապրիլ ամսվա աշխատավարձն էլ  վճարվելու է ամբողջությամբ։

«Որևէ պարտադրանք չկա: Աշխատակիցներին առաջարկվել է՝ ում հասնում է արձակուրդ և ովքեր մինչ այս պահը չեն գնացել, ըստ իրենց ցանկության, օգտվել ամենամյա հասանելիք արձակուրդից: Աշխատակիցներին արձակուրդը տրամադրվում է իրենց դիմումի համաձայն, ինչպես սահմանված է Աշխատանքային օրենսգրքով: Արձակուրդ գնալու ցանկություն ունեցող աշխատակիցները ստանում են իրենց հասանելիք ամենամյա արձակուրդն ամբողջությամբ: Ապրիլ ամսվա աշխատավարձերը վճարվելու են 100 տոկոսի չափով»,- հավաստիացրեց  Սոնա Առաքելյանը։

 

Էմմա Չոբանյան