ՏԻՄ ընտրությունները վերջակետել են Արգամիչի դինաստիոն տիրապետությունը նաև Նշավան գյուղում. «Հրապարակ»

Լուրեր

15.10.2026 | 17:23
Ռուսաստանը դիմումներ չի ստացել TRIPP նախագծին մասնակցելու վերաբերյալ․ Լավրով
15.10.2026 | 17:07
Իհարկե օրինական է CPS բենզալցակայանը․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 16:55
Բրյուսելը սպասում է Զելենսկիին․ մեկնարկեց Եվրոպական խորհրդի գագաթնաժողովը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
15.10.2026 | 16:50
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մասնակցությամբ ասուլիս՝ COP17-ի մեկնարկին ընդառաջ. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 16:44
Գագիկ Ծառուկյանի գործով մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում օրենքի պահանջին. Երեմ Սարգսյան
15.10.2026 | 16:30
Փաշինյանը աշխատանքային խումբ է ստեղծել՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման խնդիրները քննարկելու համար
15.10.2026 | 16:19
Ռումինիայի ափերի մոտ լցանավի վրա բռնկված հրդեհից հետո 8 նավաստի անհետ կորել է
15.10.2026 | 16:07
ՀՀ-ն ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն՝ միավորելով տարբեր կարծիքներ․ ՄԱԿ գլխավոր քարտուղար
15.10.2026 | 15:59
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ձմեռային զորակոչը
15.10.2026 | 15:50
Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է Starlink համակարգերի աշխատանքի լիովին վերականգնման մասին
15.10.2026 | 15:41
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի զարգացման համար․Տոկաև
15.10.2026 | 15:30
Սամվել Թադևոսյանը՝ «Golden Globes»-ի Beacon Award մրցանակակիր
15.10.2026 | 15:19
Մասուդ Փեզեշքիանը կժամանի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
15.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ COP-ին Ադրբեջանի մասնակցության մասին//Սիսիայում հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ ԼՈՒՐԵՐ
15.10.2026 | 15:07
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

 

«Նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունները վերջակետել են Արգամիչի դինաստիոն տիրապետությունը ոչ միայն Արտաշատում, այլեւ «հարակից»` Նշավան գյուղում, ուր «ասողը» մշտապես եղել է Արգամիչի փեսան` հարկայինի բարձրաստիճան չինովնիկ Վահան Մամիկոնյանը: Նա սատարել է իր հորաքրոջ տղային՝ էլ ավելի պատմական անուն ունեցող Պապին՝ Պապ Հակոբյանին, որը Նշավանի գործող գյուղապետն էր` «պապական» հետաքրքիր անցյալով։

Խորհրդարանական ընտրությունների շեմին, նույն Վահանի հորդորով, նա դուրս է եկել ՀՀԿ-ից, որպեսզի սատարի ԲՀԿ-ին, նոյեմբերի 5-ի ընտրությունների նախաշեմին էլ կրկին դեմքով դարձել է դեպի ՀՀԿ-ն, որպեսզի կարողանա պահպանել գյուղապետի իր գահը, սակայն 3 ձայնով պարտվել է Արտաշատի նորօրյա «ասող»` Արայիկ Գրիգորյանի կողմից սատարվող, դարձյալ ՀՀԿ-ական Մյասնիկ Հովհաննիսյանին: Գյուղի 1 593 ընտրողից քվեարկել է 903-ը, 441 կողմ ստացել է Մյասնիկ Հովհաննիսյանը, 438՝ Պապ Հակոբյանը, 24 անվավեր։ Պապ Հակոբյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ ԱԺ ընտրություններից առաջ դուրս է եկել ՀՀԿ-ից եւ վերջերս կրկին անդամագրվել։ Իսկ ՀՀԿ-ից դուրս էր եկել, որ «ժողովրդին թողնի՝ ինքնահոս գնան ընտրության»։ Վերադարձաք, որ 6-րդ անգամ ընտրվեք, քանի որ միայն ՀՀԿ-ական լինելո՞վ է հնարավոր հաղթել։ «Չէ։ Ես 18 հատ անվավեր եմ ունեցել, սխալ նշումներ են արել»։ «Գյուղապետ չընտրվեցիք, գուցե կրկի՞ն լքեք ՀՀԿ-ն»։ «Չէ, խորհրդարանական ընտրություններից առաջ լքել եմ, հիմա՝ չէ»»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: