Արգիշտի Քյարամյանը ՊՎԾ-ում հրաժեշտի հավաքույթ է արել և տվել իրեն փոխարինողի անունը

Լուրեր

09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Երեկ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ նշանակված, իսկ այսօր արդեն ազատված և ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակված Արգիշտի Քյարամյանը Պետական վերահսկողական ծառայությունում այսօր հրաժեշտի միջոցառում է կազմակերպել։ Այս մասին Factor.am֊ին փոխանցում են ՊՎԾ աղբյուրները։

Տեղեկացանք, որ Քյարամյանն իրեն փոխարինողի անունն է հնչեցրել միջոցառման ժամանակ։ Նա նշել է, որ ՊՎԾ պետի պարտականությունները կատարելու է պետի տեղակալ Ռաֆայել Զաքարյանը:

Ի դեպ, երեկ աշխատանքից ազատվել է նաև պետի մեկ այլ տեղակալ՝ Ալբերտ Աբգարյանը։ Մեր տեղեկությունների համաձայն՝ նա ազատվել է, որպեսզի Զաքարյանը կարողանա նշանակվել պաշտոնակատար։ Բանն այն է, որ պետի պաշտոնը թափուր մնալու դեպքում պարտականությունները դրվում են տարիքով ավագ տեղակալի վրա։ Այս դեպքում այն պետք է զբաղեցներ Աբգարյանը, բայց մեր աղբյուրներն ասացին, որ նրան ազատել են Ռաֆայել Զաքարյանին առաջ տանելու համար:

ՊՎԾ կայքի համաձայն, Ալբերտ Աբգարյանը ծնվել է 1982 թվականին, իսկ Ռաֆայել Զաքարյանը՝ 1986-ին:

Ի դեպ, մեկ տարի առաջ՝ Արգիշտի Քյարամյանին պաշտոնակատար նշանակելու համար Ալբերտ Աբգարյանը հրաժարվել էր պետի պարտականությունները ստանձնելուց: Այդ ժամանակ ևս տեղեկություն տարածվեց, որ նա այդ քայլին դիմել է հենց Քյարամյանի առաջխաղացման համար: Այսօր ամբողջ օրվա ընթացքում փորձեցինք կապ հաստատել Արգիշտի Քյարամյանի հետ, բայց նա ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակվելուց հետո մեր զանգերին չպատասխանեց: Իսկ ահա Ռաֆայել Զաքարյանն էլ, առանց մեր հարցը լսելու, առաջարկեց դիմել ՊՎԾ լրատվական:

Երբ տեղեկացրինք, որ խոսքն իր մասին է, ոչ թե կառույցի, նա որևէ պատասխան չտվեց: Այնուհանդերձ, մեզ փոխանցված տեղեկությունները ճշտելու համար կապ հաստատեցինք ՊՎԾ խոսնակ Սեդա Աղբալյանի հետ: Նա հաստատեց մեր այն տեղեկությունները, որ կառույցում հրաժեշտի միջոցառում է եղել, իսկ պետի պարտականությունները առայժմ կատարում է Ռաֆայել Զաքարյանը:

«Այո, մենք միջոցառման ժամանակ պարոն Քյարամյանին հրաժեշտ ենք տվել: Արգիշտի Քյարամյանը ոչ թե տվել է հավանական փոխարինողի անունը, այլ, ըստ էության, կա օրենք, քանի որ ՊՎԾ ղեկավարը պաշտոնապես ազատված չէ աշխատանքից, իր պարտականությունները կատարողը պետք է տեղակալներից մեկը լինի: Հիմա ունենք մեկ տեղակալ՝ Ռաֆայել Զաքարյանն է, որը պետի պարտականությունները կատարողն է: Այս պահին պարտականություններն իր վրա են, բայց վարչապետի որոշումը չկա»:

Սեդա Աղբալյանը, անդրադառնալով Ալբերտ Աբգարյանի պաշտոնակության՝ վերը նշված պատճառներին, ասաց, որ նման տեղեկություներ չունի:

Ի դեպ, հիշեցնենք, որ ՊՎԾ պետի պաշտոնը դե յուրե շարունակում է զբաղեցնել Դավիթ Սանասարյանը։ Նրա լիազորություններն այս պահին դադարեցված են՝ մինչ քրեական գործի ավարտը։

Նարեկ Կիրակոսյան