ՊՎԾ-ն, փաստացի, ղեկավար չունի

Լուրեր

09.10.2026 | 12:35
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
Բոլորը

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արգիշտի Քյարամյանն ազատվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից: Նա միաժամանակ կատարում էր ծառայության պետի պարտականությունները:

Ըստ էության, այժմ կարևոր գերատեսչություններից մեկը՝ ՊՎԾ-ն, ղեկավար չունի:

Կառավարության պաշտոնական կայքի համաձայն, վարչապետի նոր որոշում առայժմ չկա և հայտնի չէ, թե ով է ղեկավարելու պետական վերահսկողական ծառայությունը:

ՊՎԾ-ից էլ փոխանցեցին, որ դեռ նոր հրաման չկա և չգիտեն, թե ով է կառույցի ղեկավարի պարտականություններն իրականացնելու:

Հիշեցնենք, որ Արգիշտի Քյարամյանը ՊՎԾ-ում աշխատանքի էր անցել 2019 թվականի ապրիլի 10-ին, իսկ պետի պաշտոնակատար նշանակվել ապրիլի 26-ին: Նա պաշտոնավարման հենց առաջին օրերից հայտնվեց սկանդալների կենտրոնում: Մասնավորապես, կառավարությունում Factor.am-ի հարցերին ի պատասխան, հրաժարվել էր մանրամասնել, թե իր և կնոջ հայտարարագրում առկա միլիոններն ինչ ծագումնաբանություն ունեն: Սակայն ավելի ուշ նշեց, որ դրանք ազգականներն են փոխանցել:

Այնուհանդերձ, նրա պաշտոնավարման օրոք ՊՎԾ-ն ուշագրավ բացահայտումներ արեց:

Արգիշտի Քյարամյանն այսօրվանից զբաղեցնում է ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնը:

Հիշեցնենք, որ իշխանափոխությունից հետո ՊՎԾ պետ նշանակվեց Դավիթ Սանասարյանը: Նա անցնում է քրեական գործով և լիազորությունները կասեցված են։

Նարեկ Կիրակոսյան