Գուրգեն Խաչատրյանը կալանավորված չէ. Ամրամ Մակինյան

Լուրեր

13.10.2026 | 15:51
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչների հետ
13.10.2026 | 15:43
Գրետա Թունբերգը միացել է Ֆրանսիայի դպրոցականների բողոքի ցույցերին՝ համազգային ակցիաներին ընդառաջ
13.10.2026 | 15:32
ՔՊ-ական մոտեցում է, գործադիրում աշխատավարձերի բարձրացումների շքերթի շարունակությունն է․ Սուքիասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 15:24
Հոկտեմբերի 15-ին օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով․ առաջիկա օրերին սպասվում են անձրևներ
13.10.2026 | 15:19
Զինծառայողը վիրավորվել է զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով․ ՊՆ
13.10.2026 | 15:12
Վարդան Ղուկասյանի տնային կալանքը երկարաձգվեց // Արցախցիները հստակ կարգավիճակ են պահանջում․ ԼՈՒՐԵՐ
13.10.2026 | 15:02
Վարդան Ղուկասյանը ևս 3 ամիս կմնա տնային կալանքի տակ
13.10.2026 | 14:55
Էրդողանի խորհրդականն ու կուսակիցը քննադատել են դպրոցներում հիջաբն արգելելու՝ Ադրբեջանի իշխանությունների որոշումը
13.10.2026 | 14:46
Արմավիրում շինանյութի պահեստում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել հրշեջների 4 մարտական հաշվարկ
13.10.2026 | 14:35
Ռուբեն Ռուբինյանը Բելգիայի դեսպանի հետ քննարկել է տնտեսական և միջխորհրդարանական համագործակցության հարցեր
13.10.2026 | 14:22
Երևանում ծխախոտի բաց վաճառքի դեպք է հայտնաբերվել․ տնտեսվարողը կենթարկվի պատասխանատվության
13.10.2026 | 14:10
Հայաստանն ու Լեհաստանը քննարկել են տնտեսական դիվանագիտության ոլորտում համագործակցության ընդլայնումը
13.10.2026 | 14:00
Ադրբեջանում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի շրջանակում ավելի քան 200 մարդ է ձերբակալվել
13.10.2026 | 13:51
Ալեն Սիմոնյանն ընդունել է «Save Armenia» կազմակերպության ներկայացուցիչներին
13.10.2026 | 13:42
Լեհաստանում Starlink-ի կայանի հրկիզման գործով Գերմանիայում Թուրքիայի երկու քաղաքացիներ են ձերբակալվել
Բոլորը

Երեկ դատարանը որոշեց կալանավորել «Գալաքսի» ընկերությունների խմբի նախագահ, ՊԵԿ նախկին նախագահի որդի Գուրգեն Խաչատրյանին: Սակայն մինչ այս պահը չկա պաշտոնական տեղեկություն այն մասին, որ նա կալանավորված է։

Հիշեցնենք, որ Գուրգեն Խաչատրյանին նախկինում առանձնապես խոշոր չափով յուրացմանն օժանդակելու մեղադրանք է առաջադրված եղել, ԱԱԾ-ն մեղադրանքը լրացրել է փողերի լվացման և առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալուն օժանդակելու հոդվածներով:

Թեմայի շուրջ factor.am-ը զրուցել է նրա պաշտպան Ամրամ Մակինյանի հետ:

 -Պարոն Մակինյան, Գուրգեն Խաչատրյանի կալանքի որոշումն արդեն ուժի մեջ մտե՞լ է:

-Որոշումն ուժի մեջ է մտել հրապարակման պահից:

-Հիմա նա որտե՞ղ է:

-Գուրգեն Խաչատրյանը Ձեր հարցին պատասխանել էր:

-Նկատի ունեմ՝ քրեակատարողական հիմնարկում է, թե՝ ոչ:

-Ոչ:

-Որտե՞ղ է:

-Ես չեմ կարող Ձեր հարցին պատասխանել, նա պատասխանել է:

-Թաքնվու՞մ է իրավապահներից:

-Չի թաքնվում, Գուրգեն Խաչատրյանը պատրաստ է ներկայանալ:

-Երբ, այսինքն նա հիմա թաքնվու՞մ է իրավապահներից։

-Երբ գործընթացները կգան քրեադատավարական դաշտ:

-Եթե կալանքի որոշումը կա, և նա չկա, սա թաքնվե՞լ չէ:

-Երբ գործընթացները իրավական չեն, օրենքից դուրս են խախտումներով, ինչի՞ մասին է խոսքը:

Հիշեցնենք, որ դատարանը որոշել է Գուրգեն Խաչատրյանին կալանավորել:

Նարեկ Կիրակոսյան