Միքայել Մինասյան VS Արթուր Վանեցյան. ինչու են Փաշինյանի գլխավոր հակառակորդները հակասում միմյանց. ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

Այսօր Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը հայտարարել է, որ 2019 թվականի փետրվարին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն իրեն առաջարկել է սինվոլիկ գումար վճարել և ազատվել քրեական պատասխանատվությունից:

«Արթուր Վանեցյանը ներկայացավ ԱԱԾ տնօրեն, ասաց, որ լիազորված է խոսել Նիկոլ Փաշինյանի անունից: Ասաց՝ մենք ունենք քեզ հետևյալ առաջարկը. դու մուծվում ես սիմվոլիկ գումար, կքննարկենք, թե ուր՝ ինչ-որ հիմնադրամ կամ պետական հիմնադրամ, հստակ չձևակերպեց, որից հետո դու առաջիկա տարիներին երբեք Հայաստան չես գալիս, բոլոր այն մարդիկ, որոնք առնչվում են քեզ հետ, լսում են քո խոսքը, իրենք դադարում են պայքարել Նիկոլ Փաշինյանի դեմ, դու դառնում ես ապաքաղաքական մարդ, շարունակում ես ապրել Հայաստանից դուրս, բայց մենք պայմանավորվում ենք՝ բոլոր քրեական հետապնդումները դադարեցվում են, խոսքը գնում է հորս ու ընկերներիս մասին։ Մենք միանգամից դառնում ենք իրար չճանաչող լավ բարեկամներ»,- ասել է նա:

Ուշագրավ է, որ Արթուր Վանեցյանը 2019 թվականի սեպտեմբերին, երբ արդեն ԱԱԾ տնօրեն չէր, պնդում էր, որ Միքայել Մինասյանը պետք է օրենքի առջև պատասխան տա:

«Որևէ մեկը չփորձի ինձ կապել Միքայել Մինասյանի հետ, որովհետև Միքայել Մինասյանն ինձ համար մարդ է, որ պետք է շատ հարցերի պատասխան տա ՀՀ օրենքների առջև։ Կլինի քննություն, վարչապետը երեկ հայտարարեց, որ ընթանում է քննություն, և քննությունը պատասխան կտա՝ արդյո՞ք Միքայել Մինասյանը պետք է կանգնի օրենքի առջև, թե ոչ»,- Factor TV-ին տված հարցազրույցում ասել էր նա:

Իսկ ահա 2019-ի նոյեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իտալիայում հայտարարել էր. «Վատիկանի պադվալներում պախկված կոռուպցիոներների վզներից բռնելու ենք, կանգնեցնենք դատարանի առջև»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան