Իշխանությունները ստիպված են համակերպվել. Վանաձորում նոր ընտրություննե՞ր կլինեն. «Ժողովուրդ»

Լուրեր

01.07.2026 | 12:45
Պարոն Քոչարյանի պատճառով տապալվեց նախագիծը. Հայկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 12:34
Արուսյակ Մանավազյանն առաջադրվել է ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավարի պաշտոնում
01.07.2026 | 12:32
Հայկ Սարգսյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
01.07.2026 | 12:27
Կիբերհանցագործություններից և ֆինանսական խարդախություններից տուժած քաղաքացիների բողոքի ակցիան. ՈՒՂԻՂ
01.07.2026 | 12:20
Ռուսական զորքերն Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզում բենզալցակայանների են հարվածել․ կին է զոհվել
01.07.2026 | 12:10
ՍԴ-ն շարունակում է քննել քաղաքական ուժերի դիմումները // 9 վիրավոր Արարատում խոշոր վթարի հետևանքով․ ԼՈՒՐԵՐ
01.07.2026 | 12:04
Հագվի գյուղում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
01.07.2026 | 11:59
ԵՏՄ երկրների, այդ թվում՝ Հայաստանի բանկերը խստացրել են հաշվեհամարներին կանխիկ ռուբլու մուտքագրման պայմանները
01.07.2026 | 11:49
Իրանն առաջնահերթություն է տալիս ԱՄՆ-ի հետ դիվանագիտությանը, բայց շարունակում է պատրաստ լինել պատերազմի․ Ղալիբաֆ
01.07.2026 | 11:41
Մեկ օրում բացահայտվել է 74 հանցագործություն
01.07.2026 | 11:30
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
01.07.2026 | 11:19
Պաշտոնանկություններ և պաշտոնի նշանակում ՀՀ կառավարությունում
01.07.2026 | 11:03
Ավագ դպրոցների ընդունելության նոր կարգը, առաջին դասարանցիների ընդունելությունը. ՈՒՂԻՂ
01.07.2026 | 11:00
ՍԴ-ում եզրափակիչ ելույթների փուլն է. ՈՒՂԻՂ
01.07.2026 | 10:58
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

 

«Սահմանադրական դատարանը երեկ անակնկալ որոշում կայացրեց՝ արձանագրելով, որ Վանաձորի գործող ավագանու գործունեությունը եղել է հակասահմանադրական: Հիշեցնենք, որ Վանաձորի ներկա ավագանին կազմավորվել է անցած տարվա հոկտեմբերի 10-ին: 33 հոգուց բաղկացած ավագանու կազմում իշխող ՀՀԿ-ն եւ նրա կոալիցիոն գործընկեր ՀՅԴ ունեն 15 անդամ: Չնայած իշխանական կոալիցիային չէր հաջողվել Վանաձորի ավագանում մեծամասնություն ունենալ, բայց համայնքի ղեկավարի ընտրութունները փակ-գաղտնի անցկացնելու շնորհիվ իշխանություններին հաջողվեց հոկտեմբերի 10-ին Մամիկոն Ասլանյանին կարգել Վանաձորի քաղաքապետ: Բայց դրանով խնդիրը չլուծվեց, քանի որ Վանաձորի ավագանու մեծամասնությունը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության 10, «Հայկական վերածնունդի» (նախկին ՕԵԿ) 5 եւ ԲՀԿ-ի 3 անդամները, ընդհանուր 18 հոգի, բոյկոտեցին ավագանու նիստերը: «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 23 հոդվածի 5 կետի 1-ին ենթակետը սահմանում է. «Ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են նաեւ, եթե` 1) ավագանու անդամների կողմից ավագանու նիստի իրավազորությունը չապահովվելու պատճառով վեց ամիս անընդմեջ ավագանու նիստ չի կայանում»: Ուստի իշխանական փոքրամասնությունն իրավիճակը փրկելու համար այս տարվա մարտից սկսեց 15 հոգով ավագանու նիստեր գումարել:

 

Ի վերջո, խնդիրը բողոքարկվեց ՍԴ, որն էլ երեկ որոշեց հակասահմանադրական ճանաչել ՏԻՄ օրենքի այն դրույթը, որի հիման վրա Վանաձորի ավագանու փոքրամասնությունը նիստեր էր գումարում: Իհարկե, ՍԴ-ն ՀՀ խորհրդարանին մինչեւ 2018 թվականի մարտի 31-ը ժամանակ տվեց՝ խնդրին իրավական լուծում տալու, բայց դրանով իրավիճակը էապես չի փոխվում. Վանաձորի ավագանու՝ մեկ տարի, մեկ ամսվա գործունեությունը հակասում է ՀՀ Սահմանադրությանը. վերջ եւ կայացված բոլոր որոշումներն ապօրինի են: Այսինքն՝ ՀՀ իշխանությունները պարտավոր են համակերպվել այս փաստի հետ ու Վանաձորում կա՛մ ավագանու նոր ընտրություններ նշանակել, կա՛մ ավագանին պետք է նոր քաղաքապետ ընտրի»:

 

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում: