22,4 միլիոն դոլարի կաշառքը, Գագիկ Խաչատրյանի բիզնեսն ու մաֆիոզ համակարգը. նոր սկանդալ՝ «Յուքոմի» շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 11:33
Բաքուն դատապարտել է Ադրբեջանում մարդու իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը՝ այն երկրի «դատական և իրավական գործընթացին միջամտություն» որակելով
12.12.2024 | 11:25
Վերահաստատվել է ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչակազմի հետ համագործակցությունը, նախանշվել են ընդլայնման նոր ուղղությունները
12.12.2024 | 11:18
Անցած տարի ցեղասպանական գործողության ականատես եղանք. միջազգային հանրությունն այդ մասին խոսեց, երբ դա արդեն կայացած փաստ էր. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 11:11
Կառավարությունը դադարեցրեց Գյումրի համայնքի ավագանու լիազորությունները, կլինեն արտահերթ ընտրություններ
12.12.2024 | 11:09
Աշխարհում ցեղասպանությունների կրկնման վտանգը շարունակում է մնալ. ՀՀ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
12.12.2024 | 10:52
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 12-ի դրությամբ
12.12.2024 | 10:40
ՀԱՄԱՍ-ն առաջին անգամ հնարավոր է համարել Իսրայելի հետ գործարքի հնարավորությունը. WSJ
12.12.2024 | 10:31
Նավթի գներն աճել են
12.12.2024 | 10:18
Ռուբեն Վարդազարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
12.12.2024 | 10:16
Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսական Ջեյ Օբերնոլտի հետ
12.12.2024 | 10:03
ՀՀ-ին է վերադարձվել ԱՕԿՍ-ի շենքը․ Փաշինյանը՝ #հատիկառհատիկ հեշթեգի շրջանակում
12.12.2024 | 10:01
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումը Երևանում. ՈՒՂԻՂ
12.12.2024 | 09:46
Մակունցն ու կոնգրեսական Վալադաոն քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները
12.12.2024 | 09:30
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Բոլորը

ԱԱԾ-ն այսօր հայտարարություն տարածեց, որով Հայաստանում աննախադեպ չափերի կաշառք տալու-վերցնելու «տիտղոսը» բնապահպանության նախկին նախարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արամ Հարությունյանից փոխանցվեց ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին սուպերնախարար, ներկայում կալանավորված Գագիկ Խաչատրյանին: Ազգային անվտանգության ծառայությունն այսօր տեղեկացրեց, որ  խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված կոնցեռնի գլխավոր տնօրենը ՊԵԿ նախկին  նախագահին, վերջինիս որդիների միջոցով, տվել է առանձնապես խոշոր չափերով՝ 22 մլն 401 հազար դոլարի կաշառք՝ հովանավորության և իր գործունեության համար խոչընդոտներ չստեղծելու համար:

Թեև ԱԱԾ հաղորդագրության մեջ նշված չէր Խաչատրյանի անունը, սակայն կա հստակ տարեթիվը, երբ տեղի է ունեցել կաշառքի գործարքը՝ 2011 թվականին. այդ ժամանակ ՊԵԿ նախագահը Գագիկ Խաչատրյանն էր։ Իսկ ահա կաշառքը տված կոնցեռնի տնօրենի հարցում ԱԱԾ-ն որևէ հուշում չի տվել, սակայն ուշագրավ է, որ  մի քանի օր առաջ ձերբակալվել, ապա կալանավորվել է Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանը։ Ի դեպ, վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով՝ կաշառքը տվողը հենց նա է։

ԱԱԾ-ի այս հայտարարությունից կարճ ժամանակ անց հաղորդագրություն տարածեց Գագիկ Խաչատրյանի որդին՝ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր Գուրգեն Խաչատրյանը: Նա տեղեկացրեց, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով ուղիղ և անուղղակի պահանջ է դրվել իր առջև՝ հանրային ճնշումներով ուղեկցվող ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը։

«Սպառնալիքները հասել են ընդհուպ մինչև այն կետին, որ խոստացվել է անկառավարելի իրավիճակ ստեղծել ընկերությունում, որի արդյունքում, ըստ նրանց, ստիպված կլինենք համաձայնություն տալ վաճառելուն, այն էլ՝ առավելագույն ցածր գնով։ Տեսնելով, որ սաբոտաժը արդյունք չի տվել, և մենք շարունակում ենք տիրապետել իրավիճակին, վերջին օրերին արդեն ուղիղ պահանջ է ներկայացվել Ucom-ն օտարելու, իսկ, չհամաձայնվելու դեպքում, հստակ հայտնել են, որ կարճ ժամկետում ինձ մեղադրելու են առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ և կալանավորելու, որին հետևելու է նույնաբնույթ գործողությունների իրականացումը եղբորս, ընտանիքի այլ անդամների, ազգականներիս, մտերիմներիս, ինչպես նաև մեզ հետ առնչվող այլ անձանց նկատմամբ»,- տեղեկացրել է Գուրգեն Խաչատրյանը։

Գագիկ Խաչատրյանի որդու այս հայտարարությանն անմիջապես արձագանքել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը: Նա, երկրորդելով Նիկոլ Փաշինյանի խոսքերը, ասել է, որ Գագիկ Խաչատրյանի և նրա ընտանիքի կողմից Հայաստանի Հանրապետությունից և ժողովրդից թալանվածը կոպեկ առ կոպեկ պետք է վերադարձվի: Մանե Գևորգյանը պնդել է, որ ՀՀ կառավարության ունեցած տվյալներով՝ Գագիկ Խաչատրյանը և նրա որդիները ղեկավարել են Հայաստանում երկար տարիներ գործած կոռուպցիոն, մաֆիոզ համակարգ, ինչի արդյունքում կուտակել են մի քանի հարյուր միլիոն դոլարի ապօրինի հարստություն:

«Վարչապետի դիրքորոշումն այն է, որ այդ թալանվածը պետք է մինչև վերջ վերադարձվի պետությանը: Ինչ վերաբերվում է Ucom ընկերությանը, նրա բաժնեմասերի օտարումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հնարավոր է միայն ՀՀ կառավարության համաձայնությամբ: Այն բանից հետո, երբ ընկերության բաժնետերերի միջև վեճ է ծագել և օրակարգում հայտնվել է բաժնետերերի կազմի փոփոխության հարց, կառավարության դիրքորոշումը եղել է այն, որ Խաչատրյանների բաժնեմասի վաճառքը հնարավոր կլինի միայն այն պարագայում, եթե այդ վաճառքի դիմաց ստացվող ողջ գումարը փոխանցվի Հայաստանի պետական բյուջե: Այս դիրքորոշումը ուժի մեջ է նաև այսօր՝ ապօրինի ծագմամբ ցանկացած գույքի պարագայում»,- ասել է նա:

Factor TV-ին ամբողջ օրվա ընթացքում չհաջողվեց Խաչատրյաններից և նրանց պաշտպանական թիմից այս կապակցությամբ մեկնաբանություն ստանալ: Իսկ ահա «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը ենթադրում է, թե ինչու է Գուրգեն Խաչատրյանն այս շրջանում նման հայտարարություն տարածում: Պատգամավորը նաև վստահ է, որ Խաչատրյանների մաֆիոզ սխեմաների մասին գրեթե բոլորը գիտեն:

«Գուցե նա գիտի, որ արդեն նյութեր կան նախապատրաստված, դրա համար հայտարարություններ է անում, որ հետագայում ասի՝ տեսեք, ես էլ այդ կարծիքը կհայտնեմ: Ձեզ հայտնի չէ Գագիկ Խաչատրյանի և նրա ընտանիքի ունեցվածքը, էդ ո՞նց եղավ, որ նրանք կարողացան այդքան ունեցվածք կուտակել: Կարո՞ղ են իրենք իրենց ամեն մի կոպեկի համար պատասխան տալ: Մենք բոլորս կարող ենք տալ, իրենք կարո՞ղ են: Դուրս եկեք փողոց և ցանկացած տնտեսվարողի հարցրեք, թե ինչ մաֆիոզ սխեմաներ են օգտագործվել»,- նշում է Գևորգյանը:

Փաստաբան Նորայր Նորիկյանն էլ, անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք ԱԱԾ-ի գործողությունները կարելի է դիտարկել որպես ճնշում, ինչի մասին ահազանգում է Գուրգեն Խաչատրյանը, հարց է բարձրացնում. «Խնդիր չկա, ճնշո՞ւմ է գործադրվում, բարի եղիր՝ բացիր փակագծերը՝ ովքեր են ճնշում գործադրողները, ինչ բնույթի ճնշումների մասին է խոսքը, ինչպես է դրսևորվել ճնշումը, ում կողմից է դրսևորվել և, ամենակարևորը, ինչու է դրսևորվել: Մենք հիմա գործ ունենք հայտարարությունների հետ՝ առանց փաստերի»:

Նորիկյանն ասում է՝ միայն գումարի չափի մասին լսելով՝ ցանկություն է առաջանում Խաչատրյաններին խորհուրդ տալ լռել և պատասխանել հարցին, թե որտեղի՞ց նրանց այդ գումարները:

«Այս 22 միլիոն դոլարով գիտե՞ք՝ ինչ դպրոցներ, մանկապարտեզներ կարելի էր կառուցել, գիտե՞ք, որ այդ գումարով կարելի էր Զինված ուժերի մարտական հերթապահություն իրականացնող տարածքները վերանորոգել: Պատկերացրեք հանցագործությունների ծավալը, եթե մի դրվագով կարելի է 22 միլիոն դոլար կաշառք ստանալ, պատկերացրեք, թե այս երկրում ինչ է տեղի ունեցել»,- նշում է նա:

Ի դեպ՝ ուշագրավ է, որ մի քանի ամիս առաջ Գուրգեն Խաչատրյանը Երևանի աղբահանության հիմնարկին աղբատար մեքենաների կայանատեղի էր նվիրել: Իշխանությունների և Խաչատրյանների միջև այսօր առկա հեռակա բանավեճը ենթադրությունների տեղիք տվեց, որ նախկինում, երբ գործարարը քաղաքին նման նվեր է արել, ինչ-որ զիջումներ են եղել, իսկ այս մեկ հարցի շուրջ լեզու չեն գտել, և այն աղմուկի առիթ է դարձել: Պատգամավոր Հայկ Գևորգյանին խնդրեցինք մեկնաբանել՝ արդյո՞ք բացառում է նման սցենարը:

«Նախ՝ հասկանանք, թե որտեղից իրեն այդ տարածքը, որ նվիրել է: Գուցե դա նվեր չէ, այլ ուղղակի հետ է վերադարձրել: Թող չնվիրեր, ինչի՞ է նվիրել, ո՞վ է իրեն ասել, որ նվիրի»,- ասաց պատգամավորը:

Այնուհանդերձ, նշենք, որ այդ օրերին Երևանի քաղաքապետարանը դա ներկայացրեց որպես նվեր, այլ ոչ թե խլված տարածքի հետ վերադարձ: Իսկ ինչ մնում է Խաչատրյանների բիզնեսներին, ապա նշենք, որ այսօր լրացավ մեկ ամիսը, ինչ նրանց բաժնեմասերն ամբողջությամբ կալանքի տակ են։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան