Միջնակարգ կրթությունը Հայաստանում անվճար չէ, քանի դեռ միջին դպրոցում վճարում են դասագրքերի համար

Լուրեր

06.08.2026 | 11:47
«Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Արթուր Դալլաքյանը 2 ամսով կալանավորվեց
06.08.2026 | 11:43
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 11:39
«Հայաստան» խմբակցությունը կողմ է քվեարկելու Արամ Վարդևանյանի թեկնածությանը. Աննա Գրիգորյան
06.08.2026 | 11:35
Խնդիր ունենք. միջպետական ճանապարհներին խցանումները սովորական են դարձել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 11:28
Արմեն Փամբուխչյանը ԵԱՍՄ հիմնարկի աշխատակազմին է ներկայացրել նոր ղեկավարին
06.08.2026 | 11:24
Կարեն Խաչանովը պարտությամբ է մեկնարկել Մոնրեալի «Մասթերսում»
06.08.2026 | 11:19
Պատասխանը պատրաստ է, այն կստանաք ու կվայելեք․ Ղազարյանը՝ «հայ սակրավորների մահը ցանկանալու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 11:10
Յարոսլավլն ուկրաինական ԱԹՍ-ների «ամենազանգվածային հարձակմանն» է ենթարկվել․ նավթավերամշակման գործարանում հրդեհ է, Տվերում Wildberries-ի պահեստն է վնասվել
06.08.2026 | 11:02
Շուրջ 26 մլն դրամ՝ Ազգային ժողովի նոր վերելակի համար
06.08.2026 | 11:01
Էդուարդ Սպերցյանը նոր մարզիչ ունի «Ալ Ահլիում»
06.08.2026 | 10:54
ՌԴ-ն և ՀՀ-ն քննարկում են Կապանում ռուսական գլխավոր հյուպատոսության և Վլադիկավկազում ՀՀ հյուպատոսական գրասենյակի բացումը․ Բագիր Մամիև
06.08.2026 | 10:39
UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտն ու մրցակցին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.08.2026 | 10:30
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
06.08.2026 | 10:25
Հրշեջ-փրկարարները մարել են կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը
06.08.2026 | 10:16
Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը
Բոլորը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ պետական հանրակրթական դպրոցների դասագրքերն անվճար դարձնելու համար։  Մասնավորապես՝ պաշտպանը շեշտել է, որ «Կրթության մասին» ՀՀ օրենքն ամրագրում է դասագրքերի անվճար տրամադրում միայն 1-ից 4-րդ դասարանի աշակերտների համար, իսկ 4-րդից բարձրերի համար սահմանված են վճարներ: Մինչդեռ, համաձայն Սահմանադրության, պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունն անվճար է:

«Ստեղծված իրավիճակում, փաստորեն, սահմանելով «թաքնված վճարներ» վտանգվում է անվճար միջնակարգ կրթություն ստանալու երեխայի սահմանադրական իրավունքը»,-ասված է պաշտպանի դիմումում:

«Հանրային քաղաքականության ինստիտուտ» հասարակական կազմակերպության հետազոտությունների համակարգող Ավետիք Մեջլումյանը  Factor.am-ի հետ զրույցում նշում է, որ թաքնված վճարների հարցը ծագում է մաշված դասագրքերը նորերով փոխարինելու գործընթացում։

Դասագրքերի միջին գինը 5-10-րդ դասարանցիների համար միջինում կազմում է 400 դրամ, դրանց միջին թիվը՝ 16։ Այսպիսով՝ ամեն աշակերտ դասագրքերի համար վճարում է միջինում 7 հազար դրամ։  Ավետիք Մեջլումյանը եզրակացնում է՝ միջնակարգ կրթությունը, փաստորեն, Հայաստանում անվճար չէ։

Կրթության և գիտության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Լուսինե Գրիգորյանը, սակայն,  նշում է․ «Պետությունը ստեղծել է կրթական համակարգ, հիմնել է պետական ոչ առևտրային կազմակերպություններ՝ ի դիմս հանրակրթական դպրոցների, որտեղ ապահովում է երեխաների՝ անվճար կրթություն ստանալու իրավունքը»։  

Պաշտպանն իր դիմումում նկատել է, որ օրենքով կամ նորմատիվ այլ իրավական ակտով որևէ տարբերակված մոտեցում չի նախատեսվում խոցելի խմբերին դասագրքերի վճարներից ազատելու համար՝ այդ գործընթացը թողնելով ուսումնական հաստատության մանկավարժական և ծնողական խորհուրդների որոշմանը:

Լուսինե Գրիգորյանի խոսքով՝ գործում են մի շարք օրենքներ, որոնցով պետությունը երաշխավորում  է, օրինակ,   հաշմանդամություն, ծնողական խնամքի կարիք ունեցող երեխաների անվճար կրթություն ստանալու իրավունքը։  «Հանրային քաղաքականության ինստիտուտի» ներկայացուցիչը, սակայն,  պնդում է, որ խոցելի խմբերի տարբերակված մոտեցում, որպես այդպիսին, չկա։ Նա  նաև նկատում է, որ ներկայումս անվճար դասագրքերը կազմում են ընդհանուր դասագրքերի ծավալի ընդամենը տասը տոկոսը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան