Գոռում էին՝ «շու՛տ արեք, դեղս տվե՛ք, լավ չեմ». տնօրենը կարծում է, որ հիվանդանոց ներխուժածները թմրամոլ են եղել

Լուրեր

05.12.2025 | 21:26
Բաքվում հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 21:14
Առողջության համընդհանուր ապահովագրություն․ նախագահը քննարկել է ոլորտի խնդիրներն ու լուծումները
05.12.2025 | 21:00
Ով ասում է՝ վարչապետը ճիշտ արեց, թող պատրաստ լինի՝ ԱԱԾ-ն գա իր տուն և հանձնարարություններ տա․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:45
Կեղծ ԱԱԾ-ականներ, AI-ով գեներացված ձայն․ կիբերզեղծարարները հասել են պաշտոնյաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:35
«Պայուսակում թմրանյութ են գցել, նկարն ուղարկել Viber-ով»․ մանրամասներ՝ արքեպիսկոպոսի շուրջ սկանդալից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:30
Գերմանիայի Բունդեսթագը հաստատել է Բունդեսվերի զորակոչի համակարգի բարեփոխումը
05.12.2025 | 20:20
Անցկացվել է ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն
05.12.2025 | 20:19
Բաքվում Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատավարությունը շարունակվել է փաստաթղթերի հրապարակմամբ
05.12.2025 | 20:09
ԱՄՆ-Վրաստան բիզնես ֆորումում ընդգծվել է TRIPP-ի կարևորությունը
05.12.2025 | 20:00
ԱԱԾ-ն վաղուց էր պետք օգտագործել, որ եկեղեցին իրեն թույլ չտար վիժեցնել խաղաղության գործընթացը․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 19:50
Տրվել է «Կասկադ» համալիրի անավարտ հատվածի վերակառուցման ծրագրի մեկնարկը
05.12.2025 | 19:39
Սիսակ Գաբրիելյանը՝ ՀՖՖ նախագահ դառնալու տեղեկությունների մասին
05.12.2025 | 19:27
Ներկայացվել է «Կասկադ» համալիրի վերակառուցման էսքիզը․ նախատեսվում է ստեղծել նոր մշակութային հանգույց
05.12.2025 | 19:13
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարը կմնա կալանքի տակ. դատարանի ճանապարհին նաև ավելի քան 20 ակտիվիստ է ձերբակալվել
05.12.2025 | 19:00
Եպիսկոպոսները տեսել են՝ կաթողիկոսը հեռանալու է վաղ թե ուշ, պահանջել են հրաժարականը, որ չասոցացվեն նրա հետ․ Էդգար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գյումրու «Հոգեկան առողջության կենտրոն»-ում երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել: Երեկ՝ մոտավորապես ժամը 18։00-ին, 4 երիտասարդ ներխուժել են հիվանդանոցի շենք եւ կոտրել դռների ապակիները: Այս մասին Factor.am-ին հայտնեց կենտրոնի տնօրեն Նադիա Վարդանյանը: «Անձանցից մեկին աշխատակիցները ճանաչել են, որովհետև ժամանակին՝ մի երկու- երեք ամիս առաջ, մեզ մոտ բուժվող թմրամոլ է եղել՝ շատ վատ վարքով։ Այդ չորս հոգին ժամը 6-ի կողմերը եկել են հիվանդանոցի հետևի կողմից, որը նարկոլոգիայի կողմն է, ջարդել են մի դուռը, դռան ապակիները կոտրել են եւ ներս են մտել: Միջանցքում նորից ապակեպատ դուռ կա , որը որ մի կողմից տանում է դիսպանսեր, կոտրել, մտել են ներս և կոտրել են նաև դռներից մեկի ապակին։ Բարեբախտաբար, որտեղ որ մուտքն է դեպի նարկոլոգիա, նաև ճաղավանդակներ են երկաթից, արդեն աշխատողները հոգեբուժականից եկել են նարկոլոգիա, բացել են դուռը, տեսել, որ 4 տղա հայհոյում են։ Բուժքույրն ասում է, որ գոռում էին՝ բացեք, շուտ արեք, ու հայհոում էին։ Մեկն էլ ձեռքն էր վնասել։ Գոռում էին՝ «շու՛տ արեք, դեղս տվե՛ք, լավ չեմ»։ Մտածում ենք՝ ոչ սթափ վիճակում են եղել։ Թափված ապակիների կույտը հետո ոտքերով տրորում էին»,- պատմեց տնօրենը։

Նադիա Վարդանյանը հայտնեց, որ նույն պահին բուժաշխատողները զանգահարել են ոստիկանություն: Տղամարդիկ, լսելով ոստիկանների մասին, լքել են տարածքը: Տնօրենն ասում է, որ վնասի հաշվարկ դեռ չեն արել: «Ահռելի չափերի վնաս չէ, բայց 8 դռների մեկական ապակի են կոտրել, մի կերպ կփոխհատուցենք։ Նման դեպք դեռ չէր եղել։ Շատ հաճախ թմրամոլներին թվում է, որ եթե բաժանմունքը նարկոլոգիական է, ապա այնտեղ թմրանյութ կա։ Մտածում եմ ՝ թմրանյութ են ուզել»:

Հավելենք, որ հիվանդանոցը անվտանգության աշխատակիցներ չունի՝ ֆինանսական խնդիրների պատճառով: Միջադեպով զբաղվում է ոստիկանության Գյումրու «Մուշ»-ի բաժինը:

Նարեկ Կիրակոսյան

 

Լուսանկարները՝shantnews-ի