Մարդկանց գետին գցած, քարշ տալով, վայրագություններով միջադեպ է տեղի ունեցել․ Սեդա Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.02.2026 | 15:50
Ուկրաինայի պարալիմպիկ հավաքականը կբոյկոտի Խաղերի բացումը Ռուսաստանի դրոշի պատճառով
20.02.2026 | 15:41
Շրջանցում ենք փոսերը, մեր մեքենաները վնասներ չեն կրել. փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 15:30
Իրանում առնվազն 26 ցուցարար մահապատժի է դատապարտվել. Iran Human Rights
20.02.2026 | 15:21
Նեյմարը չի բացառել, որ կավարտի կարիերան այս տարի
20.02.2026 | 15:10
Ձյունը չմաքրեի՞նք. փոխքաղաքապետը` փոսերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 15:00
Մակրոնը մայիսին Հայաստան կգա // Երևանում սպանված չեչենուհուն ՀՀ-ում կհուղարկավորեն․ ԼՈՒՐԵՐ
20.02.2026 | 14:52
Պատասխանատվությամբ հայտարարում եմ`խախտումները չնկատելու միտում չունենք. փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 14:45
Վարդանանց փողոցում առանց բիտումի ասֆալտ են արել, կքանդվի, նորից կարվի. Փամբուխչյան
20.02.2026 | 14:39
Լավրովն Արաղչիի հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակն է քննարկել
20.02.2026 | 14:30
Ադելիա Պետրոսյան․ Այսպիսի ելույթից հետո բարդ կլինի վերադառնալ Ռուսաստան
20.02.2026 | 14:14
Պուտինը ՌԴ ԱԳ փոխնախարարին Թուրքիայում դեսպան է նշանակել
20.02.2026 | 13:53
Մեղրի համայնքին է վերադարձվել շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս. Դատախազություն
20.02.2026 | 13:44
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 0.21%-ով և կազմել 4975.90 դոլար
20.02.2026 | 13:40
Աշխարհի գավաթ․ Հայ մարմնամարզիկները դուրս են եկել եզրափակիչ
20.02.2026 | 13:35
Թուրքիայում DW-ի լրագրողը ձերբակալվել է Էրդողանին վիրավորվելու համար
Բոլորը

Ապրիլի 24-ին երեկոյան մի խումբ երիտասարդներ՝մինչև 30 տարեկան, հայհոյանքներ են տեղացել փաստաբան Սեդա Սաֆարյանի հարազատների տան դիմաց, նրա փեսան դիտողություն է արել, հետո ընտանիքի այլ անդամներ են միջամտել, ում ևս ծեծել են:

«Հարևանը դուրս է գալիս, հարցնում՝ մեծ մարդիկ են, ինչու եք ծեծում, ինքը ընդունելի է համարում։ Այս մարդիկ պատահական չեն եկել այդտեղ, տանից հեռու ազատ տարածք կար, եթե խնդիր ունեին կարող էին գնալ այնտեղ, ու ոչ այնպիսի իրավիճակ ստեղծեին, որ տան անդամները դուրս գային։ Քննությունը չի կարող ապահովել այն որակը, որ մենք ենք պահանջում, ես անձնական կապերով կփորձեմ պարզել՝ ովքեր են այդ մարդիկ»,- պատմում է Սեդա Սաֆարյանը։

Անդրադառնալով Փաստաբանների պալատի դիրքորոշմանը, Սեդա Սաֆարյանն ասաց, որ Պալատը պիտի գիտակցի, որ միայն օլիգարխիկ համակարգի և մյուսների իրավունքները պաշտպանելու համար չէ։ «Շատ եմ ցավում, որ արդարացումներ նաև մեր դաշտում եմ տեսնում։ Թող բոլորը հիշեն, որ այդ բեռը մինչև վերջ քաշելու եմ։ Իմ մեջ այնպիսի տպավորություն է, առնչվում եմ դեռ 2008 թվականի մարտի 1-ի Փաստաբանների պալատի հետ»,- ասաց Սեդա Սաֆարյանը։

Փաստաբանը օրեր առաջ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ հայտարարություն էր արել․ «Ասել եմ, որ Ռոբերտ Քոչարյանը միայնակ չի։ Մարտի 1-ը փակ տարածքում չի տեղի ունեցել, հանդիպումներ ենք ունեցել, կան մարդիկ, որոնք ինձ հանդիպել են, և հույս ունեմ այդ մարդիկ ցուցմունք կտան։ Մեր աչքը վախեցնելու մեթոդ է։ Էրեբունի հիվանդանոց հարցում եմ արել, թե ինչու է Ռոբերտ Քոչարյանը այդքան շուտ-շուտ հիվանդանում, գալիս են ինձ ասում՝ մարդիկ են հավաքագրում, զգույշ կլինենք։ Ինձ զանգել էին, որ զգույշ լինեմ։ Իմ շուրջը ինչ-որ բաներ են կատարվում, որ միգուցե ես չեմ զգում։ Պիտի ասեն՝ երկու բաժակ խմած ենք եղել, արդարանալու են»,- ասաց Սեդա Սաֆարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: