Մենք ցույց տվեցինք ազգային ինքնության, հայի տեսակի մեր ընկալումը, ու այն հակադրեցինք ազգային կարգախոսների ներքո ազգին թալանողներին. Փաշինյանը՝ ապրիլի 24-ի միջոցառման մասին․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձավ այս տարվա ապրիլի 24-ին կազմակերպված միջոցառմանը:

«Մենք բոլորս կանգնած էինք մի շատ ծանր իրավիճակի առջև, երբ մոտենում էր Հայոց ցեղասպանության զոհերի 105-րդ տարելիցը, միաժամանակ համաճարակը թևածում էր Հայաստանում:

Մենք ծանր իրավիճակում էինք գտնվում՝  մտածելով, թե ինչպես կարելի է ՀՀ քաղաքացիներին և ընդհանրապես, մարդկանց արգելել բարձրանալ Ծիծեռնակաբերդ, դա աներևակաելի մի բան էր թվում, մյուս կողմից  ինչպե՞ս կարելի էր թույլ տալ, իմանալով, որ դրա հետևանքով ոչ թե օրական կորոնավիրուսի մի քանի տասնյակ, այլ մի քանի հարյուր դեպք ենք ունենալու, և ընդհանրապես, իրավիճակը վստահաբար դուրս է գալու հսկողությունից: Հենց այստեղ էր, որ մենք որոշեցինք առաջնորդվել ճգնաժամը որպես հնարավորություն օգտագործելու թեզով:

Ի՞նչ տեղի ունեցավ. Մենք մեր մասին, մեր պատմությունը պատմեցինք առանց աղմուկ-աղաղակի, մենք շատ ուժեղ, լսելի, տեսանելի ոգեկոչեցինք, բայց առանց ողբի: Ինքներս մեզ նայեցինք այլ տեսակետից և մեր  այդ կերպարը, համոզված եմ, բոլորիս շատ դուր եկավ, որովհետև մենք հասկացանք, որ ահա այսպիսի ազգ ենք, այսպիսի ժողովուրդ ենք: Մենք հիմա նայեցինք մեր մյուս կերպարին, այդ երկուսը համեմատեցինք և հարցեր բարձրացրինք: Ինքներս մեզ համար, կարծում եմ՝ քաղաքակրթական նոր նշաձող սահմանեցինք՝ ինքներս մեր մասին պատմելու, ինքներս մեզ ներկայացնելու:

Իհարկե եղան պրոթուրքական շրջանակների կողմից քննադատություններ, թե տեսեք՝ ուզում են արգելել զոհերի հիշատակը հարգել, ուզում են մոռացության տալ ապրիլի 24-ը: Մենք ցույց տվեցինք ազգային ինքնության, հայի տեսակի մեր ընկալումը:  Շատերն ազգային, ազգային ասելով ժողովրդին թալանել են, վնասել են, և դա արել են ազգային կարգախոսների ներքո: Ազգին մատուցած մի շարք ծառայություններ ծառայել են ժողովրդին թալանելու համար:

Այս տարվա մեր ապրիլքսանչորսյան միջոցառումն, իհարկե, անթերի չէր, կատարյալ չէր, բայց շատ մոտ էր անթերի լինելուն»,- նշեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում: