«Էրեբունի» ԲԿ-ի բուժաշխատողներ են մեկուսացվել՝ կորոնավիրուսով վարակված պացիենտի հետ շփվելու պատճառով․ տնօրենը չի հիշում, թե քանի հոգի են

Լուրեր

18.05.2026 | 11:13
Գնաճային իրավիճակը, որը աշխարհում ստեղծվել է, ազդելու է նաև Հայաստանի վրա․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 10:59
Ռուսաստանը հարվածել է Դնեպրոպետրովսկին և Օդեսային. զոհեր և վիրավորներ կան
18.05.2026 | 10:51
Անընդունելի է մեզ համար, ուղեվարձի հավաքագրումներն առաջնահերթություն են․ Փամբուխչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 10:42
Թանգարանները դառնում են մշակութային երկխոսության և համամարդկային արժեքների ամրապնդման տարածքներ․ ԿԳՄՍ նախարար
18.05.2026 | 10:31
Թրամփը զգուշացնում է Իրանին՝ գործարքի «ժամանակը սպառվում է»
18.05.2026 | 10:17
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 18-ի դրությամբ
18.05.2026 | 10:02
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
18.05.2026 | 10:02
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
18.05.2026 | 10:01
«Ուժեղ Հայաստան» դաշինքի 10 ձերբակալված աջակիցներից 6-ը կալանավորվել է
18.05.2026 | 09:46
ՃՏՊ Այնթապում․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է
18.05.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
17.05.2026 | 23:35
Հենրիխ Մխիթարյանը՝ «Ինտեր» – «Վերոնա» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 23:22
«Կրասնոդարը» դարձավ Ռուսաստանի փոխչեմպիոն, Սպերցյանը գոլ խփեց վերջին տուրում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 21:47
Ըմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 21:23
Ժաննա Անդրեասյանն այցելել է մի շարք կրթական հաստատություններ, որոնք կառուցվել, վերակառուցվել և նորոգվել են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում
Բոլորը

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մի քանի բուժաշխատողներ մեկուսացվել են՝ կորոնավիրուսով վարակված պացիենտի հետ շփվելու պատճառով: Մեկուսացման մասին Factor.am-ին փոխանցված տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ԲԿ-ի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը:

Մեր տեղեկություններով՝ խոսքը մոտ երկու տասնյակի հասնող բուժաշխատողների մասին է: Մեր հստակեցնող հարցին ԲԿ-ի տնօրենն ուշագրավ պատասխան տվեց. պարզվեց՝ նա չի հիշում, թե իր ղեկավարած կենտրոնի քանի բուժաշխատող է մեկուսացվել:

«Թիվ չեմ կարող ասել, չեմ հիշում: Սա մեր պրոբլեմն է, մենք լուծում ենք, թե քանի հոգի է՝ այդ տեղեկությունը չեմ տալու»,- ասաց Միքայել Մանուկյանը:

Factor.am-ը տեղեկացել էր, որ «Էրեբունի» ԲԿ-ի բուժանձնակազմը շփվել է այն նույն քաղաքացու հետ, ում օրերս «Էրեբունի»-ից տեղափոխել էին Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, ինչի արդյունքում այնտեղի 15 բուժաշխատող է մեկուսացվել։ Այս մասին տեղեկացրել էինք երեկ:

«Էրեբունի» ԲԿ-ի տնօրենից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք հայտնի է, թե ում հետ են շփվել կենտրոնի բուժաշխատողները: «Իրենք կարող են իրենց տներում շփված լինեն, պարտադիր չէ, որ հիվանդի հետ շփված լինեն»,- ասաց նա:

Միքայել Մանուկյանը նաև նշեց, որ տեղեկություններ չունի՝ արդյո՞ք բուժաշխատողները թեստավորվել են: Նա միայն փոխանցեց, որ բժշկական կենտրոնը անձնակազմի խնդիր չունի, ԲԿ-ի բնականոն աշխատանքները շարունակվում են:

Նարեկ Կիրակոսյան