Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների համատեղ հայտարարությունը

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պայմանավորվել են պահպանել սերտ կապերը և հնարավորինս շուտ շարունակել բանակցությունները անձամբ: Այս մասին ասվում է երկու երկրների արտաքին գործերի նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է ապրիլի 21-ին տեղի ունեցած տեսակապի արդյունքում: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը, Էլմար Մամեդյարովը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպով՝ Ռուսաստան, Ստեֆան Վիսկոնտի՝ Ֆրանսիա և Էնդրյու Շոֆեր՝ ԱՄՆ) հաճախ հեռավար խորհրդակցություններ են անցկացնում մարտի կեսից, ներառյալ ապրիլի 21-ին անցկացված համատեղ տեսակապը: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը այս խորհրդակցություններին նույնպես մասնակցել է:

Խորհրդակցությունների ընթացքում մասնակիցները քննարկել են առողջապահական ճգնաժամի ազդեցությունը տարածաշրջանում և վերջին զարգացումները տեղերում: Նրանք նաև դիտարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում իրականացվող հետագա քայլերը՝ համաձայն իրենց կողմից արված համատեղ հայտարարության, որը 2020 թվականի հունվարի 30-ին հրապարակվել է Ժնևում:

Ընդունվել է, որ COVID-19 համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի պատճառով հետաձգվել է նախկինում համաձայնեցված մարդասիրական միջոցառումների իրականացումը: Նախարարների մակարդակով անցկացվող անձնական հանդիպումները և համանախագահների այցերը տարածաշրջան, որոնք համաձայնեցվել են Ժնևում, նույնպես հետաձգվել են։ Այնուամենայնիվ, այս միջոցառումների նախապատրաստման անհրաժեշտ աշխատանքները շարունակվում են:

Համանախագահները ընդգծել են հրադադարի խիստ պահպանման կարևորությունը ու ներկա պայմաններում սադրիչ գործողություններից ձեռնպահ մնալը և կողմերին կոչ են արել միջոցներ ձեռնարկել լարվածության հետագա նվազեցման ուղղությամբ: Նրանք նաև ներկա պայմաններում շարունակվող աշխատանքի համար շնորհակալություն են հայտնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին և ընդգծել են մոնիթորինգի շուտափույթ վերսկսման անհրաժեշտությունը:

Հաշվի առնելով այն հսկայական խնդիրները, որոնց ներկայում բախվում է ողջ բնակչությունը՝ առանց հաշվի առնելու քաղաքական սահմանները, և որոնք յուրաքանչյուր մարդկային կյանքի արժեքի լուրջ հիշեցում են ծառայում, արտգործնախարարներն ու համանախագահները հույս են հայտնել, որ գլոբալ համավարակին պատասխանելու վճռականությունը ստեղծագործական և կառուցողական խթան կհաղորդի խաղաղ գործընթացին:

Համանախագահները ուշադրություն են դարձրել Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի առողջապահական ներկա ճգնաժամի ընթացքում հրադադարի գլոբալ միջոցառումների մարտի 23-ի կոչին և համանախագահների մարտի 19-ի հայտարարությանը:

Արտգործնախարարներն ու համանախագահները պայմանավորվել են պահպանել սերտ կապերը և հնարավորինս շուտ շարունակել բանակցությունները անձամբ»: