Կանանց նկատմամբ բռնության ահազանգերն աճել են, սահմանափակումները սրացնում են վիճակը. Զառա Հովհաննիսյան

Լուրեր

26.08.2026 | 11:49
ԿՀՎ տնօրենը Մոսկվա էր ժամանել «հատուկ ծառայությունների միջև շփումների» համար. Պեսկով
26.08.2026 | 11:40
US Open. Սերենա Ուիլյամսն ու Կառլոս Ալկարասը պարտվել են 1/4 եզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 11:30
ՌԴ Պետդումայի խոսնակը Հայաստանին «կոչ է արել» հրաժարվել «կեղծ քաղաքականությունից»
26.08.2026 | 11:16
Ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով․ սպասվում են անձրև, կարկուտ և ուժեղ քամի
26.08.2026 | 11:11
Նոր ուսումնական տարվա մեկնարկի շրջանակում Ոստիկանության կողմից նախատեսվող միջոցառումները. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 11:03
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը մեկնարկում է Չեմպիոնների լիգայում
26.08.2026 | 10:55
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը
26.08.2026 | 10:40
US Open. Ալինա Չառաևան պարտություն կրեց որակավորման փուլում
26.08.2026 | 10:31
Հայաստանը չի խորհրդակցում ԵՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցի շուրջ. ՌԴ ԱԳՆ
26.08.2026 | 10:23
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով հրդեհվել է Տամբովի մարզի Wildberries-ի պահեստը․ Լիպեցկում 2 մարդ է զոհվել
26.08.2026 | 10:15
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 0.06%-ով և կազմել 4638.10 դոլար
26.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունները. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 09:50
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 26-ի դրությամբ
26.08.2026 | 09:43
Առինջ մոլի հողից մինչև Ծառուկյանների առանձնատուն․ Դատախազությունը վիճարկում է երկու գույքի գործարքներ
26.08.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի թեժ գծերին մարտ ամսին 803 զանգ է ստացվել։ Վերլուծելով այս ցուցանիշը՝ կոալիցիայից նշում են՝ կարող են հստակ ասել, որ 30%-ով ավելացել են ընտանեկան բռնության թեժ գծերի հեռախոսազանգերը՝ այս տարվա նախորդ երկու ամիսների համեմատ։ Ընդ որում, կանայք զանգահարում են թե՛ բռնության հետ կապված խորհրդատվության, թե՛ սոցիալական աջակցության համար։

Հատուկ դրության հաստատման և տանը մնալու կարգադրության արդյունքում  կանայք ավելի են տուժում՝ ընտանեկան բռնության, կենցաղում հոգսերի անհավասար բաշխման, սահմանափակ նյութական հնարավորությունների և աղքատության պատճառով։ Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց՝ ահազանգերի ավելացումը պայմանավորում է այն հանգամանքով, որ մարդիկ տանն են, նյարդերը լարված են։

«Սահմանափակումները սրացնում են վիճակը, քանի որ ներս ու դուրս վիճակը դժվար է կազմակերպել և ցանկացած լարվածություն կարող է հանգեցնել նաև բռնության»,-նշեց նա։

Իրավապաշտպանն ասաց, որ կան նաև սոցիալական աջակցության խնդրանք պարունակող զանգեր։

«Կանայք էլ ավելի խոցելի են դառնում այս իրավիճակում, հատկապես՝ նախկինում աջակցություն ստացած, բռնությունը վերապրած կանայք»,- ընդգծեց նա։

Զառա Հովհաննիսյանը շեշտեց նաև՝ գուցե բռնության դեպքերն այժմ ավելի շատ են, քան արտացոլված է զանգերի տեսքով. «Մենք այժմ չենք կարող ամբողջ պատկերն իմանալ, քանի որ զանգահարելու խնդիր կա։ Տնից զանգ կատարելը կարող է խնդրահարույց լինել կանանց համար»։

Իրավապաշտպանի խոսքով՝ այս դժվարությունից ելնելով, նախկինում կանայք անձամբ են այցելել աջակցման կենտրոն, իսկ ներկայում՝ արտակարգ դրության պայմաններում առկա տեղաշարժման սահմանափակումներից ելնելով, դա չեն կարող անել։

 

Մերի Մարտիրոսյան