Կորոնավիրուսից մահվան 3-րդ դեպքը Անի համայնքում. մահացածը Ձորակապի բնակիչ է

Լուրեր

23.02.2026 | 16:06
25 տարի հետո կատաստրոֆա է լինելու, պետք է մեր վերաբերմունքը փոխենք ջրի նկատմամբ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 15:55
Օմանը հաստատում է՝ ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլը տեղի կունենա Ժնևում հինգշաբթի օրը
23.02.2026 | 15:51
Հայկազ Բաղմանյանը վրիպել ու չի հայտարարագրել 1 մլն ԱՄՆ դոլար փոխառությունը․ փաստաբան
23.02.2026 | 15:40
20-ն ընդդեմ 1-ի․ ոստիկանը նախազգուշական երկու կրակոց է արձակել օդ ու կանխել Երևանում երիտասարդների միջև ծեծկռտուքի զարգացումը
23.02.2026 | 15:31
Հաշտության ուղին բարդ է՝ հաշվի առնելով, որ հայ 19  ձերբակալվածները գտնվում են Բաքվում. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 15:19
Մեսին պարտությունից հետո փորձել է մտնել մրցավարների սենյակ
23.02.2026 | 15:10
Շուտով «Turkish Airlines»-ը ՀՀ կգա․ այն Երևան-Լոս Անջելես թռիչքի համար մեծ ներուժ ունի. Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
23.02.2026 | 15:00
Երևան-Աբովյան ճանապարհի վթարից տուժածներ կան// զարգացումներ՝ Աջափնյակում սպանության գործից․ ԼՈՒՐԵՐ
23.02.2026 | 14:54
Ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները կարող են ժամանակավոր փոխել իրենց հաշվառման վայրը․ ԿԸՀ
23.02.2026 | 14:45
Հենրիխ Մխիթարյանը՝ գոլի մասին․ Վերջին պահին որոշեցի մտնել տուգանային հրապարակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 14:31
Արարատ Միրզոյանի ելույթը ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանում․ ՈՒՂԻՂ
23.02.2026 | 14:18
86-ամյա քաղաքացին որոնվում է որպես անհետ կորած
23.02.2026 | 14:16
Եվրաբասկետ-2029․ Հայաստանի հավաքականի ընդլայնված հայտացուցակը
23.02.2026 | 14:10
Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը. Զելենսկի
23.02.2026 | 14:03
Սա նշանակում է բարձ մակարդակի կոռուպցիա. Հոկտանյանը` ՀՀ-ում կոռուպցիայի ընկալման համաթվի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում կորոնավիրուսից մահվան 3-րդ դեպքն է գրանցվել. մահացածը Ձորակապի բնակիչ է:

«Անի համայնքի Ձորակապ բնակավայրի բնակիչ է: Նախկինում չի ունեցել առողջական խնդիրներ։ Ըստ հարազատների՝ առողջ է եղել, այլ մանրամասներ չեմ կարող ասել: Շարժուն, աշխատող, բիզնեսմեն մարդ էր: Երևանում է մահացել, տեղափոխվել էր Երևան շուրջ 15 օր առաջ»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը։

Նշենք, որ ավելի վաղ Անի համայնքի Մարալիկ բնակավայրում մահացել էր 68-ամյա մի տղամարդ, նախօրեին էլ՝ 90-ամյա տղամարդ: Նրանք նաև մի շարք ուղեկցող հիվանդություններ են ունեցել:

Միաժամանակ, կորոնավիրուս է հաստատվել Մարալիկի առողջության կենտրոնի 19 աշխատակցի մոտ։

Հիշեցնենք նաև, որ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ ապրիլի 19-ից 25-ը Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ ու Ձորակապ բնակավայրերում սահմանված է վարչական սահման մուտք գործելու ու ելք կատարելու հատուկ ռեժիմ. արգելվում է անձանց ու տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ որոշ բացառություններով։

Էմմա Չոբանյան