Կաթողիկոսի ասածը դատարանը կհարգի կամ ոչ, բայց դրանից հայոց հարց սարքելը ո՞րն է. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
Բոլորը

Կարծում եմ, որ խոսքի ազատությունը վերաբերում է բոլորին՝ թե՛ հոգևոր ծառայողները, թե՛ աշխարհիկ մարդիկ ունեն կարծիք արտահայտելու իրավունք, բնականաբար, կաթողիկոսը կարող է դրանից օգտվել։ Այդ մասին այսօր ճեպազրույցում ասաց ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը։

Նա նշեց՝ «Հիմա կաթողիկոսը կարծիք է հայտնել, այդ կարծիքը հարգողն ո՞վ է. դատարանը և Գլխավոր դատախազությունը։ Կհարգեն՝ կհարգեն, չեն հարգի՝ չեն հարգի, բայց դա հայոց հարց դարձնելը ո՞րն է»։

Մարուքյանն ընդգծեց, որ նայում է ֆեյսբուքյան գրառումներ, տեսանյութեր վեհափառի և եկեղեցու դեմ, և դա խստագույնս դատապարտում է։ Ինքն անձամբ վեհափառի կարծիքը չի կիսում, անգամ, եթե դրա մասին արտահայտվի՝ դա պետք է անի շատ հարգալից, որովհետև խոսքն Ամենայն հայոց կաթողիկոսի մասին է։ Մարուքյանի խոսքով՝ եկեղեցու դեմ շատ ուժեր են դուրս եկել մեր պատմության մեջ, բոլորը փոշի են դարձել։ Անհամաձայնությունը, ըստ նրա՝ չպետք է դառնա եկեղեցու դեմ ծավալվող զզվելի արշավ։ Իսկ կաթողիկոսի դեմ՝ իր պատկերացմամբ, կոնկրետ արշավ է ոչ միայն ֆեյքերի մակարդակով, այլ նաև՝ քաղաքական մարդկանց, որովհետև Վեհափառին ավազանի անունով կոչելը վիրավորանք է։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Մարտիրոսյան