Ամեն սպառող ինքն է որոշում՝ որ փոխարինիչից օգտվի. Էկոնոմիկայի նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
15.04.2020 | 18:15Այսօր խորհրդարանում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից առաջ Factor.am-ն էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանից հետաքրքրվեց՝ ինչ նկատի ուներ, երբ քաղաքացիներին խորհուրդ տվեց թանկացած ոսպի ու հնդկաձավարի փոխարեն դրանց փոխարինիչներն օգտագործել:
Նախարարը պարզաբանեց՝ իր խոսքը ճիշտ չմեկնաբանվեց. մարդկանց նեղացնելու նպատակ չուներ, և ամեն սպառող ինքն է որոշում՝ ամեն մթերքի որ փոխարինիչից օգտվի:
Մանրամասները՝ տեսանյութում:
Մերի Մարտիրոսյան