Որոշ ուժեր փորձում են ֆեյքերի միջոցով ձևավորել պսևդոժողովրդավարություն. Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.07.2026 | 12:45
Պարոն Քոչարյանի պատճառով տապալվեց նախագիծը. Հայկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 12:44
ԱԳ փոխնախարարի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
01.07.2026 | 12:34
Արուսյակ Մանավազյանն առաջադրվել է ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավարի պաշտոնում
01.07.2026 | 12:32
Հայկ Սարգսյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
01.07.2026 | 12:27
Կիբերհանցագործություններից և ֆինանսական խարդախություններից տուժած քաղաքացիների բողոքի ակցիան. ՈՒՂԻՂ
01.07.2026 | 12:20
Ռուսական զորքերն Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզում բենզալցակայանների են հարվածել․ կին է զոհվել
01.07.2026 | 12:10
ՍԴ-ն շարունակում է քննել քաղաքական ուժերի դիմումները // 9 վիրավոր Արարատում խոշոր վթարի հետևանքով․ ԼՈՒՐԵՐ
01.07.2026 | 12:04
Հագվի գյուղում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
01.07.2026 | 11:59
ԵՏՄ երկրների, այդ թվում՝ Հայաստանի բանկերը խստացրել են հաշվեհամարներին կանխիկ ռուբլու մուտքագրման պայմանները
01.07.2026 | 11:49
Իրանն առաջնահերթություն է տալիս ԱՄՆ-ի հետ դիվանագիտությանը, բայց շարունակում է պատրաստ լինել պատերազմի․ Ղալիբաֆ
01.07.2026 | 11:41
Մեկ օրում բացահայտվել է 74 հանցագործություն
01.07.2026 | 11:30
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
01.07.2026 | 11:19
Պաշտոնանկություններ և պաշտոնի նշանակում ՀՀ կառավարությունում
01.07.2026 | 11:03
Ավագ դպրոցների ընդունելության նոր կարգը, առաջին դասարանցիների ընդունելությունը. ՈՒՂԻՂ
01.07.2026 | 11:00
ՍԴ-ում եզրափակիչ ելույթների փուլն է. ՈՒՂԻՂ
Բոլորը

Որոշ, իսկ ավելի շուտ՝ հանրահայտ քաղաքական ուժեր փորձում են Հայաստանում ձևավորել կեղծ հանրային օրակարգ։ Այսօր Ազգային ժողվում նման տեսակետ հայտնեց պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

«Ֆեյքերի միջոցով տպագրում են հոդվածներ, ֆեյքերը դրանց արձագանքում են, իսկ սպասարկող մամուլն արտատպում է ու փորձում ձևավորել հանրային ֆեյք կարծիք։ Նրանք փորձում են ձևավորել վիրտուալ պսևդոժողովրդավարություն, որտեղ մարդուն փոխարինում է կեղծիքը։ Հաջորդիվ հայրենիքի ու զինվորի գաղափարն էլ տեղափոխվում է վիրտուալ, ոչ իրական դաշտ, իսկ արդյունքում ունենում ենք կեղծված արժեհամակարգ։ Ժողովրդավարության պայմաններում սա անթույլատրելի է, քանի որ ժողովրդի կամքն առաջնային է երկրի բոլոր ծրագրերն իրականություն դարձնելու և ապագայի հեռանկարը կերտելու գործում։ Իրական հայրենիքի, իրական մարդու և իրական զինվորի կերպարին զուգահեռ՝ ծնվում է արհեստական իրողություն, որը չունի ամուր հիմքեր և կփլուզվի առաջին իսկ հարվածից»,- մասնավորապես նշեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։