Նավթի համաշխարհային գները նվազում են
Տնտեսություն
08.11.2017 | 12:42Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են, փոխանցում է Gazeta.ru-ն:
WTI տեսակի նավթի դեկտեմբերի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) ընկել է 0.37 տոկոսով՝ մինչև 56.99 դոլար մեկ բարելի դիմաց:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունվարի մատակարարումների ֆյուչերսների գինը նվազել է 0.19 տոկոսով՝ մինչև 63.57 դոլար՝ մեկ բարելի դիմաց: