Ինչպե՞ս է իրականացվելու օրական մինչև 1.000 թեստավորում, արդյո՞ք առկա է համապատասխան ռեսուրս

Լուրեր

07.08.2026 | 13:29
Հայ ուշուիստները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
07.08.2026 | 13:20
Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Սումիի շուկային․ վիրավորներ կան
07.08.2026 | 13:08
2026-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության դեպքերով դատարան է ուղարկվել 204 քրեական վարույթ. ՔԿ
07.08.2026 | 12:56
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականների կազմերը ԵԱ-ում
07.08.2026 | 12:51
Թրամփը կարծում է՝ Իրանի հետ պատերազմը «շատ շուտով» կավարտվի
07.08.2026 | 12:45
ՔՊ-ն խմբակցության նիստում քննարկելու է Վարդևանյանին քվեներ տալու հարցը
07.08.2026 | 12:40
Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը եռակողմ պաշտպանական համաձայնագիր կստորագրեն
07.08.2026 | 12:33
Երևանի վարչական շրջանների դատախազությունները դատարան են ուղարկել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 225 քրեական վարույթ
07.08.2026 | 12:31
Ակնկալում եմ, որ այսօրվա հանդիպումը նոր լիցք կհաղորդի Ղրղզստան-Հայաստան բարեկամությանը. Ժապարովը Փաշինյանին
07.08.2026 | 12:23
Հանրաքվե, իհարկե, կլինի, բայց այն բանից հետո, երբ ՀՀ-ն պաշտոնապես դիմի ԵՄ-ին անդամակցելու համար․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 12:18
Հայտնի է՝ ինչու է չեղարկվել Արման Ծառուկյանի ու Չարլզ Օլիվեյրայի ռևանշ մենամարտը
07.08.2026 | 12:10
Փաշինյանն այս պահին հանրաքվեն անհնար է համարում // Հարված՝ ՌԴ-ում Wildberries-ի 15-րդ պահեստին․ ԼՈՒՐԵՐ
07.08.2026 | 11:57
ՀՅԴ Բյուրոն դատապարտել է Գարեգին Բ-ի դեմ դատական գործընթացը և կոչ արել համախմբվել եկեղեցու շուրջ
07.08.2026 | 11:50
Արինա Սաբալենկան հարդի վրա լավագույն արդյունքն է գրանցել վերջին 10 տարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 11:45
ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական գումարով խաղ․ վարչապետ
Բոլորը

Մենք վաղվանից օրը հազար թեստի հնարավորություն պետք է ստեղծենք, այսօր խորհրդակցություն ենք ունեցել, և առաջին փուլում հնարավոր է, որ այս թեստերի թիվը հազարի չհասնի: Քննարկումների արդյունքում եկել ենք եզրահանգման, որ ցուցումով պետք է լինի թեստավորումը, սակայն բուժաշխատողները, թոքաբորբով հիվանդ քաղաքացիները պարտադիր պետք է թեստավորվեն: Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Օրական կտրվածքով կորոնավիրուսն ախտորոշող հազար թեստ իրականացնելու համար պահանջվում է կադրերի և սարքավորումների հագեցվածություն: Մեր տեղեկություններով՝ սկզբնական շրջանում «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում և Հիվանդությունների վերահսկման կանխարգելման կենտրոնում եղել է թեստի մեկական սարքավորում, որոնցից յուրաքանչյուրը միաժամանակ կարող է տրամադրել 34 թեստի պատասխան: Յուրաքանչյուր խմբաքանակի պատասխանը ստանալու համար անհրաժեշտ է 5 ժամ:

Factor.am-ն ՀՀ Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանից հետաքրքրվեց՝ կա՞ն, արդյոք, անհրաժեշտ թվով սարքավորումներ և լարբորատորիաներ, որպեսզի հնարավոր լինի ապահովել օրական հազար թեստի իրականացումը:

«Այս պահին չեմ կարող ասել, քանի որ հարցը կարգավորման փուլում է: Որտեղ լաբորատոր պայմանները կան, այդ տեղերում սկսելու են անել: Եթե սարքավորումների անհրաժեշտ թվաքանակ չունենայինք, ինչպե՞ս էր վարչապետը հայտնելու»,- ասաց նա:

Մեր տեղեկություններով՝ թեստավորումներ իրականացվելու են նաև «Դավիդյանց լաբորատորիաներ» ՍՊԸ-ում: Այս լաբորատորիան մասնաճյուղեր ունի Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Ստեփանակերտում: Ընկերությունը պատկանում է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցին:

Ալինա Նիկողոսյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք այս լաբորատորիաներում թեստավորում իրականացվում է և ինչպե՞ս է ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենի եղբոր ընկերությունն ընտրվել:

«Դա ի՞նչ կապ ունի: Որ լաբորատորիաները ունեն հնարավորություններ, այնտեղ է արվելու: Ես այս պահին ցանկը չունեմ, չեմ կարող ասել՝ «Դավիդյանցում» արվելո՞ւ է, թե՞ ոչ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ երեկ Չինաստանից Հայաստան է ներկրվել կորոնովիրուսն ախտորոշող 60 հազար թեստ, բժշկական դիմակներ և շնչառական սարքավորումներ:

Նարեկ Կիրակոսյան