ՅՈՒՆԵՍԿՕ-ն մեզ, թե՞ մենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին․ Մշակույթի նախարարության անհամարժեք հատուցումը

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում Հայաստանի բնության, մշակութային հուշարձանների ընդգրկումը մեր երկրի իշխանությունների կողմից մշտապես ներկայացվել է որպես մեծ նվաճում։ Անշուշտ, պատվաբեր է ընդգրկված լինել համաշխարհային ժառանգության ցանկում, դրա արդյունքում, սակայն, Հայաստանը ստացել է բավական համեստ ֆինանսական աջակցություն:

Factor․am-ը պարզել է, որ անդամակցությունից ի վեր Հայաստանը Համաշխարհային ժառանգության հիմնադրամից ստացել է շուրջ 35 միլիոն դրամ կամ մոտ 73 հազար դոլար: Ասել, որ այդ գումարով հնարավոր չէ մշակութային հուշարձանների վերականգնում կամ պահպանություն իրականացնել՝ նշանակում է ոչինչ չասել: Դա, սակայն, չի խանգարել, որպեսզի Հայաստանի մշակույթի նախարարությունը 2015 թվականին կազմակերպեր ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակին նվիրված միջազգային համաժողով՝ ծախսելով ավելի շատ գումար, քան մինչ օրս Համաշխարհային ժառանգության հիմնադրամից ստացված ֆինանսական աջակցությունն էր:

Այսպես՝ «Մշակույթի դերը «ԵՏ -2015 օրակարգ» խորագրով միջազգային 3-րդ համաժողովի համար նախարարությունը տրամադրել է շուրջ 44 ՄԼՆ 606 հազար դրամ, այսինքն՝ 9 միլիոն 606 հազար դրամով կամ մոտ 20 հազար դոլարով ավելի շատ, քան հիմնադրամը հատկացրել է Հայաստանին՝ մեր երկրի անդամակցությունից ի վեր։

Այնինչ, հայագետ Արգամ Այվազյանի խոսքով՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված լինելը անարդյունավետ է ոչ միայն Հայաստանի, այլև մի շարք այլ երկրների համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան