Գյումրու ավիամոդելային խմբակը դիմակներ է արտադրում ու նվիրում քաղաքի տարբեր կառույցներին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

20.02.2026 | 12:27
Ինչու հայտնի տեսագրության գործով Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն ունի վկայի, ոչ թե տուժողի կարգավիճակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 12:15
Վահագն Խաչատուրյանը Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասին պարգևատրել է Փառքի շքանշանով
20.02.2026 | 12:04
Արշակ արքեպիսկոպոսին վերագրվող տեսանյութերի փորձաքննության արդյունքների առնչությամբ ասուլիս. ՈՒՂԻՂ
20.02.2026 | 12:00
Ալիևի թիկնապահները Վաշինգտոնում ընդդիմադիրների են ծեծել // Թրամփն Իրանին 15 օր ժամանակ է տվել․ ԼՈՒՐԵՐ
20.02.2026 | 11:52
Իրանը զգուշացրել է՝ ամերիկյան բազաներն ու օբյեկտներն «օրինական թիրախներ» կդառնան հարձակման դեպքում
20.02.2026 | 11:43
Երևանում 2026-ի գարնանից նախատեսվում է 85,6 մլն դոլար արժողությամբ ճանապարհային նախագիծ սկսել․ կբեռնաթափվի կենտրոնի երթևեկությունը
20.02.2026 | 11:35
ԱՄՆ զինվորականները հայտարարել են Ալյասկայի մոտակայքում ռուսական ինքնաթիռներ որսալու մասին
20.02.2026 | 11:28
Պատվիրե՛ք IDBank-ի Arca Classic քարտ և օգտվե՛ք մինչև 2% հետվճարի հնարավորությունից
20.02.2026 | 11:26
«Նոայի» նախագահ․ Դուք մոտիվացրիք ինձ ավելի շատ ներդրում անել հայկական ֆուտբոլում
20.02.2026 | 11:15
Դպրոցի նկատմամբ հարուցվել և իրականացվել է վարչական վարույթ, տնօրենի տրվել է կարգադրագիր․ ՀՀ կրթության տեսչական մարմին
20.02.2026 | 11:04
Բրիտանիայի թագավորի եղբայրն ազատ է արձակվել 12 ժամ տևած հարցաքննությունից հետո. հետաքննությունը շարունակվում է
20.02.2026 | 10:53
Խուզարկություններ՝ Արմավիրի մարզի շուրջ 20 հասցեներում
20.02.2026 | 10:50
Բաքուն հերքում է Թրամփին. Ադրբեջանը չի մասնակցի Գազայի համար 7 միլիարդ դոլարի ֆինանսական նախագծին
20.02.2026 | 10:41
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 20-ի դրությամբ
20.02.2026 | 10:35
Ալիևի թիկնապահները Վաշինգտոնում ծեծել են բողոքի դուրս եկած ընդդիմադիր ադրբեջանցիներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գյումրու ավիամոդելային խմբակը, որը գործում է 2016 թվականից, միացել է կոնորավիրուսի դեմ պայքարին ու քաղաքի տարբեր կառույցների համար դիմակներ է արտադրում։

«Քանի որ ունեինք  համապատասխան սարքավորումներ, միջոցներ, որոշեցինք մեր լուման ունենալ կորոնավիրուսի հաղթահարման գործում։ Փորձեցինք մշակել այնպիսի դիմակներ, որոնք կպաշտպանեն ամբողջ դեմքը, քանի որ դիմակները, որ դնում ենք, աչքերն անպաշտպան են թողնում։ Դրա համար մշակեցինք այդ  գաղափարը և ստացանք բավականին հաջող արտադրանք»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց ավիամոդելային խմբակի ներկայացուցիչ Տարոն Ասատրյանը։

 

Դիմակների առաջին խմբաքանակն արդեն հանձնվել է Շիրակի մարզպետարանին, արտադրությունը շարունակվում է:

«Մարզպետարանին տվեցինք, որը, ըստ անհրաժեշտության, բաշխում է կատարում: Մարզպետն ասաց, որ որոշակի քանակություն կտրամադրվի բուժհաստատություններին, ինչպես նաև կամավորներին։ Այսօր կամ վաղը որոշ քանակություն կտրամադրենք Ոստիկանությանը: Զուգահեռաբար նաև կփորձենք վաճառել որոշ խմբաքանակ, որպեսզի կարողանանք նաև արտադրել և, ըստ անհրաժեշտության, նվիրել»,- ասաց Տարոն Ասատրյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ ընդհանուր առմամբ 100 դիմակ են պատրաստել, բայց հնարավորություն կա շատ ավելին արտադրելու։ Ի դեպ՝ արտադրությունը կազմակերպվում է հենց ավիամոդելային խմբակում։

«Դիմակը պատրաստում ենք ես ու խմբակավար Խաչատուր Թադևոսյանը։ Սարքավորումը դրված է, որով դետալները կտրում ենք ու պատրաստում օրգանական ապակուց»,- նշեց Ասատրյանը:

Նա հավելեց, որ եթե անհրաժեշտ լինի արտադրության ծավալներն ընդլայնելու, դա էլ կանեն:

«Հիմա երկու հոգով ենք, եթե մի հոգի էլ ավելանա կամավորական սկզբունքով,  բնականաբար, 100 հատ օրական կկարողանանք ապահովել։ Խնդիրն այն է, որ տեղաշարժի սահմանափակում կա, իսկ հումք կա, որ Գյումրիում չկա, օրգանական ապակին, որով պատրաստում ենք, Երևանում է: Եթե պետք լինի, կփորձենք թույլտվություն ստանալ, գնալ և բերել»,- ասաց նա:

Նշենք, որ Գյումրու ավիամոդելային խմբակում երեխաները սովորում են ինքնաթիռների մոդելներ պատրաստել ու կառավարել։

«8-10 տարեկանից սկսած երեխաներ ունենք: Այս պահին, բնականաբար, նրանք չեն հաճախում խմբակ։ Երեխաներն ինքնաթիռներ են պատրաստում, թռչող մոդելներ, սովորեցնում ենք այդ մոդելների ղեկավարումը սիմուլյատորներով, համակարգչային ծրագրերով։ Հետո, երբ կարողանում են վարժ աշխատել, տալիս ենք արդեն իրենց պատրաստած մոդելները, թռցնում են և պրակտիկ կիրառում։ Այսինքն՝ ինժեներական, կրթական գործընթաց ենք իրականացնում, որի ժամանակ երեխաները գալիս են, աշխատում տարբեր տեսակի սարքերով, գործիքներով, իրենց ձեռքով պատրաստում են մոդելներ, մոդելների կառավարում սովորում»,- ասաց Տարոն Ասատրյանը:

Էմմա Չոբանյան