Ով է 3000 դրամանոց տոպրակներով բարեգործություն արել և կրկնակի գովազդվել. ում էր ուղղված Փաշինյանի հայտարարությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.05.2024 | 18:27
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Գեղարքունիքի մարզում է
05.05.2024 | 18:12
Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
05.05.2024 | 17:10
Միրզոյանը վաղը պաշտոնական այցով կլինի Հունգարիայում
05.05.2024 | 16:18
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
05.05.2024 | 16:11
Իսրայելը պատրաստ է ժամանակավոր զինադադար կնքել ՀԱՄԱՍ-ի հետ
05.05.2024 | 15:41
Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու անհրաժեշտության մասին
05.05.2024 | 14:33
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը հասել է Դիլիջան
05.05.2024 | 13:46
Հայ խորհրդարանականները Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ են ունեցել
05.05.2024 | 13:14
Առաջիկա օրերին անձրևային եղանակը կպահպանվի
05.05.2024 | 12:13
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 5-ի դրությամբ
05.05.2024 | 11:13
Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի 57-րդ տարեկան հանդիպմանը
05.05.2024 | 11:04
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը 4-օրյա այցով ժամանել է Հայաստան
05.05.2024 | 10:36
Ծառն ընկել է գազատարի վրա և փակել ճանապարհի երթևեկելի գոտին
05.05.2024 | 10:31
Սերո Խանզադյանի անվան դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
05.05.2024 | 10:00
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է
Բոլորը

Հայաստանում կա գործիչ, որը բարեգործության անվան տակ սեփական անձն է գովազդում։ Երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ նման հայտարարություն արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք՝ օգտատերերից Հայկ Թորոսյանը հետաքրքրվել էր, թե ե՞րբ է կատարվելու նախկին «կոռումպացված թալանչիների» գույքի բռնագանձումը, որպեսզի արտակարգ դրության ժամանակ Հայաստանի ժողովուրդը չսպասի, թե որ «ձեռներեց-բարերարը» պետք է մի քանի միլիոն դրամով աջակցի երկրին։ Հարցին պատասխանելիս վարչապետը սուր քննադատեց գործիչներից մեկի կատարած բարեգործությունը։ Առանց անուններ տալու՝ նա նշեց, որ 3.000 դրամի տոպրակներ են բաժանել, որը ընդհանուր կազմել է 400 հազար դրամ, բայց բարեգործության բյուջեից շատ միջոցներ ուղղել են իրենց գովազդելուն։

«Մենք պարզեցինք, որ մի տոպրակի պարունակության գինը մոտավորապես 3.000 դրամ է եղել, եղել է մոտավորապես 350.000-400.000 դրամի օգնություն։ Երբ այս թիվը համեմատեցինք հեռուստատեսության ռեպորտաժի րոպեների և գովազդի րոպեների հետ, որի համար, ենթադրում ենք, չի վճարվել, որովհետև ոչ թե որպես գովազդ է եթեր գնացել, այլ ռեպորտաժ, ստացվեց, որ այս ձևով հեռուստատեսային գովազդի գների հետ կա՛մ համեմատելի է, կա՛մ շատ ավելի էժան է ստացվում: Գովազդային ռեպորտաժի գնից պակաս աջակցություն է բաժանվում և հեռարձակվում է: Ստացվում է՝ սա շատ ձեռնտու և շահավետ գործողություն է, որն իրականում այնքան էլ բարեգործություն չէ, այլ սեփական գովազդային հոլովակ»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի այս անանուն հայտարարության սլաքներն ուղղվեցին դեպի ԲՀԿ ղեկավար, մեծահարուստ Գագիկ Ծառուկյանը: Ենթադրությունների հիմքում այն էր, որ նրան պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերության լրատվական թողարկումներում Ծառուկյանի կատարած բարեգործությունների մասին բազմաթիվ ռեպորտաժներ են հրապարակվում, թե նա ինչպես է օգնում սոցիալապես անապոհովներին՝ հաղթահարել արտակարգ դրության առաջացրած դժվարությունները։

Օրինակ՝ այսօր «Կենտրոն» ՀԸ-ի լուրերի ժամը 17։30-ի թողարկման ժամանակ միանգամից երեք տեսանյութ հեռարձակվեց, որոնք պատմում էին Տավուշում, Շիրակում և Գեղարքունիքում բաժանած օգնության մասին։ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց՝ վարչապետի հայտարարության հասցեատերը Ծառուկյանը չէ։ Նա ասաց՝ երբ վարչապետն անուններով խոսի, իրենք էլ համարժեք պատասխան կտան։

«Ես ենթադրություններով չեմ կարող զբաղվել, թե ինչ նկատի ուներ վարչապետը։ Կարծում եմ՝ ավելի հասցեական կլինի, որ հարցն ուղղեք վարչապետի խոսնակին։ Եթե Գագիկ Ծառուկյանի մասին լինի հասցեական հայտարարություն, ես դրան գնահատական կտամ»,- ասաց Իվետա Տոնոյանը։

Այնուհանդերձ, Տոնոյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք Ծառուկյանի կողմից քաղաքացիներին բաժանված սննդի տոպրակների արժեքը 3.000 դրամ է, ինչպես Նիկոլ Փաշինյանի հանձնարարած ոսսումնասիրության ընթացքում է պարզվել: Իվետա Տոնոյանն ասաց՝ այս պահին հաշվարկների չի տիրապետում, բայց տասնյակ հազարով անապահովների է օգնություն տրվում։

Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը ևս չի հստակեցնում, թե Նիկոլ Փաշինյանն ում էր ակնարկում։ Նա կարծում է, որ հանրությունն ու բարեգործները համապատասխան հետևություն կանեն։

«Որևէ անուն չեմ կարող ասել, որովհետև վարչապետի ձևակերպումից ավելի բան չեմ կարող ասել։ Չգիտեմ, թե ինչու անունը չի հստակեցվում, չեմ կարող մեկնաբանել։ Պետք էլ չէ անուններ տալ, հետևությունները թողնվում է բարեգործներին»,- ասաց նա։

Ի դեպ՝ ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանի՝ բարեգործության մասին ռեպորտաժներով գովազդվելու հայտարարությանը նախորդել էր մի տեսանյութի հեռարձակում, որի համաձայն՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հիմնադրած «Հայրենիք» հիմնադրամն Արցախում դպրոցականներին սմարթֆոններ է բաժանում։

«Հայրենիք» հիմնադրամի մամուլի խոսնակ Քրիստինա Մելքոնյանը մեզ հետ զրույցում ասաց՝ վարչապետի հայտարարությունը չեն մեկնաբանում։

Իսկ ահա Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը, անդրադառնալով այն քննադատություններին, որ մեկ բարեգործության մասին մի քանի ռեպորտաժ է հրապարակվում, ասաց. «Ցանկացած մարդ ցանկացած հարցի հետ կապված կարող է ունենալ իր կարծիքը։ Ցանկացած լրատվամիջոց ինքն է նպատակահարմար գտնում, թե ինչ չափով անդրադառնա այս կամ այն իրադարձությանը։ Սա առանձին իրադարձություն է, որին լրատվամիջոցներն անդրադառնում են»:

Նիկոլ Փաշինյանի կողմից «իքս» բարեգործին քննադատելուց հետո սոցիալական ցանցերում քննարկվեց, թե սա կարող է վատ նախադեպ լինել՝ անհատները կհրաժարվեն բարեգործություն անելուց, քանի որ կմտածեն, կախված բարեգործություն ծավալից, իրենց քայլը կարող է թիրախավորվել։ Վարչապետի խոսնակն այս տեսակետը չի կիսում։

«Բարեգործություն անողները, միևնույն է, շարունակում են բարեգործություն անել: Ոմանք ստանում են լուսաբանում, ոմանք ընդհանրապես չեն ստանում, թերևս, սա չի խանգարել, որ շարունակեն անել բարեգործությունը»,- ասաց Մանե Գևորգյանը։

Ամփոփելով՝ նշենք, որ Գագիկ Ծառուկյանը կորոնավիրուսի դեմ պայքարի համար բուժհիմնարկներին, ընդհանուր առմամբ, փոխանցել է 60 մլն դրամ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան