Պայթյուն Արարատի մարզում՝ Նախիջևանի սահմանին. 33-ամյա կնոջ ոտքն անդամահատել են

Լուրեր

09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
Բոլորը

Արարատի մարզի Պարույր Սևակ համայնքի տարածքում ապրիլի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. Նախիջևանի սահմանի մոտ ականի պայթյունից երիտասարդ կին է վիրավորվել: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Էդուարդ Ստեփանյանը:

«Ջահել կին է՝ 33 տարեկան, մի քանի հոգու հետ բանջար հավաքելու է գնացել: Հասել են մինչև Նախիջևանի սահման, գյուղից շատ հեռու է, պաշտպանական գոտի է, որտեղ քաղաքացիական անձանց մուտքը խստիվ արգելվում է: Հիմա լավ է, փորձում են բուժել: Մեկ ոտքը վիրահատել են, մյուսն էլ այսօր են անելու: Մեկ ոտքն անդամահատվել է»,- ասաց գյուղապետը:

Նա նշեց, որ շատ մեծ դժվարությամբ են կնոջը դուրս բերել դեպքի վայրից, քանի որ տարածքն ականապատ է: Գյուղապետի փոխանցմամբ՝ սահմանապահները տարածքում են եղել, սակայն չկարողացավ մեկնաբանել՝ այդ դեպքում ինչպե՞ս է կինը կարողացել մուտք գործել արգելված տարածք:

«Աստղիկ» ԲԿ-ից էլ, ուր տեղափոխել են վիրավոր կնոջը, Factor.am-ին փոխանցեցին, որ հիվանդի վիճակը կայուն է, բայց գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

«Գիտակցությունը տեղն է, արդեն արթնացել է, ոտքը փրկել չի հաջողվել, քանի որ ամբողջովին ջնջխվել է, կատարվել է անդամահատում»,- ասաց ԲԿ-ի փոխտնօրեն Արշակ Մնացականյանը:

Ոստիկանության տեղեկացմամբ՝ ապրիլի 5-ին ժամը 14:50-ին հիվանդանոցից Ոստիկանության Արարատի բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ ստորին վերջույթի, ստորին ս/3-ի մակարդակի վնասվածքային ամպուտացիա, հեմորակիկ և վնասվածքային շոկ 4-րդ աստիճանի կոմոստրոս վիճակ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Պ.Սևակ գյուղի 1987թ.ծնված բնակչուհի: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժ.13.20-ի սահմաններում, սկեսրոջ հետ Պարույր Սևակ գյուղի վարչական տարածքում բանջար հավաքելու ժամանակ, նրա ոտքը պատահաբար դիպել է ականի, որի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն, և վերջինս ստացել է նշված վնասվածքը: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:

Նարեկ Կիրակոսյան