Կառավարությունում քննարկել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումների ընթացիկ արդյունքները

Լուրեր

07.08.2026 | 13:39
Հոկտեմբերի 1-ից ԵՏՄ երկրների համար ռուսական շուկայում նոր օրենք կգործի․ Միշուստին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 13:29
Հայ ուշուիստները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
07.08.2026 | 13:20
Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Սումիի շուկային․ վիրավորներ կան
07.08.2026 | 13:08
2026-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության դեպքերով դատարան է ուղարկվել 204 քրեական վարույթ. ՔԿ
07.08.2026 | 12:56
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականների կազմերը ԵԱ-ում
07.08.2026 | 12:51
Թրամփը կարծում է՝ Իրանի հետ պատերազմը «շատ շուտով» կավարտվի
07.08.2026 | 12:45
ՔՊ-ն խմբակցության նիստում քննարկելու է Վարդևանյանին քվեներ տալու հարցը
07.08.2026 | 12:40
Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը եռակողմ պաշտպանական համաձայնագիր կստորագրեն
07.08.2026 | 12:33
Երևանի վարչական շրջանների դատախազությունները դատարան են ուղարկել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 225 քրեական վարույթ
07.08.2026 | 12:31
Ակնկալում եմ, որ այսօրվա հանդիպումը նոր լիցք կհաղորդի Ղրղզստան-Հայաստան բարեկամությանը. Ժապարովը Փաշինյանին
07.08.2026 | 12:23
Հանրաքվե, իհարկե, կլինի, բայց այն բանից հետո, երբ ՀՀ-ն պաշտոնապես դիմի ԵՄ-ին անդամակցելու համար․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 12:18
Հայտնի է՝ ինչու է չեղարկվել Արման Ծառուկյանի ու Չարլզ Օլիվեյրայի ռևանշ մենամարտը
07.08.2026 | 12:10
Փաշինյանն այս պահին հանրաքվեն անհնար է համարում // Հարված՝ ՌԴ-ում Wildberries-ի 15-րդ պահեստին․ ԼՈՒՐԵՐ
07.08.2026 | 11:57
ՀՅԴ Բյուրոն դատապարտել է Գարեգին Բ-ի դեմ դատական գործընթացը և կոչ արել համախմբվել եկեղեցու շուրջ
07.08.2026 | 11:50
Արինա Սաբալենկան հարդի վրա լավագույն արդյունքն է գրանցել վերջին 10 տարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումների ընթացիկ արդյունքները: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունից:

Վարչապետը, անդրադառնալով ամենօրյա ռեժիմով անցկացվող քննարկումների օրակարգին, նշել է. «Մեր այսօրվա հանդիպման նպատակն է՝ ամփոփել և հասկանալ կառավարության կողմից հաստատված 9 միջոցառումների իրականացման ընթացքը և մոնիթորինգի միջանկյալ արդյունքները»:

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն անդրադարձել է 1-ին և 2-րդ միջոցառումների ընթացքին. 1-ին միջոցառման շրջանակում ներկայացվել է 229 վարկային հայտ, արդեն կան 7 հաստատված վարկեր՝ 1 մլրդ 63 մլն դրամին համարժեք, 2 կազմակերպությանը վարկն արդեն տրվել է, մյուսներին կտրամադրվի երկուշաբթի: 2-րդ միջոցառման շրջանակում ներկայացված վարկային հայտերի քանակը 1117-ն է, արդեն բավարարվել է 180-ը, որից 150-ը գյուղատնտեսական միկրովարկերն են, 30-ը՝ մնացածը, ծավալը կազմում է մոտ 100 մլն դրամ: Երկու միջոցառման շրջանակում ներկայացված մնացած հայտերն ուսումնասիրության փուլում են, ընթացիկ փոքր տեխնիկական հարցերին տրվում է արագ արձագանք, կան նաև ծրագրի նպատակայնությանը չհամապատասխանող հայտեր, որոնց վերաբերյալ ևս տեղեկատվություն կներկայացվի: Ա. Ջավադյանը նշել է, որ ծրագրերի դինամիկան լավն է՝ հաշվի առնելով դրանց մեկնարկի կարճ ժամանակահատվածը և վարկերի տրամադրման ընթացակարգերը:

«Ելնելով ընթացիկ տվյալներից՝ արձանագրում ենք, որ այս 2 ծրագրերը ռեալ սկսել են աշխատել, և զուգահեռ շարունակվում է մոնիթորինգը հետագա ընթացքը հասկանալու համար», – նշել է վարչապետը:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը զեկուցել է 3-րդ միջոցառման կատարման ընթացքի մասին. 1-09 կարճ համարին ստացվել է շուրջ 3000 զանգ, ներկայացված հայտերի քանակը 210-ն է, որից մշակվել է 192-ը, 25.5 մլն դրամ արդեն տրամադրվել է: Հայտերի մի մասը մերժվել է, ինչ հիմնական պատճառները դրանց ոլորտային անհամապատասխանությունն է, հարկային պարտավորությունների ժամկետանց կատարումը, շրջանառության անհամապատասխանությունը:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն անդրադարձել է 5-րդ միջոցառման կատարմանը: Նա նշել է, որ ապրիլի առաջին 4 օրվա կտրվածքով ներկայացված տեղեկատվության մոնիթորինգի արդյունքներով միջոցառման շահառու է համարվել 3264 տնտեսվարող: Նրանց ծանուցում է ուղարկվել առցանց եղանակով, 496-ից ստացվել է դիմում, վճարման ընդհանուր գումարը կազմում է 67 մլն 400 հազ. դրամ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը զեկուցել է 4-րդ, 6-րդ, 7-րդ և 9-րդ միջոցառումների վերաբերյալ. նա նշել է, որ ներկայում ընթացքի մեջ են այս ծրագրերի շահառուների նույնականացման, իրականացման կարգերի հաստատման աշխատանքները, որոնք ավարտելուց հետո գումարները կհատկացվեն:

Ընդգծելով սոցիալական առանձին խմբերին արագ աջակցության կարևորությունը՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է արագացնել սոցիալական միջոցառումների իմպլեմենտացիան և մինչև հաջորդ շաբաթվա վերջ բոլոր շահառուներին տրամադրել նախատեսված ֆինանսական օժանդակությունը:

Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը ներկայացրել է 8-րդ միջոցառման կատարման ընթացքը: Նա նշել է, որ ծրագրի իրականացման կարգն արդեն մշակվել է և վաղը կդրվի միջգերատեսչական շրջանառության, պոտենցիալ շահառուների շրջանակը նույնականացվել է: Բոլոր սոցիալական միջոցառումների համար նախատեսված առցանց դիմումների կայքի նախագիծը ևս պատրաստ է: Իրականացման կարգի հաստատումից հետո, որը նախատեսվում է հաջորդ շաբաթ, հնարավոր կլինի լրացնել առցանց դիմումը և դրա հիման վրա ստանալ նախատեսված ֆինանսական օժանդակությունը:

Խորհրդակցությանը քննարկման առարկա են դարձել նաև կառավարության կողմից հաստատված վերոնշյալ միջոցառումների հնարավոր ընդայնմանը, կատարելագործմանը վերաբերող մի շարք առաջարկներ:

Վարչապետն առաջարկել է շարունակել բոլոր 9 միջոցառումների մշտադիտարկումը, ավարտին հասցնել նախատեսված ֆինանսական օժանդակության տրամադրումը և զուգահեռ քննարկել նոր գաղափարներ: Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատուներին՝ ամենօրյա կտրվածքով ներկայացնել ծրագրերի իրականացման ընթացքի վերաբերյալ տվյալները, որոնց հիման վրա էլ կգնահատվի միջոցառումների դինամիկան և արդյունավետությունը: