Ի՞նչ են տեսնելու ՀՀ քաղաքացիները, երբ արտակարգ դրության պայմաններում տանը ինքնամեկուսացած մնալուց հետո դուրս գան փողոց

Լուրեր

23.11.2024 | 20:00
Չի ներկայացվել գույքի և ունեցվածքի 509 հայտարարագիր՝ 4 տարում․ ի՞նչ է սպասվում օրինախախտներին. ՔՆՆԱՐԿՈՒՄ
23.11.2024 | 19:28
Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
23.11.2024 | 19:17
Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
23.11.2024 | 19:00
Այսօր չկան կիրթ մեկենասներ, հայ կոմպոզիտորները ճանաչելի չեն դրսում, պետությունը մեծ անելիք ունի. Սաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 18:09
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.11.2024 | 17:33
Նոյեմբերի 25-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2024 | 17:07
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
23.11.2024 | 16:53
ՏԿԵ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ, հանձնարարականներ տվել շինարարներին
23.11.2024 | 16:35
Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ
23.11.2024 | 15:55
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին ու արվարձաններին
23.11.2024 | 15:30
ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ
23.11.2024 | 15:05
Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուին
23.11.2024 | 14:46
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների ներգրավման մրցույթ
23.11.2024 | 14:29
ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի հետ
23.11.2024 | 14:08
Նավթի գներն աճել են
Բոլորը

Ազատ տնտեսական հարաբերությունները ժողովրդավարական պետության կյանքի անբաժանելի մասն են: Ազատությունը նշանակում է պատասխանատվություն: Ժամանակակից տնտեսության հիմնական շարժիչ ուժը տնտեսության տարբեր ոլորտներում նոր գաղափարների արագ ներդրումը և ազատ շուկայական տնտեսությունում նոր ապրանքների, ծառայությունների և աշխատանքների մատուցման արդյունավետ եղանակների մրցակցությունն է:

Անցած երկու տարիների ընթացքում ՀՀ վարչապետը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ տարբեր ապրանքների, ծառայությունների և աշխատանքների գների և սակագների հետ կապված հարցերի վերաբերյալ քննարկումների ժամանակ հղում են կատարել ազատ շուկայական հարաբերություններին: Ազատ շուկայական տնտեսությունը տնտեսագիտական տեսության մեջ ուսումնասիրվող առանցքային մոդելներից մեկն է, որ հիմնվում է մի քանի, այդ թվում աշխատող շուկայի վերաբերյալ ենթադրության (if market works) վրա: Ազատ շուկա գոյություն ունի, եթե գոյություն ունեն ապրանքների, ծառայությունների և աշխատանքների այնպիսի մեծ թվով արտադրողներ, մատակարարներ և սպառողներ, որոնցից ոչ մեկը չի կարող ազդել շուկայում ձևավորվող գների վրա: Ազատ շուկայական տնտեսություն ունեցող կամ այդպիսի տնտեսություն ունենալու համբավ ունեցող բոլոր երկրները ակտիվորեն ազդում են տնտեսական գործընթացների վրա, ռազմավարական նշանակության գյուղատնտեսական արտադրանքի սեփական կարողությունները ունենալու, ռազմավարական համարվող և նոր զարգացող արդյունաբերությունը պաշտպանելու (infant industry protection) և այլ նպատակներով:

Օբյեկտիվ պատճառներով, փոքր տնտեսություն ունեցող երկրներում ազատ շուկաները քիչ են: Տնտեսության և հասարակության վրա այդ օբյեկտիվ պատճառների հետևանքները մեղմելու համար ստեղծվում են տնտեսական մրցակցության խոչընդոտները վերացնող և հանրային ծառայությունների մատուցման հետ կապված հարցերը կարգավորող հանձնաժողովներ: Հայաստանում նման կառույցների աշխատանքը չի ծառայել իր նպատակին: Հանրությանը մատուցվող ծառայությունների հետ կապված լրացուցիչ ծախսերը, երբեմն կոռուպցիոն բնույթ ունեցող գործունեության հետ կապված ծախսերը, փոխանցել են կամ փորձել են փոխանցել վերջնական սպառողներին, ինչն առանձին դեպքերում հանգեցրել է մասսայական դժգոհությունների, ինչպես օրինակ 2013թ. «վճարում ենք 100 դրամ» և 2015թ. «էլեկտրիկ Երևան» շարժումների դեպքում: Պետությունը պետք է թույլ չտա շուկայական տնտեսության աշխատանքը խաթարող սուբյեկտիվ գործոնների զարգացումը:

Արդեն երկու տարի է անցել, ինչ ժողովուրդը վերականգնել է իր իշխանությունը, սակայն դեռևս անորոշ են ազգային անվտանգության և մասնավորապես պարենային և էներգետիկ անվտանգության հետ կապված հարցերը:

Չնայած սննդամթերքի պաշարների վերաբերյալ լավատեսական հայտարարություններին, Հայաստանի Հանրապետությունը շարունակում է մի շարք պարենային ապրանքների գծով կախված մնալ ներկրումներից: Կառավարության կողմից վարվող քաղաքականությունը չի երաշխավորում, որ Հայաստանում արտադրվում է բնակչության համար անհրաժեշտ սննդային էներգետիկ պահանջը բավարարող սնունդ, որն ապահովում է սպիտակուցների, ածխաջրերի, ճարպերի, վիտամինների և հանքային նյութերի անհրաժեշտ քանակը: ՀՀ կառավարությունը պետք է գյուղատնտեսական քաղաքականության իր գործիքների միջոցով փոքր գյուղացիական տնտեսություներին օժանդակի որոշակի մթերքների արտադրության մեջ մասնագիտանալու և երկարաժամկետ հեռանկարում պետության գործընկերը դառնալու հարցում, այդ թվում գյուղացիական փոքր տնտեսություններին սուբսիդիաներով օժանդակի, օրինակ կենդանիների համար կերի ձեռքբերման հարցում: Այդ սուբսիդիաները կարող են օգտագործվել նաև կաթի և մսի արտադրության ինքնարժեքը իջեցնելու և լայն հանրության համար տեղական արտադրության միսը, մսամթերքը և կաթնամթերքը ավելի մատչելի դարձնելու համար: Միաժամանակ կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի գյուղատնտեսությունում հակաբիոտիկների օգտագործման ծավալները նվազեցնելու ուղղությամբ: Իտալիայում կորոնավիրուսի աղետալի հետևանքների պատճառների թվում նշում են նաև եվրոպական այլ երկրների համեմատ հակաբիոտիկների ավելի մեծ ծավալով օգտագործումը, այդ թվում անասնապահությունում:

Մարտի 26-ին հետևում էի ՀՀ էկոնոմիկայի նախարարի գյուղատնտեսության գծով երկու տեղակալների մամուլի ասուլիսին: Կարծես էական ոչինչ բաց չթողեցի: Խոսեցին վարկերից, դրամից, արտարժույթից, տոկոսադրույքներից, ժամկետայնությունից, արտոնյալությունից, համաֆինանսավորումից, սուբսիդավորումից: Հեկտարը, լիտրը, կիլոգրամը, ցենտները, տոննան այլևս գյուղատնտեսական կատեգորիա չեն: Պարզ է, որ կառավարությունից դժվար է ակնկալել ռազմավարական մոտեցում:

Ժամանակակից հասարակությունը հսկայական ծավալներով էներգիա է սպառում տներում, գրասենյակներում, ծառայությունների և արդյունաբերության ոլորտում: Էլեկտրոնային ծառայությունները, որոնց օգտագործումը մշտապես խրախուսում և գովազդում են ՀՀ պաշտոնյաները, անխափան և անվտանգ էլեկտրաէներգիայի մատակարարում են պահանջում: ՀՀ-ում այսօր արտադրվող էլէներգիան բավարար է հեռուստացույց, սառնարան, օդորակիչ, համակարգիչ, բնակարանի ջեռուցման համակարգ և մի քանի այլ սարք միացնելու համար: Անցած երկու տասնամյակի ընթացքում ՀՀ էներգետիկ կարողություններն օտարվել են: Արդեն երկար տարիներ ՀՀ իշխանությունները հայտարարում են նոր էներգետիկ կարողությունների ձևավորման, նոր միջուկային կայանի կառուցման մասին , հանդիպումներ են ունենում այդ հարցի հետ կապված  և մեծ ծախսեր են կատարել այդ ուղղությամբ : Տնտեսական զարգացման ցանկացած ծրագիր պահանջելու է էներգետիկ նոր կարողություններ: Հանրությունը տեղյակ չէ էներգետիկայի զարգացման ՀՀ կառավարության ռազմավարական ծրագրերի մասին:

Ռազմավարական մոտեցման, ազգային անվտանգության, պարենային և էներգետիկ անվտանգության ռազմավարության բացակայությունը ազդեց նաև առողջապահական ճգնաժամի պայմաններում հետագա տնտեսական (աղետալի) անկումից խուսափելուն ուղղված «համապարփակ» ծրագրի և դրա միջոցառումների բովանդակության վրա: ՀՀ կառավարությունն իր առաջին իսկ միջոցառումով գնաց տնտեսություն իրացվելիություն ներարկելու ճանապարհով: Այդ մասին Հանրային հեռուստատեսությանը 2020թ. մարտի 30-ին տված հարցազրույցի ժամանակ նշեց նաև փոխվարչապետը:

Իրացվելիության ռիսկ գոյություն ունի, երբ տնտեսավարողը կարճ ժամանակով կանխիկի կարիք ունի, ունի նաև արժեքավոր ակտիվ, սակայն չի կարող իրացնել այդ արժեքավոր ակտիվը նրա շուկայական «արդար» գնով (fair value) շուկայում ստեղծված անբարենպաստ իրավիճակի պատճառով: Տվյալ ակտիվի գինը ժամանակավորապես ընկել է, կամ տվյալ ակտիվի հանդեպ սովորաբար պահանջարկ ունեցող շուկայի մասնակիցներն իրացվելիության խնդիր ունեն:

Տնտեսավարողին իրացվելիության համալրման համար միջոցներ տրամադրող կառույցը (սովորաբար բանկը) վստահ է, որ երբ կարճ ժամանակ հետո շուկան վերականգնվի, եթե տնտեսավարողը չկարողանա իր սովորական գործունեության ընթացքում ձևավորված դրամական հոսքերից մաս առանձնացնել վարկի գծով պարտավորությունները կատարելու համար, ընկերությունը կիրացնի իր արժեքավոր ակտիվը և կկատարի պատրավորությունը:

Սովորաբար իրացվելիության խնդիրները լուծվում են բանկային համակարգից կարճաժամկետ վարկերի ներգրավման միջոցով: Բոլորովին վերջերս պաշտոնյաները հայտարարում էին, որ ՀՀ բանկային համակարգը լավ իրացվելի է և անհուսալի կամ այլ վատ վարկերի տեսակարար կշիռը շատ փոքր է: Դա նշանակում է, որ եթե խնդիրն իսկապես կապված է իրացվելիության հետ, տնտեսավարողները պետք է այդ հարցը լուծեին բանկային համակարգից կարճաժամկետ վարկեր ներգրավելու միջոցով:

Սակայն այն խնդիրները, որոնց ՀՀ քաղաքացիները կառերեսվեն արտակարգ դրության պայմաններում ինքնամեկուսացումից իրենց տներից դուրս գալուց հետո, կապված չէ իրացվելիության հետ: Դա է վկայում նաև ՀՀ կառավարության «համապարփակ» ծրագիրը, որի մեջ կառավարությունը նշել է, որ խնդիրը կապված է «պահանջարկի փոփոխվող պայմանների», ինչպես նաև համաշխարհային տնտեսության մեջ վերադասավորումների և «պահանջարկի և առաջարկի վերաիմաստավորման» հետ:

Պետական աջակցությունը տնտեսություն ուղղելու և առաջիկա մի քանի ամիսների ընթացքում պետական պատվերի միջոցով տնտեսության տուժած ոլորտներում պահանջարկը խթանելու փոխարեն, հակաճգնաժամային առաջին իսկ միջոցառմամբ կառավարությունն իր վրա վերցրեց բանկային համակարգի ռիսկերի մի մասը: Հետագա միջոցառումներով, պետական միջոցները հանրությանը ապրանքների, ծառայությունների և աշխատանքների մատուցումը և մարդկանց աշխատատեղերը և աշխատանքը ճգնաժամային պայմաններում աշխատանքի խրախուսումը օգտագործելու փոխարեն գնաց դրամաշնորհների և նպաստների ճանապարհով (չնայած վարչապետը հաճախ դեմ է արտահայտվում նպաստներին, հայտարարելով, որ պետք է մտածել աշխատանքի, այլ ոչ նպաստի մասին):

Իրավիճակը բարդանում է նրանով, որ վերջին երկու տարիներին ՀՀ կառավարությունը հանդես է եկել ֆինանսավորում պահանջող բազմաթիվ նոր նախաձեռնություններով, առանց ներկայացնելու միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում դրանց զգալի մասի ֆինանսական կայունության գնահատականները:

Այս պայմաններում խիստ կարևոր և որոշիչ կարող էր լինել ՀՀ Ազգային ժողովի դերը, որը ՀՀ Սահմանադրության համաձայն, Հայաստանի քաղաքացիներից առաջնային մանդատ ստացած պետական իշխանության մարմին է: Այն ընդունում է ՀՀ պետական բյուջեն և վերահսկողություն է իրականացնում պետական բյուջեի կատարման նկատմամբ: Մի շարք ծրագրեր և միջոցառումներ, որոնք ֆինանսավորում է ՀՀ կառավարությունը, չեն հաստատվել ՀՀ պետական բյուջեի մասին օրենքով, որն արդեն երկրորդ տարին է ունի «ծրագրային ձևաչափ»: Անցած 15 ամիսների փորձը վկայում է, որ հատկապես պետական ֆինանսական կառավարման հարցերի վերաբերյալ ԱԺ իշխող խմբակցության պատգամավորների բացարձակ մեծամասնությունն ունի ակնհայտ կրավորական կեցվածք:

Տարիներ շարունակ խոսում ենք փաստերի վրա հիմնված քաղաքականությունների մշակման անհրաժեշտության մասին, սակայն հերթական ՀՀ կառավարությունը հաստատում է ծրագիր և միջոցառումներ, որոնք ուղղակի չեն անդրադառնում խնդրին:

Ուրախ կլինեմ, եթե պարզվի որ սխալվում եմ:

Այլապես կստացվի, որ չնայած ՀՀ կառավարությունում որոշումների ընդունման ժամանակ փոխվել են նպատակներն ու խթանները, սակայն պահպանվել են խնդիրների սահմանման և լուծումների վերաբերյալ որոշումների ընդունման հին մեխանիզմները: Նախորդ ճգնաժամերի ժամանակ ունեցանք պետության կողմից հավաքագրվող և ներգրավվող  միջոցների ոչ նպատակային, ոչ արդյունավետ, ոչ խնայողական օգտագործում:

Արտակարգ դրության պայմաններում ինքնամեկուսացման մեջ գտնվող մեր քաղաքացիները որոշ ժամանակ հետո դուրս են գալու փողոց և տեսնելու են, որ այն ոլորտի ապրանքների, ծառայությունների և աշխատանքների նկատմամբ, որում նրանք զբաղված էին, պահանջարկ չկա: Դա նշանակում է, որ իրենք եկամուտ չեն ունենալու կամ լավագույն դեպքում ունենալու են պակաս եկամուտ: Տեսնելու են, որ ապրանքների, ծառայությունների և աշխատանքների նկատմամբ պահանջարկը խթանելու, դրանք հանրության համար գնելու փոխարեն կառավարությունը գնացել է առաջիկայում մեկին մի քիչ վարկ, մյուսին մի քիչ նպաստ տալու ճանապարհով:

Կառավարությունը որոշել է, որ ճգնաժամը հնարավորություն է և հարկավոր է նոր շուկաներ նվաճել: Իշխանությունն այդպիսի հռետորաբանություն ուներ նաև 2008-2009թթ. ճգնաժամի ժամանակ : Իսկ համաշխարհային շուկաները նվաճելու ձեր այդ ծրագրում ի՞նչ դեր ունեն 10 տարեկան երեխաները, որոնց 35%-ը, Համաշխարհային բանկի տվյալների համաձայն, կարդալու և կարդացածը հասկանալու հետ կապված խնդիր ունի:

Ազատ շուկայական տնտեսությունը զարգանում է ոչ թե երբ պետությունն իր վրա է վերցնում բանկերի ռիսկերը, ձեռնարկություններին դրամաշնորհ է տալիս, քանի որ նրանք գոյություն ունեն, այլ երբ պետական ծախսերի միջոցով խթանում է նորարարությունը, մեր օրերում պահանջարկ է ներկայացնում նրանց կողմից արտադրվող ապրանքների, ծառայությունների և աշխատանքների նկատմամբ: Կառավարությունը պետք է սահմանի հավակնոտ, սակայն նաև իրատեսական նպատակներ: Հայաստանի սահմանափակ մարդկային, նյութական և ֆինանսական ռեսուրսները հաշվի առնելով՝ վարկերի և նպաստների միջոցով աշխարհը նվաճելու մարտավարությունը ռիսկային մոտեցում է:

Հետվիրուսային շրջանում հասարակությանն անհրաժեշտ է լինելու վստահություն հաղորդել: Վստահություն է հարկավոր թե հիգիենայի հետ կապված, թե եկամուտների: Մարդիկ պետք է վստահ լինեն, որ իրենց շրջապատը մաքուր է վիրուսներից և բավական երկար չեն շրջագայելու, քանի որ մտածելու են, որ կարող են վարակվել ճանապարհին, օդանավակայանում, ինքնաթիռում, գնացքում, հյուրանոցում, ռեստորանում, այլ վայրերում: Քաղաքացիներին նաև վստահություն է հարկավոր եկամուտների առումով: Մարդիկ պետք է վստահ լինեն, որ իրենց կատարած աշխատանքը պահանջարկ ունի և իրենք եկամուտ են ունենալու վաղը, մյուս օրը:

 

Արտակ Քյուրումյան