18 հազար վարակակիր ու 356 մահ ունեցող Թուրքիայում դեռ կարանտին չկա․ Ստամբուլից պատմում են տեղաբնակները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
Բոլորը

18 հազարից ավելի վարակակիր ու 356 մահ ունեցող Թուրքիայում կորոնավիրուսը դեռ պետական մակարդակով կտրուկ քայլեր անելու առիթ չի դարձել։ Տնտեսական կորուստների ռիսկերը մատնանշելով՝ նախագահ Էրդողանն այդպես էլ մինչ օրս երկրում պարտադիր ինքնամեկուսացման մասին չի հայտարարել։

Թուրքիայում կորոնավիրուսի դեմ դեռ պայքարում են քաղաքացիական պատասխանատվության հաշվին։ Ստամբուլում բնակվող, ազգությամբ թուրք Շահան Դոանը պատմում է․ իրենց մոտ այժմ մզկիթներում մեծ խմբով նամազ անելն արգելվում է: Սրճարաններն ու առևտրի կենտրոնները փակ են. «Մարդկանց 70%—ը տանն է։ Դուրս են գալիս միայն սնունդ գնելու, դեղատուն կամ բժշկի գնալու նպատակով։ Խանութներում մեծ հերթեր չկան, սակայն մարդիկ գնում են ավելին, քան պետք է։ Այդպես են անում, որովհետև գուցե հետո պարետային ժամ հայտարարվի։ Տանից դուրս գալու համար այժմ թույլտվություն պետք չէ։ Կարիք չկա հատուկ փաստաթուղթ ունենալ։ Եթե ուզում ես, կարող ես դուրս գալ։ Սակայն, ամեն դեպքում, մեզ հորդորում են տանը մնալ»։

Շահանն ասում է, որ Ստամբուլի դեղատներում վերջին շրջանում թանկացումներ է նկատել․ «Դեղատներում անհրաժեշտ պարագաների պակաս չկա։ Խնդիրն ավելի շատ կապված է թանկացումների հետ։ Օրինակ՝ պաշտպանիչ բժշկական դիմակն առաջ 1 լիրա էր, իսկ հիմա՝ 5-10 լիրա։ Նույն կերպ թանկացել է նախ ախտահանիչների գինը»։

Նոր կորոնավիրուսի պատճառով Թուրքիայում շուրջ 400 հազար բիզնես դադարեցրել է գործունեությունը` առանց աշխատանքի թողնելով 2 միլիոնից ավելի մարդու։ Մարտի 21-ից Թուրքիան դադարեցրել է օդային հաղորդակցությունը 68 երկրի հետ։ Այն նաև փակել է իր սահմանները Հունաստանի ու Բուլղարիայի հետ։ Երկրում դադարեցված է նաև միջքաղաքային հաղորդակցությունը։

Նախագահ Էրդողանը որոշել է իր 7 ամսվա աշխատավարձը կորոնավիրուսից տուժածներին փոխանցել։ Բացի այդ, երկրում ստեղծվել է Ազգային օգնության արշավ, որի շրջանակում կառավարության անդամներն ու օրենսդիրը 5․2 թուրքական լիրա, այսինքն՝ 791 հազար դոլար են հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարին։ Էրդողանը նշել է, որ արշավի նպատակն է լրացուցիչ աջակցություն տրամադրել վարակից տուժած ցածր եկամուտ ունեցողներին։

Թուրքական առողջապահական համակարգը հասցրել է 125․556 քաղաքացու թեստավորել։ Էրդողանի տեղեկացմամբ՝ ապրիլի 20-ից կորոնավիրուսով հիվանդներին կսպասարկի Ստամբուլի քաղաքային հոսպիտալը, որի տարածքը 1 մլն քմ է և որտեղ 2682 մահճակալ կա։ Էրդողանի համոզմամբ՝ Թուրքիայի առողջապահական համակարգը կորոնավիրուսի դեմ պայքարում լավ է պատրաստված։ Կորոնավիրուսային այս արված իրավիճակում տեղի Շրջակա միջավայրի և ուրբանիզացիայի նախարար Մուրաթ Կուրումն էլ թվիթերում կոչ է արել չմոռանալ նաև թափառող կենդանիների մասին՝ տան առաջ սնունդ ու ջուր թողնելով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան