Արցախի ընտրությունը չճանաչող, բայց կեղծիքով ընտրված Ադրբեջանի իշխանության հետ աշխատող ԵՄ-ն կասկածի տակ է դնում իր արժեհամակարգը. «Իմ քայլի» պատգամավոր

Լուրեր

07.04.2026 | 12:53
Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Մադրիդի մրցաշարի հիմնական փուլ
07.04.2026 | 12:47
Քվեարկության ծրարում այլ իր չի կարող լինել․ սա կանխարգելիչ ազդեցություն կունենա․ Ջուլհակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 12:41
Ծնողական ժամ և ճկուն գրաֆիկ․ առաջարկվում են փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում
07.04.2026 | 12:32
Ձեռքի հետ, ոտի վրա գիշերը մտածել եք, որ էդ մարդու անունը կարող է ձեզ խանգարել ու օրենք եք բերել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 12:21
Հայ մարմնամարզիկները կմասնակցեն աշխարհի գավաթի վերջին փուլին
07.04.2026 | 12:10
Անդրանիկ Քոչարյանը ներողություն խնդրեց // Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանը․ ԼՈՒՐԵՐ
07.04.2026 | 12:06
«Ուժեղ Հայաստան»-ի ասուլիսը Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ․ ՈՒՂԻՂ
07.04.2026 | 11:51
Էն տեքստը, որ հրապարակել ես, թե կարաս, մտի եթեր՝ ծերից ծեր կարդա․ Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին
07.04.2026 | 11:40
407 հազար կմ Երկրից հեռու․ «Արտեմիս 2» առաքելության տիեզերագնացները նոր ռեկորդ են սահմանել
07.04.2026 | 11:35
Պատգամավորները գալիս են արտահերթի, դեռ տեղյակ չեն փոփոխությունների մասին․ Մանուկյանը՝ Ջուլհակյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 11:26
Մեծամորում դանակահարություն է բացահայտվել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է․ ՆԳՆ
07.04.2026 | 11:17
«Խայտառակ եղավ Մոսկվայում»․ Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի մասին
07.04.2026 | 11:11
Հայաստանի Պրեմիեր լիգա․ Տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
07.04.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը` ՈՒՂԻՂ
07.04.2026 | 10:55
Բուշերի ԱԷԿ-ից տարհանված 175 աշխատակիցներ Երևանից Մոսկվա են մեկնել
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանի հետ

-Տիկին Հայրապետյան, ԵՄ-ն հայտարարեց Արցախի ընտրությունները չճանաչելու մասին։ Ի՞նչ է սա նշանակում՝ քաղաքական առումով։ Նման ձևակերպումներով հայտարարությունը ԵՄ-ի կողմից նորություն չէ, նույն բովանդակությամբ հայտարարություններ եղել են նաև նախկինում: Այդուհանդերձ, նման մոտեցումն անհասկանալի է և փոքր-ինչ անտրամաբանական, քանի որ մի կողմից ԵՄ-ն իրավացիորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, իսկ մյուս կողմից՝ չի ճանաչում ընտրությունները, որոնց արդյունքում ընտրված նախագահը պարբերաբար հանդիպումներ է ունենում Մինսկի խմբի համանախագահների հետ: Հավելեմ նաև, որ «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների վերաբերյալ միջազգային կոնվենցիան» («ICCRP»), որը վավերացվել է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի կողմից 1992 թվականին, երաշխավորում է ազատ ընտրությունների անցկացումը բոլորի համար՝ առանց խտրականության: Չճանաչելով ժողովրդավարական, ազատ, արդար և մրցակցային ընտրություններն Արցախում, բայց միաժամանակ շարունակելով աշխատել կեղծված ընտրություններով և ակնհայտ խախտումներով ընտրված Ադրբեջանի իշխանությունների հետ, ԵՄ-ն հարցականի տակ է դնում ժողովրդավարության հենասյուներ հանդիսացող արժեհամակարգը, որը մարմնավորում է Եվրոպան և հանուն որի զարգացման հսկայական ջանքեր է գործադրում և ռեսուրսներ ներդնում:

-Երեկ հարևան Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց Արցախում անցկացված ընտրությունների վերաբերյալ։ Այնտեղ, մասնավորապես, նշված էր. «Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը վերահաստատում է իր աջակցությունը Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և չի ճանաչում, այսպես կոչված, խորհրդարանական և նախագահական ընտրությունները, որ Լեռնային Ղարաբաղում անցկացվեցին մարտի 31-ին»։ Ինչո՞ւ Վրաստանը շտապեց այս հայտարարությունն անելու:

-Կարծում եմ՝ անկախ հայտարարության ծագման երկրից՝ մեր մոտեցումը հստակ է՝ որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել արցախցիների ազատ, արդար և միջազգային չափորոշիչներին համապատասխան ընտրություններ անցկացնելու անքակտելի իրավունքը: Այլ հարց է, որ ընտրություններն ամեն անգամ ցայտուն և ընդգծված կերպով ի հայտ են բերում այն քաղաքակրթական և արժեհամակարգային անդունդը, որ կա Արցախի և Ադրբեջանի միջև:

-Այս արձագանքները կարո՞ղ ենք համարել արտերկրում մեր լոբբիստական խմբերի աշխատանքի որոշակի թերացման արդյունք, թե՞ այստեղ այլ խնդիր կա։

-Անկեղծ ասած, չգիտեմ, թե որ լոբբիստական կառույցները կոնկրետ նկատի ունեք, բայց միշտ էլ կա հավելյալ աշխատանքի անհրաժեշտություն: Հարկ է է՛լ ավելի համառ և հետևողական աշխատանքի միջոցով մեր միջազգային գործընկերներին հասանելի դարձնել այն միտքը, որ միայն Արցախն ավելի լավ ճանաչելով և այնտեղ եվրոպական քաղաքակրթական արժեքների վրա հիմնված արդեն առկա ինստիտուտներն է՛լ ավելի զարգացնելով է հնարավոր ամբողջությամբ հասկանալ, որ հետադարձ ճանապարհ չկա, և ժողովրդավար Արցախը երբևէ չի կարող մաս դառնալ բռնապետական Ադբեջանի: Դա անհնար է: Քաղաքական շահերից բխող որևէ հայտարարություն չի կարող կասեցնել մարդու՝ ժողովրդավարական երկրում ապրելու բնական մղումը:

 

Մերի Մարտիրոսյան