Գյումրիում ամենօրյա ռեժիմով հանրային վայրերի ախտահանման աշխատանքներ են իրականացվում

Լուրեր

09.10.2026 | 19:28
ՄԱԿ-ը «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բռնություններին
09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
09.10.2026 | 19:00
Հրայր Թովմասյանին նախագահ ընտրելով ՍԴ-ն ՀՀԿ-ացավ, կա վտանգ՝ Վլադիմիր Վարդանյանին ընտրելով ՔՊ-ացվի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:50
ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 
09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
Բոլորը

Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուց անմիջապես հետո Գյումրիում ամենօրյա ռեժիմով հանրային վայրերի ախտահանման աշխատանքներ են իրականացվում: Համապատասխան նյութերով ախտահանվում են հասարակական տրանսպորտը, կանգառները, աղբամանները, փողոցները, նստարանները, շենքերի մուտքերն ու հանրային այլ վայրեր: Աշխատանքներն իրականացնում է «Գյումրու կոմունալ ծառայություն» բյուջետային հիմնարկը։

«Մենք ունեինք մեքենաներ, որոնք վերապրոֆիլավորեցինք, տեխնիկական փոփոխություն կատարեցինք, քլոր ձեռք բերեցինք, և քլորի լուծույթով սկսեցինք  աղբամանները, կանգառները, շենքերի մուտքերի դռներն ախտահանել։ Փողոցներն ենք ջրում հաճախակի: Ոչ մշտապես, բայց նաև քլորաջրով ենք փողոցները ջրում»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետարանի ենթակայության «Գյումրու կոմունալ ծառայություն» հիմնարկի տնօրեն Վարդգես Սամսոնյանը։

Հասարակական տրանսպորտի աշխատանքը, պարետի որոշմամբ, դադարեցված է, այնուամենայնիվ, Գյումրիում նախորդ օրերին տրանսպորտում ևս իրականացվել են ախտահանման աշխատանքներ։

«Մեր վարորդներին տվել ենք նաև ներարկիչ սարքերից, որոնք, անհրաժեշտության դեպքում, քլորաջրով ախտահանում են իրենց մեքենաները։ Դրանից բացի՝ աշխատանքն ավարտելուց, ավտոպարկ գնալուց հետո կա պատասխանատու, որն իր հերթին է շփման տեղերն ախտահանում»,- ասաց Սամսոնյանը։

Համատիրությունների հետ համագործակցությամբ՝ ախտահանման աշխատանքներ են իրականացվում նաև շենքերում։

«Չնայած մեր բաժնի գործառույթը չէ, նաև համատիրություններին ենք  տրամադրել ներարկիչ սարքեր, իրենց ասել ենք՝ ինչքան պետք է, վերցրեք, դուք էլ ձեր հերթին փորձեք մուտքերը, ճաղավանդակներն ախտահանել։ Կապի մեջ ենք անընդհատ, ինչ անհրաժեշտ է՝ տրամադրում ենք՝ քլոր, սարքեր: Բնակիչներից էլ, մարդիկ կան՝ գալիս ասում են, որ ուզում են իրենց շենքում ինքնուրույն ախտահանում իրականացնել, տրամադրում ենք, հետո վերադարձնում են»,- նշեց Վարդգես Սամսոնյանը։

Այս օրերին թեև Գյումրիի փողոցները գրեթե դատարկ են, վարակի կանխարգելման աշխատանքները քաղաքում կատարվում են մշտապես:

«Թեկուզ քիչ մարդ կա, բայց էլի փողոցում են, բնականաբար՝ աղբամաններից օգտվում են, մենք դրանով գոնե ինչ-որ ձևով կարողանում ենք նվազեցնել ռիսկը, կանխել վարակի տարածումը»,- ասաց Սամսոնյանը։

Վարակից պաշտպանվելու համար՝ աշխատակիցներն ախտահանումն իրականացնում են համապատասխան արտահագուստով, ձեռնոցներով ու դիմակներով։ Վարդգես Սամսոնյանի հավաստմամբ՝ այս պահին կոմունալ ծառայությունն ունի բավարար քանակությամբ ախտահանիչ նյութեր և սարքեր, դեֆիցիտ չկա։

Էմմա Չոբանյան