Համաճարակի պայմաններում առանց ձեռնոցի, դիմակի, մի քանի հոգով կանաչապատում են իրականացնում

Լուրեր

12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
12.10.2026 | 20:00
Թմրանյութ վաճառողները և օրենքով գողերն ունե՞ն քաղաքական հովանավորներ․ զրույց նախկին փոխոստիկանապետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 19:46
15 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 19:32
Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել
12.10.2026 | 19:17
Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը ավարտող Արման Դիլանյանի հետ
12.10.2026 | 19:04
Միլիոններ՝ բյուջեի հաշվին․ ավագանու ՔՊ-ական անդամի ընկերությունը պայմանագրեր է կնքում համայնքի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:49
Միրզոյանը և Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են առևտրատնտեսական ու գործարար կապերի ընդլայնման հարցեր
12.10.2026 | 18:42
Այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:32
Օձունի նախկին մանկապարտեզի շենքն ու հողատարածքը կվերադարձվեն համայնքին․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
12.10.2026 | 18:26
Իրանը հայտարարել է, որ կարձագանքի Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ պատասխանին դիտարկումն ավարտելուց հետո
12.10.2026 | 18:19
«Ուզում ենք զարգացնել ՌԴ-ի հետ հարաբերությունները, բայց չենք ուզում դրանք նույնը լինեն, ինչ նախկինում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Factor.am-ը ահազանգ է ստացել, որ Կոմիտաս վարչական շրջանի Գյուլբենկյան փողոցում Երևանի քաղաքապետարանի կանաչապատման բաժնի աշխատակիցները՝ շուրջ տասը հոգով, առանց ձեռնոցի, առանց դիմակի / բացառությամբ մեկ հոգուց/ ծառերի էտման աշխատանքներ են իրականացնում։
Նշենք, որ այս օրերին կորոնավիրուսի համաճարակի հետևանքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում պարետատունը հայտարարել է, որ երկու հոգուց ավելի միեւնույն վայրում գտնվել չի կարելի, անգամ տաքսիներից օգտվելիս մեքենայում պիտի լինի վարորդը և ևս մեկ անձ։ Հակառակ դեպքում արտակարգ դրության կանոնները խախտելու համար կտուգանվեն։
Սակայն այս ֆոնին կանաչապատման բաժնի աշխատակիցները, որոնք պետական հիմնարկի ենթակայության տակ են, կորոնավիրուսի «դեմ են դուրս եկել» առանց պաշտպանիչ միջոցների եւ խմբով։
Մեզ ահազանգած քաղաքացին խնդրի մասին տեղյակ է պահել նաև պարետատանը՝ զանգահարելով թեժ գծին։

Փորձեցինք հարցի հետ կապված մեկնաբանություն խնդրել քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանից, որն ասաց, թե սեզոնային աշխատանքները հետաձգել չեն կարող․ «Քաղաքապետը ինչպես օրեր առաջ, այնպես էլ երեկ իր ուղերձում ասաց, որ քաղաքապետարանի ենթակայության տակ գործող հիմնարկները և քաղաքապետարանի բուն համակարգի աշխատակիցները արտակարգ դրության պայմաններին հնարավորինս համապատասխան են աշխատանքներ իրականցնելու, սակայն հասկանալի է, որ հատկապես այն աշխատանքները, որոնք սեզոնային բնույթ են կրում, հետաձգել հնարավոր չէ։ Դրանք արվում են հիմա, արվում են ամենօրյա ռեժիմով և բնական է, որ պիտի պահպանվեն որոշակի կանոններ։ Սա վերաբերվում է նաև այս սեզոնին իրականացվող կանաչապատման աշխատանքներին։ Եթե այս օրերին քաղաք դուրս գալու առիթ ունենանք, կտեսնենք, որ այդ մարդիկ շատ ակտիվ աշխատում են։ Ամեն դեպքում այդ աշխատակցիներին հորդորվել է հնարավորինս պահպանել կարանտինի ռեժիմից բխող պահանջները»։

Կարապետյանը վստահեցրեց, որ իրենք իրենց բոլոր աշխատակիցներին տրամադրել են պաշտպանիչ միջոցներ։ Նա նաև ասաց, որ կանաչապատման աշխատանքները ենթադրում են այնպիսի գործեր, որոնք մեկ հոգով հնարավոր չէ իրականացնել, ինչպես, օրինակ, ծառահատումը, էտումը, տնկումը։

Մեր կողմից նկատենք, որ ծառերի էտումը, ինչի մասին կոնկրետ այս դեպքում խոսք է գնում, հնարավոր է իրականացնել փոքր ինչ-ավելի ուշ, կամ էլ այս սեզոնին առհասարակ չանել։ Դրանից, հաստատ, այդ ծառերը չեն չորանա։ Իսկ այ համաճարակի պայմաններում մարդկանց կյանքը ոչ կենսական անհրաժեշտության համար վտանգելը կարող է շատ ծանր հետեւանքներ ունենալ։

Լիլիթ Շաբոյան