«Իմ քայլից» Աննա Կարապետյանը կողմ չի քվեարկել զանգերը վերահսկող նախագծին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Քաղաքականություն
31.03.2020 | 19:57Քիչ առաջ Ազգային ժողովն արտահերթ նիստում 69 կողմ, 1 ձեռնպահ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը:
Սա այն խնդրահարույց նախագիծն է, որով նախատեսվում է վերահսկել քաղաքացիների զանգերը և տեղաշարժը։ Նախագծին կողմ էր միայն իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը։
Factor.am-ը, սակայն, անհատական քվեարկության ցանկից տեղեկացավ, որ խմբակցության պատգամավորներից Աննա Կարապետյանը նախագծին ձեռնպահ է քվեարկել։
Նարեկ Կիրակոսյան