Ոչ մի ընդդիմություն մեզ չի կարող ասել՝ ամոթ ձեզ. Սասուն Միքայելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
31.03.2020 | 19:45Այսօր ժամը 17.00-ից հետո խորհրդարանը երկրորդ անգամ արտահերթ նիստ գումարեց։ Արդյունքում 1-ին ընթերցմամբ ընդունվեց տեղորոշման և զանգերի վերահսկման աղմկահարույց նախագիծը։
Նիստի ավարտից հետո իշխող ուժի պատգամավոր Սասուն Միքայելյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ այս նախագծով ամբողջ ազգին չեն փրկի, բայց սա մի նշույլ է, որով ավելի զգոն պետք է լինեն։
Դիտարկմանը, թե ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանն ասել է՝ առանց ընդդիմությանը պատշաճ իրազեկելու նիստ եք անում, ամոթ ձեզ, Միքայելյանն արձագանքեց. «Ոչ մի ընդդիմություն մեզ չի կարող ասել ամոթ ձեզ»։
Մանրամասները՝ տեսանյութում:
Մերի Մարտիրոսյան