Պատրաստ եմ Սերժ Սարգսյանի համար ևս միջնորդություն ներկայացնել. Բակո Սահակյանը՝ ՀՀ երրորդ նախագահին դատարանի առաջ կանգնեցնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Բոլորը

Արցախի նախագահ Բակո Սահակյանը պաշտոնից հեռանալուց հետո մնալու է Արցախում: Խոստանում է իր հնարավորություննրի չափով օգտակար լինել։

Պատասխանելով քննադատություններին, որ կորոնավիրուսի տարածման օրերին ընտրություններ կազմակերպելով՝ վտանգի տակ է դրվել քաղաքացիների առողջությունը՝ Բակո Սահակյանն ասաց, որ բացառված է իրենց որոշումների արդյունքում նման բան լինի. «Այդ որոշումը եղել է գիտակցված և ինչու չէ՝ հիմնավորված»։

Բակո Սահակյանն ասում է՝ իրեն հաճույք չի պատճառում Ռոբերտ Քոչարյանի՝ բանտում գտնվելը, և Սերժ Սարգսյանին դատարանում տեսնելը. «Որովհետև մենք խոսում ենք առաջնորդների մասին, ովքեր ղեկավարել են ազատագրական պայքարը, նաև կազմակերպել զինված դիմադրությունը։ Հետագայում այդ մարդիկ մասնակցել են բանակաշինությանը, պարզ է, որ նման վիճակը չի առաջացնում ոչ հասարակ տրամադրություններ մեր ժողովրդի մոտ։ Այս ընթացքում մենք զսպվածություն ենք դրսևորել և իրավական գնահատականներ չենք տվել՝ լինի դա դատարանում միջնորդությունը։ Մենք խոսում ենք մարդկանց մասին, որոնց մասնակցությունը հայ ժողովրդի պատմության մեջ դժվար է չգնահատել»։

Արդյո՞ք Բակո Սահակյանի կողմից Ռոբերտ Քոչարյանի ազատության համար միջնորդելը ՀՀ-ի ներքաղաքական գործերին խառնվելու փորձ չէր հարցին՝ Արցախի նախագահը բացասական պատասխան տվեց:

«Մենք նույն հայրենիքում ենք։ Չեմ կարծում՝ լրացուցիչ լարվածություն ենք սերմանում կամ դժվարություններ ստեղծում։ Չեմ կարող անտարբեր լիներ այդ ամենի մասով, խոսում ենք այդպիսի դերակատարների մասին»,- հավելեց նա։

Սահակյանը նաև նշեց, թե պատրաստ է Սերժ Սարգսյանի համար երաշխավորություն ներկայացնել, եթե դրա անհրաժեշտությունը լինի։

Մանրամասները՝ տեսանյութում: