Իշխանությունն անգործության է մատնված, Բակո Սահակյանը չի կարողանում որոշումներ կայացնել․ Հայկ Խանումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

Արցախի նախագահի թեկնածու Հայկ Խանումյանը քվեարկել է Ստեփանակերտի 1/32 ընտրատեղամասում։ Ասում է՝ քվեարկել է հանուն իրական փոփոխությունների՝ ունենալու այնպիսի Արցախ, որը պատրաստ է դիմագրավել բոլոր մարտահրավերներին:

«Ինչպես տեսնում եք, ամեն օր նոր մարտահրավերի առջև ենք կանգնում և շատ կարևոր է՝ մեր տնտեսությունը այնպիսին լինի, որ բոլոր ֆորսմաժորային իրավիճակներին կարողանա պատասխան տալ։ Ցավոք սրտի, այս տարիների ընթացքում չենք կարողացել ստեղծել նման պետություն, որն իր ինստիտուտներով ի վիճակի լինի ֆորսմաժորային իրավիճակներից առավել արդյունավետ դուրս գալ»,- ասաց նախագահի թեկնածուն։

Հայկ Խանումյանը կարծում է, որ պետք է որոշում կայացվեր ընտրությունները չեղարկելու կամ հետաձգելու մասին․ «Ինչպես տեսնում ենք, այս անգամ էլ իշխանությունը անգործության է մատնված։ Բակո Սահակյանն ընդհանրապես չի կարողանում որոշումներ կայացնել, դա տեսել ենք 2016 թվականին, դա տեսել ենք հիմա և տարբեր իրավիճակներում՝ 2018 թվի հունիսին, երբ ցույցեր էին Ստեփանակերտում։ Հետևաբար, ամբողջ պատասխանատվությունը Բակո Սահակյանի ու նրա նեղ շրջապատի վրա է»։

Արցախի նախագահի ընդդիմադիր թեկնածուն կարծում է՝ բոլոր թեկնածուների համար ֆորմալ առումով էին հավասար ստեղծված պայմանները, սակայն բավականին մեծ գումար է ծախսվել․ «Աննախադեպ Արցախի պատմության մեջ, և կարծում եմ՝ աննախադեպ Հարավային Կովկասի համար, առնվազն 3 կուսակցություն հսկայական գումար է ծախսել, ունեին շտաբեր բոլոր տեղերում, մեծաթիվ աշխատողներ են ներգրավվել»։

Մանրամասները՝ տեսանյութում: