Արցախում մեկնարկել են նախագահի և Ազգային ժողովի ընտրությունները

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

Արցախում մեկնարկել են Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի ընտրությունները:

Մարտի 31-ի համապետական ընտրություններին մասնակցում են նախագահի 14 թեկնածուներ, իսկ Ազգային ժողովի ընտրություններին՝ 10 կուսակցություններ և 2 կուսակցությունների դաշինքներ:

Արցախի 228 համայնքների համար գործելու է 8 ընտրական հանձնաժողով՝ Ստեփանակերտ քաղաքում և հանրապետության 7 շրջաններում: Ընդհանուր առմամբ, կազմավորվել է 282 ընտրական տեղամաս, այդ թվում՝ մեկական տեղամաս. Երևանում՝ ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչությունում, ևս մեկը՝ Շուշիի քրեակատարողական հիմնարկում:

ԱՀ Ոստիկանության տրամադրված տվյալների համաձայն՝ Արցախի Հանրապետության ընտրողների թիվը կազմում է 103 հազար 663:

Նշենք, որ դիտորդական առաքելություն իրականացնելու համար ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում նախապես հավատարմագրվել էին 14 հասարակական կազմակերպություններ՝ 807 ներկայացուցիչների ընդգրկմամբ, ինչպես նաև 37 զանգվածային լրատվամիջոցների 197 ներկայացուցիչներ: Սակայն, կորոնավիրուսի տարածման վտանգը հաշվի առնելով և այն կանխելու նպատակով, բազմաթիվ դիտորդներ և մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում՝ Factor.am-ը, հայտարարել են Արցախ չմեկնելու որոշում կայացնելու մասին:

Միաժամանակ, ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ Արցախի համապետական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով մարտի 30-ից ապրիլի 1-ը Ստեփանակերտ են գործուղվել ԱԺ նախագահի տեղակալ, պատվիրակության ղեկավար Ալեն Սիմոնյանը, Տարածաշրջանային և եվրասիական  ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հախագահի տեղակալ Արմեն Փամբուխչյանը, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանը, պատգամավորներ` Համազասպ Դանիելյանը, Սոֆիա Հովսեփյանը, Գևորգ Պապոյանը, Հրաչյա Հակոբյանը, Ռուստամ Բաքոյանը, Սիսակ Գաբրիելյանը, Արտյոմ Ծառուկյանը, Արթուր Դալլաքյանը և Հարություն Բաբայանը:

Հավելենք նաև, որ ԱՀ ԿԸՀ-ն սահմանել է Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի՝ 2020 թվականի մարտի 31-ի ընտրությունների քվեաթերթիկների նմուշները. Հանրապետության նախագահի ընտրությունների քվեաթերթիկը կլինի վարդագույն (թղթի չափսը` 297մմ x 210մմ), իսկ Ազգային ժողովի ընտրությունների քվեաթերթիկը կունենա սպիտակ գույն (թղթի չափսը` 200 մմ x 420 մմ)` երկու գույնի հատուկ ջրաներկի պաշտպանմամբ: